Յուրայի դարաշրջանի աշխարհը 2

Յուրայի դարաշրջանի աշխարհը 2 (անգլ.՝ Jurassic World: Fallen Kingdom-Յուրայի դարաշրջանի աշխարհը. Կործանված թագավորություն), ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնայի ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմը` նկարահանված ըստ Քոլին Թրևորոուի և Խուան Անտոնիո Բայոնայի սցենարի[6]։ «Յուրայի դարաշրջանի պարկի» շարքի հինգերորդ ֆիլմն է։

Յուրայի դարաշրջանի աշխարհը 2
անգլ.՝ Jurassic World: Fallen Kingdom
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, արկածային ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականհունիսի 22, 2018, հունիսի 6, 2018[1], հունիսի 6, 2018 և հունիսի 7, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԽուան Բայոնա
ՊրոդյուսերՖրենկ Մարշալ, Պատրիկ Քրոուլի և Բելեն Ատյենցա Ասկոն
Սցենարի հեղինակՔոլին Թրևորոու և Դերեք Քոնոլի[3]
ԴերակատարներՔրիս Փրեթ, Բրայս Դալաս Հովարդ, Բրեդլի Դերիլ Վոնգ, Ջեյմս Քրոմվել, Թեդ Լևայն, Ջեֆ Գոլդբլյում[3], Թոբի Ջոնս[3], Ռեյֆ Սփալ[3], Ջերալդին Չապլին[3], Մայքլ Պապաջոն[3] և Isabella Sermon?
ՕպերատորՕսկար Ֆաուրա
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժԲեռնատ Վիլապլանա
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրKualoa Ranch?[4], Pinewood Studios[4], Langley?[4], Լոնդոն[4], Hauʻula?[4], Arrochar?[4], Ֆարնբորո[4] և Օահու[4]
ԿինոընկերությունUniversal Studios, Amblin Entertainment, Perfect World Pictures և The Kennedy/Marshall Company
Տևողություն128 րոպե
Բյուջե170 000 000 $[4]
Շահույթ1 310 466 296 $[5] և 417 719 760 $[5]
ՀաջորդBattle at Big Rock?
Պաշտոնական կայքէջ
 Jurassic World: Fallen Kingdom Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2018 թվականի հունիսի 22-ին[7]։ Ֆիլմը տարբեր գնահատականներ է ստացել քննադատների ու հանդիսատեսի կողմից. այն գնահատվել է տեսարանայնության համար, բայց քննադատության է արժանացել սյուժեի պատճառով[8][9][10]։ Ֆիլմը կինովարձույթում մեծ հաջողություն է ունեցել` հավաքելով ավելի քան մեկ միլիարդ դոլար և բազմիցս գերազանցելով իր բյուջեն[11]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները կատարվում են 2018 թվականին։

Նուբլար կղզում գիշերային փոթորկի ժամանակ, որտեղ գտնվում է երեք տարի առաջ ավերված «Յուրայի դարաշրջանի աշխարհ» զբոսայգին, վարձկանների խումբն օգտագործում է ստորջրյա սարքավորում՝ մահացած հիբրիդի՝ Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ի նմուշը գտնելու համար։ Երբ Ինդոմինուսի ոսկորի նմուշը ուղարկվում է մակերևույթ, հանկարծակի հայտնվում է մոսազավրը, որը ոչնչացնում է սարքավորումը։ Այդ ժամանակ նմուշը տեղափոխող ուղղաթիռը, ինչպես նաև` սարքավորման մեջ գտնվող մարդկանց հետ կապ պահպանող վարձկանը ենթարկվում են տիրանոզավրի հարձակմանը։ Ուղղաթիռին հաջողվում է փրկվել, սակայն վթարային աստիճաններից կախված վարձկան կապավորին ուտում են ջրից դուրս ցատկած մոսազավրները։ Եվ, քանի որ վարձկանը չէր հասցրել փակել ծովածոցի դարպասները, մոսազավրը լողում է դեպի բաց օվկիանոս։

