Յույ Նան (չինարեն՝ 余男, սեպտեմբերի 5, 1978(1978-09-05)[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի դերասանուհի, որը Դովիլում կայացած Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնում (2001), «Ոսկե աքաղաղ» (2003), Փարիզի միջազգային կինոփառատոնում (2004) և Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (2007) կանացի լավագույն դերերի համար արժանացել է մի քանի մրցանակի։

Յույ Նան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1978(1978-09-05)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԴալյան, Լյաոնին, Չինաստան
ԿրթությունՊեկինի կինոակադեմիա
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Յույ Նանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 5-ին Դալյան քաղաքում։ Նրա անունը բառացի թարգմանությամբ նշանակում է «տղամարդ», «որդի»։ Դերասանուհին խոստովանել է, որ բնավորությամբ նա միշտ ավելի նման է եղել տղայի քան աղջկա։ 2008 թվականի հարցազրույցի ժամանակ նա նշել է․ «Ես շատ նման եմ ուղղամիտ և հանգիստ տղայի։ Ինձ հետ հեշտ է լեզու գտնել։ Ես լուրջ եմ վերաբերվում աշխատանքիս, բայց քիչ բան եմ հասկանում կյանքից »[2]։

1995 թվականին Դալյանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, երիտասարդ Յույ Նանը մտադիր էր ընդունվել օտար լեզուների համալսարան, բայց քանի որ Պեկինի կինոակադեմիան այդ տարի առաջին անգամ Դալյանում անցկացնում էր սովորողների հավաքագրում, արմատապես ազդել է աղջկա ընտրության վրա։ Համակուրսեցիների և դասախոսների հուշերով Յույ Նանը եղել է տարբերվող ուսանողուհի․ մի կողմից նա հազվադեպ է լքել համալսարանը, անփորձ է եղել շփման մեջ և ընդհանուր առմամբ թողել է լսող աղջկա տպավորություն, մյուս կողմից՝ նրա կարծիքով, եթե դասախոսն անփութորեն էր վարում դասը նա կարող էր ցուցադրական վեր կենալ և լքել լսարանը։ Դերասանուհին խոստովանել է, չի եղել լավ ուսանողուհի և հաճախ բաց է թողել դասերը՝ գերադասելով ֆրանսիական և իտալական ֆիլմերի դիտումը[3]։

1999 թվականին Պեկինի կինոակադեմիա է ժամանել սկսնակ ռեժիսոր Վան Ցյուանանը, որը այդ ժամանակ զբաղված էր իր «Լուսնային խավարում» դեբյուտային ֆիլմի գլխավոր դերասանուհու փնտրտուքներով։ Ծանոթանալով Յույ Նանի հետ՝ նրան հրավիրել է փորձերին, իսկ ավելի ուշ հաստատել է նրան գլխավոր դերում։ Պատկերը 2000 թվականի Մոսկովյան միջազգային կինոփառատոնին արժանացել է Կինոյի մամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին, իսկ երիտասարդ ռեժիսորի և սկսնակ դերասանուհու հարաբերությունները դուրս են գալիս գործնական սահմաններից։ Հետագայում Յույ Նանը Վան Ցյուանանի բոլոր ֆիլմերում խաղացել է գլխավոր դեր («Էրմեյի պատմությունը» (2004)՝ «Ոսկե աքաղաղ» մրցանակ կանացի լավագույն դերի համար, «Տուիի հարսանիքը» (2006)՝ 2007 թվականի Բեռլինի կինոփառատոնին «Ոսկե արջ» մրցանակ, «Ջուլհակուհին» (2009))`Կինոյի մամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին։ «Ջուլհկուհին» Յույ Նանի և Վանի համատեղ վերջին աշխատանքն էր, քանի որ նրանք նույն թվականին բաժանվել են[3]։

2010 թվականին Յույ Նանը մտել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ։

2012 թվականին հեռարձակվել է «Անզսպելիները 2» մարտաֆիլմը, որտեղ Յույ Նանը խաղացել է Մեգիի կերպարը՝ դառնալով «Անզսպելիների» բացառապես տղամարդկային կազմի առաջին կին անդամը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվնաում Բնօրինակ անվանում Դեր
1999 Լուսնային խավարում 月蚀 Յա Նան
2003 Կատաղություն Fureur Թին
2004 Էրմեյի պատմությունը 惊蛰 Էրմեյ
2006 Թուիի հարսանիքը 图雅的婚事 Թույա
2007 Սիրո հավատ 左右 Դուն Ֆան
2007 Իմ ԴՆԹ–ն ասում է, որ ես սիրում եմ քեզ 基因决定我爱你 Մառլեն
2007 Բրիլիանտե շներ 钻石狗 Անիկա
2008 Մահացու խորտիկներ 双食记 Լի Չունյան
2009 Ջեքիի փնտրտուքներում 寻找成龙 ռեժիսոր-աղջիկ
2009 Ջուլհակուհին 纺织姑娘 Լիլի
2010 Մրրիկ 西風烈 Նոռա
2011 Կորած երեխան 寻人奇事 Չժան Սյաոյուե
2011 Չհագեցող մոդա 与时尚同居 Ցի Սի
2012 Անզսպելիները 2 The Expendables 2 Մեգի Չեն
2012 Մահվան ծրագիր 杀生 Մա Գուաֆու
2013 Պատերազմի հրեշտակները 铁血娇娃 Բայ Սյուե
2013 Ոչ մեկի հողը 无人区 Յե Բալի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 关舒柳 (2008年6月20日). ««恶女»余男 «文艺片女王»» (չինարեն). 华商晨报. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 Биография 余男

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յույ Նան» հոդվածին։