Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման (գերմ.՝ Johann Franz Hieronymus Brockmann, սեպտեմբերի 30, 1747(1747-09-30)[1] կամ սեպտեմբերի 30, 1745(1745-09-30)[2], Գրաց, Շտիրիա - ապրիլի 12, 1812(1812-04-12)[2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2]), ավստրիացի դերասան։

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման
Ծնվել էսեպտեմբերի 30, 1747(1747-09-30)[1] կամ սեպտեմբերի 30, 1745(1745-09-30)[2]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա
Մահացել էապրիլի 12, 1812(1812-04-12)[2]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ԿինոՊոիսկID 1732143

Կենսագրություն խմբագրել

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկմանը ծնվել է 1745 թվականի սեպտեմբերի 30-ին Գրաց քաղաքում։ Հայրը նրան տվել է վարսավիրություն սովորելու, սակայն տղան շուտով փախել է[3]։

 

Ներգրավվել է թափառաշրջիկ լարախաղաց պարողների խումբ և 1760 թվականին առաջին անգամ հայտնվել է Լայբախում, որից հետո Ավստրիայի տարբեր վայրերում աշխատել է որպես դերասան[3]։

1768 թվականին Բրոկմանը նշել է իր նորամուտը Յոզեֆ Ֆելիքս ֆոն Կուրցի (գերմ.՝ Joseph Felix von Kurz, 1717-1784) թատերախմբում։ Եվրոպական քաղաքներում շրջագայելուց հետո, 1771 թվականին ժամանել է Համբուրգյան ազգային թատրոն, ուր նրան հրավիրել էր Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդերը, ում ղեկավարությամբ դերասանն իր բեմական տաղանդը հասցրել է գրեթե կատարելության։ Նա Ուիլյամ Շեքսպիրի ողբերգությունում խաղացել է Համլետի դերը, որը 1776 թվականին առաջին անգամ ներկայացվել է Համբուրգ քաղաքում[3]։

1778 թվականին Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Ջոզեֆ II-ը նրան հրավիրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ նա շուտով կարողացել է նվաճել թատերական հանրության համակրանքը[3]։

1789-1791 թվականներին Ֆրանց Բրոկմանը եղել է Վիեննայի պալատական թատրոնի տնօրենը[3]։

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկմանը մահացել է 1812 թվականի ապրիլի 12-ին Վիեննայում։

1930 թվականին Ավստրիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը ի պատիվ դերասանի անվանվեց «Brockmanngasse»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #116553456 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wurzbach D. C. v. Brockmann, Johann Franz Hieronymus (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 2. — S. 152.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Брокман, Иоганн Франц Иероним». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Ludwig Eisenberg: Großes biographisches Lexikon der Deutschen Bühne im XIX. Jahrhundert. Verlag von Paul List, Leipzig 1903, S. 129 f.
  • Walter M. Kienreich: Johann Franz Hieronymus Brockmann oder die Dimensionen der bürgerlichen Fantasie im deutschen und österreichischen Theater der 2. Hälfte des 18. Jahrhunderts. Ein theaterwissenschaftlicher Beitrag zur Kulturgeschichte der 2. Hälfte des 18. Jahrhunderts. Dissertation, Universität Wien 1976.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման» հոդվածին։