Յուրի Աղաբալյան

ընդերքաբանության ճարտարագետ

Յուրի Անդրեյի Աղաբալյան (փետրվարի 10, 1935(1935-02-10)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ընդերքաբանության ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1985):

Յուրի Աղաբալյան
Ծնվել էփետրվարի 10, 1935(1935-02-10)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1958)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1981)
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Աղաբալյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Թիֆլիսում։ 1958 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը։ 1972-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ երկրաբանության նախարարության Երևանի փորձամեթոդական արշավախմբի ղեկավար, 1983-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լեռնային գործի ամբիոնի վարիչ։ 1995-2002 թվականներին եղել է ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի նախագահ, 1996 թվականից՝ Հանքային պաշարների միջազգային ակադեմիայի հայկական կենտրոնի նախագահ[2]։

Աշխատանքները վերաբերում են երկրաբանահետախուզական աշխատանքների տնտեսագիտական և հաշվարկման մեթոդներին, օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման, ընդերքի համալիր, արդյունավետ յուրացման, մշակման տեխնոլոգիային, երկրաէկոլոգիայի խնդիրներին։ Ավելի քան 100 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնց թվում 5 մենագրության և 2 հայտնագործության։

Անդամակցություն խմբագրել

  • ԽՍՀՄ ԳԱ ծննդավայրերի ֆիզիկա-տեխնիկական խնդիրների գիտական խորհրդի անդամ (1986)
  • Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի լեռնային բաժնի անդամ (1988)
  • ՌԳԱ լեռնային գիտությունների խնդիրների գիտական խորհրդի ասոցացված անդամ (1995)
  • ՌԴ Լեռնային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ (1997)
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)

Երկեր խմբագրել

  • Агабалян Ю. А., Обоснование лимитов содержаний и некоторые вопросы разработки месторождений, Е., 1975.
  • Геолого-экономическая оценка месторождений на стадиях геологоразведочных работ: (обзор) / Ю. А. Агабалян, АрмНИИНТИ Госплана Армянской ССР., Армянский научно-исследовательский институт научно-технической информации и технико-экономических исследований Госплана АрмССР., Ереван, Изд-во АрмНИИНТИ, 1976.[3]
  • Совершенствование техники и технологии строительства подземных сооружений: Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии. Ерев. политехн. ин-т; Редкол.: Ю. А. Агабалян (отв. ред.) и др., Ереван, ЕрПИ, 1984.[4]
  • Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակման փուլեր և պրոցեսներ, 1985, տիտղթ. (Յու. Ա. Աղաբալյան)։
  • Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии: Совершенствование техники и технологии строительства подземных сооружений. ЕрПИ МВ и ССО АрмССР, Редкол. Агабалян Ю. А. и др., Ереванский политехнический институт им. К. Маркса, 1935- [ред.] | Министерство высшего и среднего специального образования Армянской ССР., Ереван, Б/и., 1985.[5]
  • Определение оптимальных параметров разработки месторождений полезных ископаемых: Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии. Ерев. политехн. ин-т им. К. Маркса; Редкол.: Ю. А. Агабалян, Ереванский политехнический институт им. К. Маркса, Ереван, Б. и., 1986.[6]
  • Фактор времени и определение оптимальных параметров месторождений и рудников, 1990 : т.л. (Ю. А. Агабалян), конц. (Агабалян Юрий Андреевич)
  • Агабалян Ю. А., Теория и практика оптимального освоения недр, М., 1994.
  • Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում։ Տնտեսագիտության ինստիտուտ Մ. Քոթանյանի անվան, ՀՀ ԳԱԱ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2011 (համահեղինակ)[7]։
  • ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը։ Հ. Ս. Ավագյան, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2013[8]։
  • Общая теория оптимального освоения недр : Твердые полезные ископаемые. Ю. Агабалян, Ереван, Гракан айреник (Изд-во "Айастан"), 2014.[9]
  • Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատում և մշակման պարամետրերի օպտիմալացում։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ճարտարագետ, 2017 (համահեղինակ)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11502
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Աղաբալյան, Յուրի Անդրեյի (1976). Геолого-экономическая оценка месторождений на стадиях геологоразведочных работ: обзор. Армянский научно-исследовательский институт научно-технической информации и технико-экономических исследований Госплана АрмССР. Ереван: Изд-во АрмНИИНТИ.
  4. Աղաբալյան, Յուրի Անդրեյի; Ереванский политехнический институт им. К.Маркса, eds. (1984). Совершенствование техники и технологии строительства подземных сооружений: Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии. Ереван: ЕрПИ.
  5. Ереванский политехнический институт им. К. Маркса; Աղաբալյան, Յուրի Անդրեյի; Министерство высшего и среднего специального образования Армянской ССР, eds. (1985). Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии: Совершенствование техники и технологии строительства подземных сооружений. Ереван: Б/и.
  6. Աղաբալյան, Յուրի Անդրեյի; Ереванский политехнический институт им. К.Маркса, eds. (1986). Определение оптимальных параметров разработки месторождений полезных ископаемых: Межвузовский тематический сборник научных трудов по геологии, горному делу, минералогии и металлургии. Ереван: Б. и.
  7. Ավագյան, Հրաչիկ Սարգսի; Աղաբալյան, Յուրի Անդրեյի (2011). Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում. Տնտեսագիտության ինստիտուտ Մ.Քոթանյանի անվան, ՀՀ ԳԱԱ. Երևան: ՀՀ ԳԱԱ "Գիտություն". ISBN 9785808009059.
  8. Ավագյան, Հրաչիկ Սարգսի (2013). Աղաբալյան, Յուրի Անդրեյի (ed.). ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը. Տնտեսագիտության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան. Երևան: Գիտություն. ISBN 9785808010253.
  9. Աղաբալյան, Յուրի Անդրեյի (2014). Общая теория оптимального освоения недр: Твердые полезные ископаемые. Ереван: Гракан айреник (Изд-во "Айастан"). ISBN 9785540023429.
  10. Աղաբալյան, Յուրի Անդրեյի; Հովհաննիսյան, Ա Հ; Բաղդասարյան, Ա Թ (2017). Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատում և մշակման պարամետրերի օպտիմալացում։ Դասագիրք. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939725666.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Աղաբալյան» հոդվածին։