Յուրի Ավիերինո
Յուրի Ավիերինո (ռուս.՝ Юрий Кириллович Авьерино, հոկտեմբերի 6, 1931 - հոկտեմբերի 5, 2003, Մոսկվա, Ռուսաստան), կրկեսի խորհրդային և ռուս դերասան, իլյուզիոնիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989)։
Յուրի Ավիերինո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1931 |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2003 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | աճպարար |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Յուրի Ավիերինոն ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 6-ին, կրկեսի դերասանների ընտանիքում։ Նրա հայրը` Կիրիլ Ավիերինոն, կրկեսի ծաղրածու էր, մայրը` Կալիսա Լապիադոն, կրկեսի ժառանգական դերասանուհի էր և հեծանվորդ էր։
Կրկեսում սկսել է աշխատել մանկուց։ 1944 թվականից աշխատել է որպես ակրոբատ քրոջ` Իրինա Ավերինոյի հետ։ Նա գործում էր իր հոր հետ որպես ծաղրածու, այնուհետև աճպարար էր։ 1966 թվականից նա սկսում է հանդես գալ որպես իլյուզիոնիստ։ Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Պերուում։
Նա առանձնանում էր լակոնիկ, բայց արտահայտիչ և տպավորիչ կատարմամբ, կարողանում էր լսարանի մոտ հետաքրքրություն առաջացնել։ Հայտնի են եղել նրա մի շարք հնարքներ, այդ թվում` «Կախարդական տուփը», «Աղջկա անհետացումը»։
1969-1974 թվականներին եղել է Բելառուսի կրկեսի ղեկավարը։
1972 թվականին Մեքսիկայում շրջագայության ընթացքում «Ացտեկ» իլյուզիոն ակումբը նրան շնորհել է մոգության պրոֆեսորի պատվավոր կոչում։ 1986 թվականին Արգենտինայի իլյուզիոնիստների համայնքը Յու. Ավիերինոյին շնորհել է «Լավագույն կախարդ» մրցանակը։ 1989 թվականին Գերմանիայում ճանաչվել է որպես «Տարվա լավագույն դերասան»։
Թոշակի անցնելուց հետո նրա ատրակցիոնի սարքավորումները տնօրինվել են կրկեսային իլյուզիոնիստ Ռուսլան Մարչևսկու կողմից։
Մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 5-ին, թաղվել է Մոսկվայի Խովանսկու գերեզմանատանը։
Ընտանիք խմբագրել
- Հայրական պապը երաժիշտ Նիկոլայ Ավերինոն է (1871-1950 թվական), ջութակահար, Սարատովի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆյոդոր Շալյապինի մտերիմ ընկերը։
- Մայրական պապը կրկեսի հայտնի գործիչ Ալեքսանդր Լապիադոն է։
- Մայրական տատը կրկեսի հայտնի արտիստ Օլգա Սուրն է, որի մասին Ա. Կուպրինը գրել է «Օլգա Սուր» (1929 թվական) պատմվածքը։
- Հայրը կրկեսային նկարիչ Կիրիլ Ավերինոն է (1902-1976 թվական), ծաղրածու, 1967-1969 թվականներին ղեկավարել է Բելառուսի կրկեսը։
- Մայրը կրկեսային դերասանուհի Կալիսա Լապիադոն է, հեծանվորդ։
- Քույրը կրկեսի դերասանուհի Իրինա Ավիերինոն է (ծնվել է 1939 թվական), շների մարզիչ է։
- Կինը կրկեսային դերասանուհի Լյուդմիլա Ավիերինոն է (ի ծնե` Պրովոտորովա) (ծնվել է 1937 թվականին)։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- Պատվո շքանշան (1994 թվական, դեկտեմբերի 17)[1]
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (16.07.1979)[2]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1989 թվական)
Մատենագրություն խմբագրել
- Аверьино Ю. К. // Возможности и сила коллектива // Советская эстрада и цирк, 1971, № 2, стр. 8–9.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 17 декабря 1994 года № 2197 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 16 июля 1979
Գրականություն խմբագրել
- Черкасский Я. Ярко, смело, интересно: премьера в Харьковском государственном цирке // Харьков: Красное знамя, 15.08.1976, стр. 4;
- Шварц В. Достаньте слона из кармана // Советская культура, № 98 (5002), 7.12.1976, стр. 8;
- Кох З. О близком друге [некролог на смерть К.Н. Авьерино, отца иллюзиониста] // Советская эстрада и цирк, 1977, № 1, стр. 26;
- Николаев М. О тех, кто идет впереди // Советская эстрада и цирк, 1977, № 10, стр. 4–5;
- Славский Р.Е. Когда облака спускаются на землю // Советская эстрада и цирк, 1979, № 2, стр. 12–13;
- Парамонов В. Волшебное искусство Юрия Авьерино // Таганрогская правда, 15.05.1979, стр. 3;
- Марьяновский В.А. Кио: отец и сыновья. М.: Искусство, 1984, стр. 184–186;
- Кривенко Н.В. Внук героини Куприна // Советская эстрада и цирк, 1991, № 5, стр. 4–5;
- Семёнов В.Н. Цирк Саратова: Ненаучное исследование истории циркового дела в городе на Волге. Саратов, 2015, стр. 166.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Юрий Кириллович Авьерино»։ В мире цирка иа эстрады։ Վերցված է 2018-10-14
- «Юрий Кириллович Авьерино»։ Российская ассоциация иллюзионистов։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-28-ին։ Վերցված է 2018-10-14
- «Дети и внуки Ольги Сур»։ В мире цирка и эстрады։ Վերցված է 2018-10-14
- «Юрий Кириллович Авьерино»։ Где дремлют мёртвые։ Վերցված է 2018-10-14
- «О представители знаменитой цирковой династии - Авьерино Ю. К.»։ Семь тузов. Школа магии и фокусов։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-14