Մայրցամաքում քննարկում է գնում այն մասին, թե արդյո՞ք արժե փրկել Նուբլար կղզու դինոզավրներին՝ վերահասու հրաբխային ժայթքումից։ ԱՄՆ-ի Սենատում լսումների ժամանակ Յան Մալքոլմը վստահեցնում է, որ դինոզավրերին պետք է թողնել մեռնել։ Զբոսայգու նախկին մենեջեր Քլեր Դերինգը, ստեղծել է դինոզավրների պաշտպանության խումբ, որպեսզի փրկի արարածներին զբոսայգի նախկին տեխնիկական աշխատողի՝ Ֆրանկլինի և պալեոանասնաբույժ Զիայի միջոցով։ Սակայն Սենատի` դինոզավրներին փրկելու մտքից հրաժարվելու որոշման հետ, Քլերի առաքելությունը, ինչպես բոլորն էին կարծում, ավարտվում է։ Սակայն անսպասելիորեն նրա հետ կապվում է Բենջամին Լոքվուդը՝ դինոզավրերի ԴՆԹ-ի կլոնավորման տեխնոլոգիայի ստեղծման գործով Ջոն Համոնդի նախկին գործընկերը։ Լոքվուդի կալվածքում՝ Հյուսիսային Կալիֆորնիայում, Քլերը հանդիպում է Բենջամինին, նրա օգնական Էլայ Միլսին և նրա թոռնուհուն, ում Լոքվուդն ընդունել է այն բանից հետո, երբ աղջկա ծնողները մահացել են ավտովթարից։ Բենջամինը, Էլայը և Քլերը փրկության գաղտնի առաքելություն են ծրագրում, ըստ որի նրանք պետք է դինոզավրներին ուղարկեն նոր կղզի-սրբավայր, որտեղ վերջիններս կապրեն առանց մարդկային ներգրավվածության։ Դրա համար նրանք պետք է կղզում ակտիվացնեն դինոզավրներին հետևելու համակարգը, ինչն անհնար է առանց Քլերի օգնության։ Սակայն Էլայն անհանգստացած է, որ դժվար կլինի գտնել և բռնել Բլյուին՝ կենդանի մնացած վերջին վելոցիրապտորին։ Քլերը խնդրում է ռապտորների նախկին վարժեցնող Օուեն Գրեյդին միանալ առաքելությանը՝ Բլյուի փրկման համար։ Օուենը նախ հրաժարվում է, հետո տանը դիտում է այն տեսագրությունները, որտեղ ինքը վարժեցնում է դեռ փոքրիկ վելոցիրապտորներին ու պատմում է Բլյուի տաղանդների մասին, թե ինչպես է նա հետաքրքրասիրություն, կարեկցանք և այլ զգացմունքներ արտահայտում։

Վարձկան Քեն Ուիթլիի գլխավորությամբ փրկարարական խումբը հասնում է Նուբլար կղզի։ Քլերը և Ֆրանկլինը ակտիվացնում են զբոսայգուն հետևելու համակարգը, այն ժամանակ, երբ Օուենը և մնացած խումբը փնտրում են Բլյուին։ Գտնելով վելոցիրապտորին` Օուենը նրան հետ կապ է հաստատում, բայց վարձկանները դինոզավրին քնեցնում են տեգերով, իսկ նրանցից մեկը, պաշտպանվելով, մարտական ատրճանակով կրակում է Բլյուի ոտքին։ Օուենը դժգոհում է, սակայն նրան նույնպես քնեցնում են։ Վրա հասած Զիյան վարձկաններին սպառնում է ատրճանակով և հրամայում վայր դնել զենքերը, հակառակ դեպքում սպառնում է չօգնել վիրավոր Բլյուին, որը նրանց անպայման ողջ է պետք։ Վարձկանները վայր են դնում զենքերը, բայց Զիային Բլյուի հետ առևանգում են՝ թողնելով, որ քնած Օուենը մեռնի։ Այդ ժամանակ սկսվում է հրաբխի ժայթքումը։ Մոտակայքով անցնող սինոցերատոպսը լիզում է Օուենին, նա ուշքի է գալիս, տեսնում է մոտեցող լավան և փորձում է փրկվել` աստիճանաբար վերականգնելով իր մարմնի կառավարումը։ Հերոսները նետվում են լողափ՝ վարձկանների նավից ոչ հեռու, որտեղ նրանք արագ բեռնում են բռնած դինոզավրներին։ Քլերը հասկանում է, որ Էլայը և Քենը խաբել են իրենց։ Հերոսներին հաջողվում է վերջին պահին ցատկել շարժվող նավի մեջ։

