Յուվալ Նեեման

իսրայելի տեսական ֆիզիկոս, ռազմական գիտնական և քաղաքական գործիչ

Յուվալ Նեեման (եբրայերեն՝ יובל נאמן‎‎, մայիսի 14, 1925(1925-05-14)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել[2] - ապրիլի 26, 2006(2006-04-26)[5][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի տեսական ֆիզիկոս, ռազմական գիտնական և քաղաքական գործիչ։ 1980-ականների և 1990-ականների սկզբին եղել է Իսրայելի գիտության և զարգացման նախարար[6]։

Յուվալ Նեեման
 
Կուսակցություն՝ Tehiya?
Կրթություն՝ Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոնդոնի կայսերական քոլեջ[1] և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, քաղաքական գործիչ, մանկավարժ, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս և սպա
Ծննդյան օր մայիսի 14, 1925(1925-05-14)[2][3][4][…]
Ծննդավայր Թել Ավիվ, Իսրայել[2]
Վախճանի օր ապրիլի 26, 2006(2006-04-26)[5][3][4][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Թել Ավիվ, Իսրայել
Թաղված Տրումպելդոր
Քաղաքացիություն  Իսրայել
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Յուվալ Նեեմանը ծնվել է Թել Ավիվում[7] Մանդատային Պաղեստինի ժամանակաշրջանում։ 15 տարեկանում ավարտել է ավագ դպրոցն ու ընդունվել Տեխնիոնի մեքենաշինություն բաժինը։ 15 տարեկանում անդամակցել է Հագանային։ 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ Նեեմանը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, այնուհետև` որպես Թել Ավիվի գործառնական սպա և Գիվատի բրիգադի հրամանատար։

Հետագայում 1952-1954 թվականներին ծառայել է որպես Գլխավոր շտաբի գործառնական բաժնի հրամանատարի տեղակալ, Իսրայելի պաշտպանության բանակի պլանավորման վարչության հրամանատար։ Պաշտոնավարման ընթացքում օգնել է պաշտպանության բանակին կազմավորվել որպես պահեստազորային բանակ, մշակել է զորահավաքային համակարգը և գրել Իսրայելի պաշտպանական դոկտրինի առաջին նախագիծը։

1958 և 1960 թվականներին Նեեմանը Մեծ Բրիտանիայում եղել է Իսրայելի պաշտպանության բանակի կցորդ, Լոնդոնի կայսերական քոլեջից ստացել ֆիզիկոսի որակավորում՝ սովորելով 1979 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր Աբդուս Սալամի հսկողության ներքո։ 1961 թվականին զորացրվել է Իսրայելի պաշտպանության բանակից գնդապետի աստիճանով։

1981 թվականին Նեեմանը դարձավ Համաշխարհային մշակութային խորհրդի հիմնադիր անդամ[8]։

1998-2002 թվականներին Նեեմանը ղեկավարել է Իսրայելի ինժեներների ընկերակցությունը[9][10]։

Գիտական գործունեություն խմբագրել

Ֆիզիկայի բնագավառում Նեեմանի ամենամեծ նվաճումներից մեկը Մարի Գել-Մանից անկախ 1961 թվականին SU (3) համային սիմետրիայի միջոցով հադրոնի դասակարգման հայտնաբերումն էր, այժմ էլ կոչվում է «Ութապատիկ ուղի»։ Այս SU (3) սիմետրիան դրել է 1964 թվականին Գել Մաննի ու Ջորջ Ցվեյգի (անկախ միմյանցից) առաջարկած քվարկային մոդելի հիմքը։

 
Քննարկում Լեզ Ուշեի, ֆիզիկայի դպրոցի դասախոսությունների գլխավոր սրահում, 1972 թ.: Ձախից` Յուվալ Նեեման, Բրայս ԴեՎիտ, Քիփ Թորն

