Յուսուֆ Հալաչօղլու (թուրքերեն՝ Yusuf Halaçoğlu, մայիսի 10, 1949(1949-05-10), Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա), թուրք պատմաբան և քաղաքական գործիչ։ Թուրքական պատմական ընկերակցության անդամ։ Ազգայնական շարժման կուսակցությունից ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր՝ ներկայացնելով Կայսերիի մարզը։ Հրապարակայնորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը։

Յուսուֆ Հալաչօղլու
թուրքերեն՝ Yusuf Halaçoğlu
Ծնվել էմայիսի 10, 1949(1949-05-10) (74 տարեկան)
Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մարմարա համալսարան
Պաշտոն(ներ)Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և նախագահ
Ալմա մատերՍտամբուլի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[2]
ԿուսակցությունԱզգայնական շարժման կուսակցություն և Լավ կուսակցություն
 Yusuf Halaçoğlu Վիքիպահեստում

Սովորել է Ստամբուլի համալսարանի պատմության ֆակուլտետում, որտեղ շարունակել է աշխատել մինչև 1974 թվականը։ 1983 թվականին դարձել է պրոֆեսորի օգնական։ 1986 թվականին աշխատանքի է անցել Մարմարա համալսարանում։ 1989 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Թուրքիայի պետական արխիվում բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ 1992 թվականին վերադարձել է համալսարան։ 1993 թվականից գլխավորել է Թուրքական պատմական ընկերակցությունը։ 2008 թվականին Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հետագայում զբաղեցրել է Գազի համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնը։

2011 թվականի ընտրությունների ժամանակ, ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Վերընտրվել է 2015 թվականին։ Ազգայնական շարժման կուսակցությունը նրան առաջադրել էր Մեջլիսի խոսնակի պաշտոնում, սակայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Յուսուֆ Հալաչօղլուն հրապարակայնորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա հրապարակել է մի շարք աշխատություններ, որտեղ անդրադարձել է «հայերի տեղահանությունների» խնդրին։ Նրա պնդմամբ տեղահանությունների ժամանակ, որը նա անվանում է «հարկադիր տեղահանություն», զոհվել է 9,000- 10,000 հայ[3]։ Նրա հայացքները համադիր են թուրքական կառավարության պաշտոնական կարծիքին, համաձայն որի տեղահանությունները և ջարդերը չեն կարող բնութագրվել որպես ցեղասպանություն։ Յուսուֆ Հալաչօղլուն բազմիցս քննադատվել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի կողմից[4]։ 2008 թվականին հեռացվել է թուրքական պատմական ընկերակցության ղեկավարի պաշտոնից՝ հայերի և քրդերի վերաբերյալ թշնամական արտահայտությունների համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #132561441 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Տես Yusuf Halaçoğlu, "Realities Behind Relocation," in Armenians in the Late Ottoman Period, ed. Türkkaya Ataöv. Ankara: Turkish Historical Society, 2001, pp. 109-42, figure on p. 140.
  4. Taner Akçam, The Young Turks' Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire. Princeton: Princeton University Press, 2012, pp. 354-56.
  5. «Controversial historian dismissed from office». Hurriyet. 2008 թ․ հուլիսի 24.

Արտաքին հղումներ խմբագրել