Բացել գլխավոր ցանկը

Նիկոլայ Յուդենիչ

(Վերահղված է Յուդենիչից)

Նիկոլայ Նիկոլայևիչ Յուդենիչ (ռուս.՝ Николай Николаевич Юденич, հուլիսի 18 (30), 1862, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[1][2], Կանն[3]), ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1915)։ Ռուսական ամենահաջող գեներալներից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ղեկավարել է հակաբոլշևիկյան զորքերը հյուսիսարևմտյան ուղղության վրա ու Հյուսիսարևմտյան հանրապետության պաշտպանության նախարար։ Սբ. Գեորգիի 2-րդ դասի շքանշանի վերջին ասպետ։

Նիկոլայ Յուդենիչ
Yudenich.jpg
հուլիսի 18 (30), 1862 - հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[1][2] (71 տարեկանում)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԿանն[3]
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
ԿոչումՀետևազորի գեներալ
Հրամանատարն էր18th riflemen regiment?, Կովկասի բանակ (Ռուսական կայսրություն, 1914-1918) և Northwestern Army?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Q4342940?, Battle of Sandepu?, Battle of Mukden?, Russian Invasion of Tabriz, 1911?, Սարիղամիշի ճակատամարտ, Մանազկերտի ճակատամարտ (1915), Ալաշկերտի օպերացիա, Battle of Koprukoy?, Էրզրումի ճակատամարտ, Trebizond Campaign?, Երզնկայի ճակատամարտ, Բիթլիսի ճակատամարտ, Էստոնիայի անկախության պատերազմ և Q4314060?
ՊարգևներՍուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Order of the White Eagle with swords?, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի թրերով շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Order of St. Alexander Nevsky with swords?, Արիության ոսկե թուր, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան, Order of noble Bukhara?, Պատվավոր Լեգեոնի շքանշան և Croix de Guerre?
ՍտորագրությունNikolai Yudenich signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1862 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմում զբաղեցրել է Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի պաշտոնը։ 1915 թվականին ջախջախել է Էնվեր փաշայի զորքը Սարիղամիշում։ Նույն թվականին լուրջ մարտեր է վարել Վան քաղաքի համար, որը մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք։ 1916 թվականին գրավել է Էրզրումը, իսկ այնուհետև Տրապիզոնը։ Նույն թվականի վերջում ռուսական զորքերի հսկողության տակ էր անցել Արևմտյան Հայաստանի մեծ մասը[4]։

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա գլխավորել է Հյուսիս-արևմտյան հանրապետության նախարարի պաշտոնը՝ Ստեփան Գևորգի Լիանոսյանի կառավարության ներքո[5], իսկ հանրապետության կործանումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։

Յուդենիչը մահացել է 1933 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում։

ԾանոթագրություններԽմբագրել