Յումե (ապրիլի 4, 2012)[1], ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնային շունը (ակիտա-ինու ցեղատեսակի)։ Վլադիմիր Պուտինը այս շանը նվեր է ստացել հյուսիս-ճապոնական պրեֆեկտուրայի նահանգապետ Ակիտա Նորիհիսոյ Սատակեի կողմից՝ (2012 թվական)[2] 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ օգնության դիմաց[3]։

Յումե
Անվան բնօրինակռուս.՝ Юмэ
Տեսակշուն և pets of Vladimir Putin?
Սեռիգական
Ծնվել էապրիլի 4, 2012(2012-04-04) (12 տարեկան)
ԾննդավայրՕդատե, Ակիտա, Ճապոնիա
Ակտիվ տարիներ2012-մ.հ.
ՏերՎլադիմիր Պուտին
Տեսքակիտա-ինու ցեղատեսակի շուն
 Yume Վիքիպահեստում

Վլադիմիր Պուտինն անվանելով շանը «հաճելի նվեր», ի պատասխան դրա, նվիրեց սիբիրական կատու` Միր անունով (ճապոներենից թարգմանաբար` երազանք)։

Ճապոնացիները բարձր են գնահատում ակիտա-ինու ցեղատեսակի շներին։ «Wall Street Journal»-ի լրագրողներից մեկի խոսքերով, Պուտինից բացի, ակիտա-ինու ցեղատեսակի շան տեսքով նվեր ստացած մյուս այլազգին ամերիկացի ակտիվիստուհի Հելեն Քելերն է (նրան նվիրել են 1937 թվականին)[4]։ Վլադիմիր Պուտինի 2016 թվականի դեկտեմբերյան այցից հետո ճապոնացիները մտադիր էին նրան նվիրել որձ ակիտա-ինու, բայց հետագայում այդ որոշումը չեղյալ է համարվել։

Բացի Յումեից Պուտինն ունի ևս մեկ շուն` Բաֆֆի անունով բուլղարական հովվաշունը (նվեր է ստացել 2010 թվականին՝ Բուլղարիայի վարչապետի կողմից)։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Путину подарили национальное достояние Японии - щенка "Акита-ину"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. «На интервью с японскими журналистами Путина сопровождала собака Юмэ». Известия (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. «Путин пришел на интервью со строгой собакой». Дни ру. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  4. «Щенячья дипломатия: Япония подарила Путину собаку породы акита-ину». ИноСМИ.Ru (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.