Նեեմանը 1965-1972 թվականներին Թել Ավիվի համալսարանում հիմնադրել է Ֆիզիկայի և աստղագիտության դպրոց և 1971-1975 թվականներին ղեկավարել այն, 1971-1975 թվականներին եղել է Թել Ավիվի համալսարանի նախագահ, 1979-1997 թվականներին՝ Առաջատարա հետազոտությունների Սաքլեր ինստիտուտի տնօրեն։ 1968-1990 թվականներին եղել է Օսթինի Տեխասի համալսարանի Մասնիկների տեսության կենտրոնի (Սուդարշանի հետ միասին) համանախագահ։ Իսրայելի տնտեսական ապագայի և անվտանգության համար խիստ կարևորել է տիեզերական հետազոտություններն ու արբանյակները և 1983 թվականին հիմնադրել է Իսրայելի տիեզերական գործակալությունը, որը ղեկավարել է մինչև մահ։ 1965-1984 թվականներին ընդգրկված է եղել Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովում և զբաղեցրել է Սորեք միջուկային հետազոտությունների կենտրոնի գիտական տնօրենի պաշտոնը։ 1974-1976 թվականներին եղել է Պաշտպանության նախարարության գիտական աշխատակից։

Նեեմանը նկարագրվել է որպես «ժամանակակից գիտության ամենապայծառ գործիչներից մեկը»[11]։ Համահեղինակ է The Particle Hunters աշխատության, որը լույս է տեսել 1986 թվականին անգլերենով։ The Times-ի գրական հավելվածը բարձր է գնահատել այս գիրքը որպես «ներկայումս հասանելի քվանտային ֆիզիկայի լավագույն ուղեցույց»[12]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Իսրայել մրցանակ ճշգրիտ գիտությունների բնագավառում, 1969 թ.[13] in the field of exact sciences (որը վերադարձել է 1992 թվականին ի նշան Էմիլ Հաբիբիի Իսրայելի մրցանակի արժանանալու դեմ բողոքի)
  • Ալբերտ Այնշտայն մրցանակ, 1970 թ.[13]
  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ, 1972 թ.
  • Վինգեր մեդալ, 1984 թ.
  • Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ, 2003 թ.

Պարգևատրվել է նաև Ֆրանսիական քոլեջի մեդալով և Ֆրանսիայի Պատվո շքանշանով (Փարիզ, 1972 թ.), Վինգեր մեդալով (Ստամբուլ-Օսթին, 1982 թ.), Բիրլայի գիտական մրցանակով (Հայդերաբադ, 1998 թ.) և այլ մրցանակներ ու պատվավոր կոչումներ Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններից[14]։

Մահ խմբագրել

Յուվալ Նեեմանը մահացել է 80 տարեկանում[12]՝ 2006 թվականի ապրիլի 26-ին Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնում, կաթվածից[15]։ Նեեմանը ամուսնացած է եղել Դվորայի հետ։ Ունեցել են որդի և դուստր։ Քույրը՝ Ռութ Բեն Իսրայելն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 חה"כ יובל נאמןKnesset.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 http://fr.jpost.com/servlet/Satellite?cid=1145961232001&pagename=JPost/JPArticle/ShowFull
  6. "In Remembrance of Yuval Ne'eman" Արխիվացված Հոկտեմբեր 7, 2007 Wayback Machine, Teddy Ne'eman (son of Yuval Ne'eman), PhysicaPlus (פיזיקהפלוס), online magazine of the Israel Physical Society, Issue No. 7
  7. Watson, Andrew. «Yuval Ne'eman Dies at 80 - ScienceNOW». sciencemag.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «About Us». World Cultural Council. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. [1]
  11. Yuval Ne'eman Dies at 80 – Watson 2006 (426): 1. ScienceNOW
  12. 12,0 12,1 Lawrence Joffe (2006 թ․ մայիսի 14). «Obituary: Yuval Ne'eman | Science». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  13. 13,0 13,1 «Yuval Ne'eman». Utexas.edu. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  14. Yuval Neeman Israel Science and Technology
  15. Nadav Shragai (2006 թ․ ապրիլի 26). «Professor, veteran politician Yuval Ne'eman dies at 81». Haaretz. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուվալ Նեեման» հոդվածին։