Նավում հերոսները գտնում են Բլյուի վանդակը, և Զիյան բուժում է նրան։

Սկսվում է Նուբլար կղզու կենդանական աշխարհի աճուրդը, որին մասնակցելու համար ժամանում են տասնյակ մեծահարուստներ աշխարհի տարբեր ծայրերից։ Ֆիլմի հերոսները գաղտնի հետևում են աճուրդի ընթացքին։ Բոլոր բռնված դինոզավրերի վաճառքից հետո Միլսը և էվերսոլը ներկայացնում են ինդորապտորին, որն արձագանքում է հատուկ լազերային ազդանշաններին։ Չնայած հիբրիդը նախատեսված չէր վաճառքի համար, մեծահարուստները շատ մեծ գումար են առաջարկում նրա համար, ինչի արդյուքնում, չնայած Վուի բողոքին, Միլսը համաձայնում է քննարկել վաճառքի պայմանները։

Աճուրդը ձախողելու համար Օուենը վերելակի մեջ բաց է թողում ավելի վաղ ազատ արձակված ստիգիմոլոխին, որն ավերում է դահլիճը։ Օուենը մարտի է բռնվում պահակների հետ։ Տեսնելով կառույցից փախչող մարդկանց` Ուիթլին ներս է մտնում և հայտնաբերում է բանտարկված ինդորապտորին։ Քանի որ նա դինոզավրերի ատամներ էր հավաքում, Ուիթլին որոշում է ընդունում քնեցնել դինոզավրին և պոկել հերթական անտամը իր հավաքածուի համար։ Սակայն գիշատիչը միայն ձևացնում էր, թե քնած է, իսկ երբ Ուիթլին բացում է վանդակը և փորձում է քաշել ատամը, դինոզավրը սպանում է նրան և ազատվում է։ Էվերսոլը մի քանի հարուստների հետ թաքնվում է վերելակում։ Վերջին պահին, հավաքելով դռները փակելու գաղտնաբառը, Գունարը կարծում է, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն ինդորապտորը պոչի միջոցով բացում է դռները և սպանում վերելակի մեջ գտնվողներին։

Այդ ժամանակ Վուն այլ գիտնականների հետ պատրաստվում էր փրկել և ապահով տեղ տանել Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ն, ինչպես նաև` Բլյուին։ Վուն ասում է Զիյային, որ ռապտորն առողջ է հարկավոր, և նրա ԴՆԹ-ն միանգամայն մաքուր է հետագա հիբրիդների ստեղծման համար։ Զիյան պատմում է նրան ռապորտի մեջ տիրանոզավրի արյան ներարկման մասին, որով ցնցում է գիտնականին և նրան հունից հանում։ Ֆրանկլինը քնեցնում է Վուին, բայց պահակախումբը շրջապատում է հերոսներին։ Զիյան բացում է Բլյուի վանդակը և նրան ազատում։ Ռապտորը սպանում է պահակախմբին և հերոսներին հնարավորություն է տալիս փրկվել, ինքն էլ հրաշքով փրկվում է գազի բալոնի պայթյունից։

Քլերը, Օուենը և Մեյզին փրկվում են ինդորապտորից։ Կարճատև մարտի արդյունքում Մեյզին բաժանվում է մեծահասակներից և ստիպված է լինում ինքնուրույն փրկվել հիբրիդից։ Դա նրան հաջողվում է վերջին պահին` ամբարձիչով իր սենյակ բարձրանալով և ծածկոցի տակ թաքնվելով։ Դինոզավրը բարձրանում է տանիքը և պատուհանից մտնում է սենյակ։ Հանկարծակի սենյակ է վազում Օուենը, պահակից վերցրած զենքով կրակելով նրան վրա և օգտագործելով բոլոր փամփուշտները։ Ինդորապտորը հետ է մնում աղջկանից և ապակողմնորոշվում է, բայց փամփուշտները նրան զգալի վնաս չեն հասցնում. նա պատրաստվում է հարձակվել Օուենի վրա։ Այդ պահին սենյակում հայտնվում է Բլյուն և հարձակվում է հիբրիդի վրա։ Օուենը և Մեյզին փրկվում են` կախվելով արտաքին քիվից, սակայն ստիպված են լինում մեկ հարկ իջնել։ Նրանք բարձրանում են թանգարանի ապակե տանիքի վրա, իսկ ինդորապտորը հետևում է նրանց։ Հասկանալով, որ ապակին նրան չի պահի, դինոզավրը սկսում է դանդաղ շարժվել կենտրոնական գերանով։ Անսպասելիորեն հետևից հայտնվում է Քլերը զենքով և ստիպում է ինդորապտորին հարձակվել Օուենի վրա, հույս ունենալով, որ դինոզավրը ներքև կընկնի։ Դա գրեթե հաջողվում է, բայց ինդորապտորը բռնվում է գերանից և չի ընկնում։ Բայց այդ պահին նրա վրա հարձակվում է Բլյուն, և նրանք երկուսով թանգարան են ընկնում։ Հիբրիդը ընկնում է տրիցերապտոսի գանգի վրա, կոտոշներից խոցվում է և սպանվում է Բլյուի կողմից։

