Յուլիուս Էդուարդ Հիթցիգ
Յուլիուս Էդուարդ Հիթցիգ (գերմ.՝ Julius Eduard Hitzig, ծնվ. Իսաակ Էլիաս Իթցիգ (Isaac Elias Itzig), մարտի 26, 1780[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 26, 1849[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]), գերմանացի իրավաբան, հրատարակիչ և գրող։
Յուլիուս Էդուարդ Հիթցիգ գերմ.՝ Julius Eduard Hitzig | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Isaac Elias Itzig |
Ծնվել է | մարտի 26, 1780[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1849[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Գրական անուն | Eduard[4] |
Մասնագիտություն | դատավոր, գրող, հրատարակիչ և կենսագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան |
Զավակներ | Friedrich Hitzig? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Հիթցիգը սերել է հրեական ընտանիքից։ Դանիել Իթցիգը՝ Յուլիուս Էդուարդի հորական գծով պապը. պրուսական պալատի առաքիչ էր և հայտնի բանկիր։
Էդուարդ Հիթցիգը իրավագիտություն է սովորել Գալե-Վիտենբերգյան համալսարանում և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում։ 1799 թվականին քրիստոնեություն է ընդունել և փոխել է անունը։ Պրակտիկա է անցել Կայսերական աշխատանոցային դատարանում, որպես կառավարական խորհրդական է աշխատել Վարշավայում։ 1807 թվականին ազատվել է իրավաբանական ծառայությունից պրուսական կառավարության տապալումից և Վարշավայի օպուկացումից հետո։ Հիթցիգը տեղափոխվում է Բեռլին, գրքերի գործին է սկսում տիարպետել և հրատարակչություն է հիմնում։ 1814 թվականին Հիթցիգը վերադառնում է պետական ծառայության, որից հեռանում է 1835 թվականին։ Հիմնադրել է հատուկ հրատարակչություններ քրեական իրավունքի վերաբերյալ, մասնակցել է գրական համայնքների աշխատանքներին, կենսագրական աշխատություններ է հեղինակել Զախարիաս Վերների, Ադելբերտ Շամիսոյի և Էռնստ Հոֆմանի մասին։ 1842 թվականից սկսած՝ Ալեքսիս Վիլիբալդի հետ միասին հրատարակել է Neue Pitaval-ը, որտեղ արդեն 1890 թվականին հրապարակվել էր քրեական իրավունքի վերաբերյալ դատական պրակտիկայի մոտավորապես 600 դեպք։
Թաղված է Բեռլինի Դորոտեենշտադթի գերեզմանոցում որդու՝ Ֆրիդրիխ Հիթցիգի կողքին։
ԸնտանիքԽմբագրել
1804 թվականին Յուլիուս Հիթցիգը ամուսնացել է Յոհաննա Բարթենշթեյնի՝ առևտրական Նաթալի Բարնեթ Բարթենշթեյնի դստեր հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի և երկու դուստր, դաստիարակել են նաև որդեգրված դստեր։
- Ֆրիդրիխ Հիթցիգ (1811—1881), ճարտարապետ, ամուսնացել է Ռեյս Ֆրանցիսկայի հետ
- Եվգենիա (1807—1843), ամուսնացել է գեներալ-լեյտենանտ Յոհան Բեյերի հետ
- Կլարա, ամուսնացել է Ֆրանց Քուգլերի հետ
- Անտոնիա Պյաստ (1800—1837), ամուսնացել է Ադելբերտ ֆոն Շամիսոյի հետ։
ՍտեղծագործություններԽմբագրել
- Lebens-Abriss Friedrich Ludwig Zacharias Werners. Berlin 1823.
- Aus Hoffmanns Leben und Nachlass. 2 Tle. Berlin 1823.
- Das Königl. Preußische Gesetz vom 11. Juni 1837 zum Schutz des Eigenthums an Werken der Wissenschaft und Kunst gegen Nachdruck und Nachbildung Archived 2016-03-04 at the Wayback Machine.. Berlin 1838.
- Über belletristische Schriftstellerei als Lebensberuf. Ein Wort der Warnung für Jung und Alt. Berlin 1838.
- Leben und Briefe von Adelbert von Chamisso. Leipzig 1839.
- Anleitung zur Abfassung einer Relation aus Kriminalakten. Zum Besten der Justizoffizianten-Witwenkasse. Berlin 1843.
- Verzeichniss im Jahre 1825 in Berlin lebender Schriftsteller und ihrer Werke, [1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119209349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Czech National Authority Database
ԳրականությունԽմբագրել
- Nikolaus Dorsch: Julius Eduard Hitzig. Literarisches Patriarchat und bürgerliche Karriere. Eine dokumentarische Biographie zwischen Literatur, Buchhandel und Gericht der Jahre 1780—1815. In: Marburger Germanistische Studien, Bd. 15. Lang, Frankfurt/M. u. a. 1994.
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրություն (գերմ.)
- Կենսագրություն (գերմ.)