Յուղասունկ կվենու
Յուղասունկ կվենու
Յուղասունկ կվենու
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Boletales
Ենթակարգ Suillineae
Ընտանիք Suillaceae
Ցեղ Յուղասնկեր (Suillus)
Տեսակ Յուղասունկ կվենու (S. grevillei)
Միջազգային անվանում
Suillus grevillei
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Յուղասունկ կվենու (լատին․՝ Suillus grevillei), Boletaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միկոռիզա գոյացնող համեղ, ուտելի սունկ է։ 3-14 սմ տրամագծով, գորշավուն, աղյուսագույն, դեղնակիտրոնագույն կամ ժանգագույն, բարձիկաձև գլխարկը սկզբում ուռուցիկ է, հետո տափակ, լայն թմբիկով, լորձնային, ծածկոցի մնացորդներով, որը հասնում է մինչև կրկնակի օղակը։ Օղակի ներքին մասը լորձնային է, իսկ արտաքինը՝ փառանման, հաստ։ Սնկի հաճելի հոտով և համով պտղամիսը գլխարկում բաց դեղին է, ոտիկում՝ կիտրոնագույն։ Նեղ, դեղնավուն խողովակները կպչելիս դառնում են մոխրագույն։ Դեղին, օղակից վերև սպիտակ գույնի, օղակից ներքև՝ դարչնագույն, հատիկավոր ոտիկը 6-10 x 1,5-3 սմ է։ Սպորափոշին դեղնաշագանակագույն է, իսկ Էլիպսաձև, հարթ սպորները՝ 7,5-10-12 x 3-4 մկմ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Լոռու («Գյուլագարակի սոճի» պետական արգելավայրի տարածք) ֆլորիստիկական տարածքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Հայաստան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, 1200-1400 մ բարձրությունների վրա, հողի վրա, փշատերև անտառներում, օգոստոս ամսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Պահպանվում է «Գյուլագարակի սոճի» պետական արգելավայրում համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուղասունկ կվենու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուղասունկ կվենու» հոդվածին։