Այդ ժամանակ Էլայը պատրաստվում է հեռանալ Ինդոմինուս Ռեքսի ոսկորի նմուշով, բայց նկատում է բացված դարպասները և այնտեղից վազող դինոզավրներին։ Նա թաքնվում է մեքենայի տակ, բայց կորցնում է նմուշները։ Երբ դինոզավրները վազում են, Միլսը դուրս է գալիս՝ հավաքելու նմուշները։ Նրա հետևից հայտնվում է կարնոտավրը` պատրաստվելով հարձակման, բայց հանկարծ թփուտների ետևից դուրս է գալիս տիրանոզավրը, ուտում է Էլային, վախեցնում կարնոտավրին և ոչնչացնում Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ի նմուշը։

Հերոսները դուրս են գալիս առանձնատնից և հանդիպում են Բլյուին։ Օուենը կրկին խոսում է նրա հետ, որից հետո նա փախչում է։ Յան Մալքոլմը Սենատում հայտնում է իր ենթադրությունը, որ շուտով մի դարաշրջան է սկսվելու, որտեղ մարդիկ և նախապատմական արարածները ստիպված կլինեն գոյատևել իրար հետ։ Այդ ժամանակ կադրեր են ցույց տալիս, թե ինչպես ֆիլմի սկզբում մոսազավրը գրոհում է զբոսաշրջային ծովափը, ինչպես նաև` թե ինչպես է տիրանոզավրը ջարդում պարիսպը, գազանանոցում ընկնում առյուծների վանդակը` այսպիսով ազատություն տալով գազաններին։ Օուենը, Քլերը և Մեյզին մեքենայով անցնում են ծովափով, իսկ վելոցիրապտոր Բլյուն դիմավորում է արևածագը։

Լուսագրերից հետո ցուցադրվում են գիշերը Լաս Վեգաս ժամանած պտերանոդոններին։

Դերերում խմբագրել

Ֆիլմում նկարահանվել են 100-ից ավելի դերասաններ՝ չհաշված մասսայական տեսարանների դերասաններին։

  • Քրիս Փրեթ - Օուեն Գրեյդի
  • Բրայս Դալաս Հովարդ Քլեր Դերինգ
  • Ռեյֆ Սպոլ - Էլայ Միլս
  • Ջասթիս Սմիթ - Ֆրանկլին Ուեբ
  • Դանիելա Պինեդա - Զիա Ռոդրիգես
  • Ջեյմս Քրոմվել - Բենջամին Լոկվուդ
  • Թոբի Ջոնս - Գունար Էվերսոլ
  • Թեդ Լևին - Քեն Ուիթլի
  • Ջեֆ Գոլդբլում - Յան Մալքոլմ
  • Բ. դ. Վոնգ - Հենրի Վու
  • Ջերալդին Չապլին - Այրիս, Լոկվուդի տան աշխատողը
  • Իզաբելլա Սերմոն - Մեյզի Լոկվուդ
  • Փիթեր Ջեյսոն - սենատոր Շերվուդ
  • Ռոբերտ Էմս - վարձկան տեխնիկ
  • Ջոն Շվոբ - տեխնիկ-օպերատոր
  • Ֆեյթ Ֆեյ - վարձկան
  • Մայքլ Պապաջոն - «InGen»-ի կապալառու
  • Դանիել Սթիսեն - ռուս թիկնապահ
  • Ֆիլիպա Թոմաս - BBC-ի նորությունների հաղորդավարուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
  6. Kevin Burwick (2017 թ․ ապրիլի 24). «Star Wars 9 Cast Table Read Is Happening Soon». MovieWeb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. Rebecca Ford (7/23/2015). «'Jurassic World 2' Set for 2018». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Jurassic World: Fallen Kingdom (2018) — Rotten Tomatoes
  9. Jurassic World: Fallen Kingdom Reviews — Metacritic
  10. Рецензии на фильм Мир Юрского периода 2 / Jurassic World: Fallen Kingdom (2018), отзывы
  11. Jurassic World: Fallen Kingdom (2018) — Box Office Mojo

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» հոդվածին։