Յունոնա և Ավոս (օպերա)

ռոք օպերա

«Յունոնա և Ավոս», խորհրդային հանրահայտ ռոք օպերա, որի երգահանը Ալեքսեյ Ռիբնիկովն է, իսկ բանաստեղծությունների հեղինակը Անդրեյ Վոզնեսենսկին։ Պրեմիերան կայացել է 1981 թվականի հունիսի 9-ին Լենինյան կոմերիտմիության անվան Մոսկովյան թատրոնի բեմում (ռեժիսոր՝ Մարկ Զախարով, պարերի բեմադրիչ՝ Վլադիմիր Վասիլև, նկարիչ՝ Օլեգ Շեյնցիս), որի խաղացանկում է այն ներառված մինչ օրս։ 1985 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած՝ անցկացվում է նաև Սանկտ Պետերբուրգի «Ռոք օպերա» թատրոնում։ Նաև ընդգրկված է Իրկուտսկի մարզային երաժշտական թատորնի, Ալթայի երաժշտական կոմեդիայի թատրոնի, Կրանսոյարսկի պետական երաժշտական թատրոնի, Ռոստովի երաժշտական թատրոնի, Օրենբուրգի երաժշտական կոմեդիայի մարզային թատրոնի[1], Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոնի խաղացանկում[2], 2017 թվականից սկսած՝ Դոնեցկի պետական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոնի խաղացանկում[3][4]։ Մի քանի տասնյակ տարի անցկացվում է որպես ռոք-բալետ Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոնում։

Յունոնա և Ավոս
Տեսակռոք օպերա և դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրռոք օպերա և էքսպերիմենտալ ռոք
ԿոմպոզիտորԱլեքսեյ Ռիբնիկով
Լիբրետտոյի
հեղինակ
Անդրեյ Վոզնեսենսկի
Ստեղծման տարեթիվ1979
Առաջնախաղի տարեթիվ1979
Հրատարակման տարեթիվհուլիսի 9, 1981
 Juno and Avos Վիքիպահեստում

Ներկայացման անվան մեջ երկու առագաստանավերի անուններ են՝ «Յունոնա» և «Ավոս», որոնցով իր նավարակությունն է անցկացրել Նիկոլայ Ռեզանովի արշավախումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Юнона и Авось" (12+)». orenmuzcom.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. ««ЮНОНА» И «АВОСЬ» на сайте ХАТМК».
  3. Svetlyachok2011 (2017 թ․ հուլիսի 23). «Александр Филатов, "Юнона и Авось", Донецк 2017». Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Юнона и Авось». muzdrama.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունոնա և Ավոս (օպերա)» հոդվածին։