Յուկոնի գայլ
Յուկոնի գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Յուկոնի գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus pambasileus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Յուկոնի գայլը (լատիներեն՝ Canis lupus pambasileus), նաև Ալյասկայի սև գայլ կամ Ալյասկայի գայլ, գորշ գայլի տատատեսակ է, որը ապրում է կանադական Յուկոնում և մոտակա տարածքներում։ Տարբեր տարածքներում այս գայլերին անօրինական կերպով սպանում են և դրա դեմ կազմակերպվել են տարբեր տեսակի պաշտպանական գործընթացներ։ Վարկած կա նաև, որ այս գայլերը կարող են մահանալ տեղանքում առկա տարբեր հիվանդություններից։

Նկարագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

Յուկոնի գայլը համարվում է գորշ գայլի ամենամեծ տարատեսակը։ Նա ունի 68-80 կգ մարմնի քաշ։ Այս գայլի մարմնի երկարությունը կարող է հասնել երկու մետրի։ Համեմատաբար մյուս տարատեսակների այս գայլի ոտքերը ավելի երկար են, գանգը ավելի լայն է ու մեծ։

Մորթին խմբագրել

Յուկոնի գայլը ունի մուգ գունավորմամբ մորթի։ Այն հիմնականում լինում է գորշ կամ սև։ Կարող են հանդիպել նաև ավելի բաց մորթի ունեցող գայլեր՝ բաց մոխրագույն կամ սպիտակ։

Ոհմակը խմբագրել

Յուկոնի գայլերը ապրում են 5-10 անդամանի ոհմակներով։ Ոհմակի անդամ կարող է լինել միայն նույն ընտանիքի գայլը և այլ ոհմակի որևէ գայլը չի կարող ընդունվել կազմի մեջ։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուկոնի գայլ» հոդվածին։