Յոն (Յոան) Պոտկոավ (Крэцул, մոլդ.՝ Иоан Подковэ, Ioan Potcoavă, ուկրաիներեն՝ Іван Підкова) կամ Ioan Potcoavă, ռումինացիների շրջանում հայտնի է առավելապես Ioan Creţul և Nicoară Potcoavă անուններով, անհայտ - հունիսի 16, 1578, Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Մոլդովայի հոսպոդար 1577-ից։ Մոլդովայում հաստատված լեհահայ Սերպեգա գերդաստանից։ Մոր կողմից Յոն Քաջի եղբայրը։ Վերջինիս մահից (1574) թվականից հետո անցել է Զապորոժյան Սեչ, աչքի ընկել Ղրիմի թաթարների դեմ մարտերում։

Յոն Պոտկովա
Դիմանկար
Ծնվել էանհայտ
Մահացել էհունիսի 16, 1578
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
ԳերեզմանԿանև (քաղաք, Ուկրաինա)
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն
Մասնագիտությունգահի հավակնորդ
Զբաղեցրած պաշտոններԶապորոժյան զորքերի հետման և ruler of Moldavia?
 Ioan Potcoavă Վիքիպահեստում

1577 թվականին ընտրվելով հետման՝ նույն թվականի նոյեմբերի 3-ին հազար կազակներով մտել է Մոլդովա, Յասիի մոտ ջախջախել Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրքական զորքը և տիրել գահը։ Սակայն թուրք մեծաքանակ ուժերի աջակցությամբ Պետրու Կաղը 1578-ի հունվարին ետ է գրավել գահը։ 1578-ի Փետրվարին Մոլդովա է արշավել Յոն Պոտկոավի եղբայրը՝ Ալեքսանդր Սերպեգան, սակայն կարճատև հաջողությունից հետո պարտություն է կրել և զոհվել։ Մուրադ III սուլթանի ճնշմամբ, Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորին ձերբակալել և մահապատժի է ենթարկել Յոն Պոտկոավին։ Գդանսկում կանգնեցված է Յոն Պոտկոավի արձանը։ Յոն Պոտկոավին է նվիրված Մ։ Սադովյանուի «Նիկոարը Պոտկոավը (1955

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոն Պոտկովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 128