Յուրինեա չնկատված

բույսերի տեսակ
Յուրինեա չնկատված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Jurinea
Տեսակ Յուրինեա չնկատված (J. praetermissa)
Միջազգային անվանում
Jurinea praetermissa
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Յուրինեա չնկատված (լատին․՝ Jurinea praetermissa), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Կոճղարմատավոր բազմամյա բույս է։ Վարդակի տերևները վերևից կանաչ են, տակից՝ մոխրագույն-խավոտ, փետրաձև հատված։ Ցողունները սլաքանման են, ուղիղ կանգնած, երկարամազոտ, զամբյուղի տակ սպիտակ–թաղիքավոր և ունեն 7-20 սմ բարձրություն ։ Զամբյուղները միայնակ են, 2 սմ տրամագծով։ Ծաղիկները վարդագույն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Լոռու (Կուրթան գյուղի շրջակայք) և Իջևանի (Հաղպատ, Դսեղ, Ձորագյուղ, Շահալի, Փամբակ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1100-2300 մ բարձրությունների վրա, անտառների ժայռոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²–ից պակաս է։ Տեսակին, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ կապված, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.