Յուսսի Բյորլինգ (ամբողջական անուն՝ Յուհան Յունատան Բյորլինգ (շվեդ.՝ Johan Jonatan Björling, փետրվարի 2, 1911(1911-02-02)[1][2][3][…], Stora Tuna, Շվեդիա[3] - սեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[4][1][5][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3]), շվեդացի օպերային երգիչ (քնարական-դրամատիկական տենոր), 20-րդ դարի հանրահայտ օպերային երգիչներից մեկը[7]։

Յուսսի Բյորլինգ
Բնօրինակ անունշվեդ.՝ Jussi Björling
Ի ծնե անունշվեդ.՝ Johan Jonatan Björling
Նաև հայտնի է որպեսErik Odde
Ծնվել էփետրվարի 2, 1911(1911-02-02)[1][2][3][…]
Stora Tuna, Շվեդիա[3]
Երկիր Շվեդիա[3]
Մահացել էսեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[4][1][5][…] (49 տարեկան)
Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3]
ԳերեզմանStora Tuna kyrkogård[6]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՍտոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց
ԱմուսինԱննա-Լիզա Բյորլինգ
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ
Կայքjussibjorlingsociety.org
 Jussi Björling Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բյորլինգի առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը՝ տենոր Դավիթ Բյորլինգը։ Հոր և երկու եղբայրների հետ միասին Յուսսի Բյորլինգը մասնակցել է ընտանեկան վոկալ քառյակի ելույթներին։ 1928-1930 թվականներին սովորել է Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցում (Իոնա Ֆորսելիայի դասարանում)։ Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո՝ 1930-ից մինչև 1933 թվականը եղել է Ստոկհոլմի Թագավորական օպերայի մենակատարը[8]։

1931 թվականից ի վեր՝ Կոպենհագենում կայացած համերգից հետո, Բյորլինգի համբավը տարածվել է Շվեդիայի սահմաններից դուրս։ 1936 թվականից սկսվել են Բյորլինգի երկար համերգային շրջագայությունները Կենտրոնական Եվրոպաում (Չեխոսլովակիա, Ավստրիա, Գերմանիա, Հունգարիա)։ 1938 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայի բեմում, որտեղ երգել է հիմնականում 1940-ական թվականների երկրորդ կեսից։

1944 թվականին նրան շնորհվել է «Պալատական երգիչ» շվեդական բարձրագույն կոչումը (hovsångare

Թեև 1957 թվականից երգչի մոտ սկսվել են սրտի հետ կապված խնդիրներ, նա չի դադարել իր ելույթները և 1960 թվականի հուլիսին՝ մահից մի քանի ամիս առաջ, արել է իր վերջին ձայնագրությունը (Վերդիի «Ռեքվիեմ»

Բյորլինգի կինը՝ Աննա-Լիզան, ում հետ նա ամուսնացել էր 1935 թվականին, նույնպես օպերային երգչուհի է եղել։

Բուրլենգե քաղաքում գործում է Յուսսի Բյորլինգի տուն-թանգարանը։

Շնորհներ և մրցանակներ խմբագրել

  • 1944՝ պատվավոր կոչում «Պալատական երգիչ» (Շվեդիա)
  • 1960՝ մրցանակ «Գրեմմի»

Ներկայացվել է Փառքի սրահ ամսագրում՝ Gramophone-ում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  6. Stora Tuna kyrkogård: Jussi Björlingkulturgravar.se.
  7. Краткий музыкальный словарь(չաշխատող հղում)
  8. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт. — С. 465.
  9. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսսի Բյորլինգ» հոդվածին։