Յուբիլյացիա (լատին․՝ jubilatio — ցնծություն), պաշտամունքային երաժշտության մեջ ցնծություն արտահայտող իմպրովիզացիաներ, որոնք երգչախմբով Գրիգորյան խորալը կատարելիս «ալելույա» բառի վերջին վանկի վրա երգում են մեներգիչները։ Քրիստոնեական եկեղեցին յուբիլյացիան փոխառել է հուդայական պաշտամունքից։ Յուբիլյացիաներ հիշելը հեշտացնելու համար Սանկտ-Գալլենի վանքի վանական Նոթկերը (830— 912) յուրաքանչյուր նոտային համապատասխանեցրել է տեքստային մեկ վանկ։ Այստեղից էլ ծագել են սեքվենցիաները (եկեղեցական օրհներգերի տեսակ)։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուբիլյացիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 129