Յուրիս Հարթմանիս (լատիշ․՝ Juris Hartmanis, հուլիսի 5, 1928(1928-07-05), Ռիգա, Լատվիա), լատիշ գիտնական, հաշվողական համակարգերի տեսության տեսաբան, 1993 թվականին Ռիչարդ Է․ Ստերնսի հետ ստացել է Հաշվողական տեխնիկայի միության Թյուրինգի մրցանակ ինֆորմատիկայում «Հաշվողական բարդությունների տեսության հետազոտություններում ունեցած հիմնարար նվաճումների համար»։

Յուրիս Հարթմանիս
լատիշ․՝ Juris Hartmanis
Juris Hartmanis(2002).jpg
Ծնվել էհուլիսի 5, 1928(1928-07-05) (92 տարեկան)
Ռիգա, Լատվիա
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան, Ջեներալ էլեկտրիկ, Օհայո նահանգի համալսարան և Սանտա Ֆե ինստիտուտ
Գործունեության ոլորտինֆորմատիկա և ինֆորմատիկա
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լատվիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Մարբուրգի համալսարան և Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան
Գիտական ղեկավարRobert P. Dilworth?
Եղել է գիտական ղեկավարNeil Immerman?, Allan Borodin?, Clement Leo McGowan, III?[1], Janos Simon?[1], Dexter Kozen?[1], Erik Meineche Schmidt?[1], Ming Li?[1], Edward Reingold?[1], Richard Chang?[1], Pankaj Rohatgi?[1], Lane A. Hemaspaandra?[1], Theodore Paul Baker?[1], Forbes Downer Lewis?[1], Jin-Yi Cai?[1], Desh Ranjan?[1], Stephen Ross Mahaney?[1], Leonard Charles Berman?[1], James Andrew Kadin?[1], Luc Longpré?[1] և Vivian Diane Sewelson?[1]
ՊարգևներԹյուրինգի մրցանակ Լատվիայի գիտությունների ակադեմիայի մեծ մեդալ ACM-ի անդամ Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ և ACM Distinguished Service Award?[2]
ՀայրMārtiņš Hartmanis?
Juris Hartmanis Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յուրիս Հարթմանիսը ծնվել է Լատվիական բանակի գեներալ Մարտինշ Հարթմանիսի և Իրմա Մարիյա Հարթմանիսի ընտանիքում։ Յուրիսի հորաքույրը լատվիա-ամերիկայն գրող Աստրիդ Իվասկն է (1926-2015)։ 1940 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Լատվիայի օկուպացումից հետո հայրը բանտարկվել է և բանտում մահացել է[3]։ Յուրիսի հայրը մահապատժի է ենթարկվել 1941 թվականին, սակայն ընտանիքը նրա ճակատագրի մասին իմացել է միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991 թվականին[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մարտինիշ Հարթմանիսի այրին երեխաների հետ գաղթել է արտասահման, վախենալով ԽՍՀՄ կառավարության հետապնդումներից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Գերմանիայում։

ԿրթությունԽմբագրել

Յուրիս Հարթմանիսը կրթությունը շարունակել է Գերմանիայում և Մարբուրգի համալսարանի ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ է ստացել։ Որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և 1951 թվականին Կանզասի համալսարանում ստացել է Կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի կոչում։ 1955 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում մաթեմատիկայի փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D.) է ստացել, որտեղ նրա ղեկավարը եղել է Ռոբերտ Դիլվորտը (անգլ.՝ Robert Palmer DilworthՄիսուրիի Կանզաս Սիթի համալսարանը 1999 թվականի մայիսին նրան շնորհել է Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում (լատ.՝  Litterarum humanarum doctor, L.H.D. անգլ.՝ Doctor of Humane Letters, D.H.L.)։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Հարթմանիսը դասավանդել է Օհայո նահանգի համալսարանում, ինչպես նաև Կոռնելի համալսարանում, մինչև 1958 թվականին աշխատանքի է անցել Ջեներալ էլեկտրիկի հետազոտական լաբորատորիայում։ 1965 թվականին նա վերադարձել է Կոռնելի համալսարան որպես պրոֆեսոր և դարձել է ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրներից մեկը և ֆակուլտետի առաջին դեկան (աշխարհի ինֆորմատիկայի ֆակուլտետներից հնագույններից մեկը)։

Յուրիս Մարտինիսը հանդիսանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի և Տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի (անգլ.՝ National Academy of Engineering) անդամ[5]։

Թյուրինգի մրցանակԽմբագրել

1965 թվականի Յուրիս Մարտինիսը և Ռիչարդ Ստիրնսը պարգևատրվել են Թյուրինգի մրցանակով «Ալգորիթմների հաշվողական բարդություններում» ունեցած աշխատանքի համար[6], որտեղ ներկայացրել են TIME (f(n))-ի (կամ TIME) բադության աստիճանների բազմաթիվությունը և առաջին անգամ ապացուցել են բազմաժապավեն դետերմինացված Թյուրինգի մեքենաների ժամանակի հիերարխիայի թեորեմը (անգլ.՝ Time hierarchy theorem)[7][8]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Mathematics Genealogy Project — 1997.
  2. https://awards.acm.org/distinguished-members/award-winners?award=144
  3. A Tribute to Astrid Ivask: A Literary Light. World Literature Today. April 2, 2015.
  4. Zinta Aistars (April 8, 2008). Astride Ivaska (1926-)
  5. List of Fellows of the American Mathematical Society.
  6. Hartmanis, J. & Stearns, R. E. (1965), On the computational complexity of algorithms. Transactions of the American Mathematical Society Т. 117: 285–306, MR 0170805
  7. Д. М. Ициксон Полная задача в классах AvgBPP и HeurBPP. 2008 թվականի մայիսի 10 (ռուս.)
  8. Juris Hartmanis and Lane A. Hemachandra. Complexity classes without machines: On complete languages for up. In ICALP '86: Proceedings of the 13th International Colloquium on Automata, Languages and Programming, pages 123-135, London, UK, 1986. Springer-Verlag.
  9. ACM Award Citation / Juris Hartmanis(չաշխատող հղում)
  10. Hartmanis biography at Cornell. jh@cs.cornell.edu Ph.D. California Institute of Technology, 1955

Արտաքին հղումներԽմբագրել