Յուոզաս Գրուշաս
Յուոզաս Գրուշաս (լիտ.՝ Juozas Grušas, նոյեմբերի 29, 1901[1], Šiauliai County, Լիտվա - մայիսի 21, 1986[2], Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի գրող, խմբագիր, դրամատուրգ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող, Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Յուոզաս Գրուշաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1901[1] |
Ծննդավայր | Šiauliai County, Լիտվա |
Վախճանվել է | մայիսի 21, 1986[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան և Šiauliai Gymnasium? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Յուոզաս Գրուշասը ծնվել է 1901 թվականին։ Գրուշասի առաջին ոգեշնչող ուսուցիչը եղել է լիտվացի բանաստեղծ Յովորասը, ով սովորեցրել է նրան գրել և նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել գրականության հանդեպ։ 1920 թվականին ընդունվել է Շյաուլյայի գիմնազիան, որն ավարտել է 1924 թվականին։ 1924-1931 թվականներին սովորել է Լիտվայի համալսարանի (1930 թվականից՝ Վիտովտի անվան համալսարան) աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 1928 թվականին ընտրվել է ուսանողական «Šatrija» կազմակերպության նախագահ։ 1930 թվականից սկսել է դասավանդել լիտվերեն։ 1931 թվականին Բալիս Սրուոգայի հետ հիմնադրել են Լիտվայի գրողների ընկերությունը, որը նախագահել է 1937-1938 թվականներին։ 1928-1938 թվականներին Գրուշասը եղել է «Mūsų laikraštis» («Մեր թերթը») քրիստոնեական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 1935 թվականին հրատարակել է Karjeristai («Կարիերիստը») երգիծական վեպը, որը լիտվական վեպերի շարքում համարվել է «առանցքային» ստեղծագործություն։
1940-1941 թվականներին աշխատել է պետական հրատարակչությունում որպես գեղարվեստական խմբագիր։ 1948 թվականին դարձել է Լիտվական ԽՍՀ գրողների միության անդամ։ 1949 թվականին վերադարձել է Կաունաս և վերսկսել գրել՝ դառնալով Լիտվայի առաջատար դրամատուրգներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, լեհերեն, լատվիերեն, էստոներեն, հայերեն։
Մահը խմբագրել
Մահացել է 1986 թվականին Կաունասում։ Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկոե գերեզմանատանը։
Հիշատակ խմբագրել
Սիլաինիայի Յուոզաս Գրուշաս միջնակարգ դպրոցն անվանվել է գրողի պատվին։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Հերկուս Մանտաս»
- «Սեր, ջազ և սատանա»
- «Բարբորա Ռադվիլայտե»
- «Պիուսը խելոք չէր»
- «Կրկես»
- «Երջանիկը ես եմ»
Պարգևներ խմբագրել
- Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող
- Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Հանրապետական կրկնակի՝ (1957, 1976) և կոմերիտմիության մրցանակի դափնեկիր[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Բալթիական էտյուդ, Հանուն բարեկամության, Լիտվական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978