Յոհան Ջուրու (ֆր.՝ Johan Djourou, հունվարի 18, 1987(1987-01-18)[1][2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Յոհան Ջուրու
Johan Djourou
Ջուրուն Շվեյցարիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Danon Issouf Johannes Djourou Gbadjere
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1987(1987-01-18)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 191 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա ՍՊԱԼ
Համար 3
Պատանեկան կարիերա
1993-1994 Շվեյցարիա Շամպել
1995-2003 Շվեյցարիա Էտուալ Կարուժ
2003-2004 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2014 Անգլիա Արսենալ 86 (1)
2007-2008   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 13 (0)
2013   Գերմանիա Հանովեր 14 (0)
2013-2014   Գերմանիա Համբուրգ 22 (0)
2014-2017 Գերմանիա Համբուրգ 72 (2)
2017-2018 Թուրքիա Անթալյասպոր 18 (1)
2018-ներկա Իտալիա ՍՊԱԼ 2 (0)
Ազգային հավաքական
2001-2002 Շվեյցարիա Շվեյցարիա Մ16 4 (0)
2002 Շվեյցարիա Շվեյցարիա Մ17 4 (0)
2003-2004 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 8 (1)
2004-2005 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 9 (1)
2006 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 2 (0)
2006-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 75 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 28-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Արսենալ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ջուրուն սկսել է շվեյցարական Էտուալ Կարուժում։ 2003 թվականի հուլիսի 14-ին նա միացավ Արսենալի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004 թվականի հոկտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 9-ին՝ լիգայի գավաթի Էվերտոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Ջուրուն նշեց 2006 թվականի հունվարի 14-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[7]։ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո շվեյցարացին 6 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[8]։

2007 թվականի օգոստոսի 10-ին Ջուրուն 5 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չելսիի դեմ խաղում[12][13]։ Բիրմինգհեմի կազմում Ջուրուն անցկացրեց 13 հանդիպում[14], և թեև ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս ՄաքԼիշը ցանկանում էր երկարաձգել նրա վարձավճարը, ձմռանը շվեյցարացին վերադարձավ Արսենալ որպես Կոլո Տուրեի և Ալեքսանդր Սոնգի փոխարինող[15]։

2008 թվականի սեպտեմբերի 22-ին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ[16][17][18]։ 2009 թվականի ամռանը Կոլո Տուրեն տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, և շվեյցարացին հնարավորություն ունեցավ դառնալ թիմի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ ծանր վնասվածք[19][20]՝ 2009-10 մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալով միայն 2010 թվականի մայիսի 9-ի՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին Ջուրուն 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[22]։ Իր առաջին և միակ գոլը Արսենալի կազմում խփեց 2011 թվականի փետրվարի 5-ին՝ գլխի հարվածով գրավելով Նյուքասլ Յունայթեդի դարպասը[23]։ Փետրվարի 27-ին շվեյցարացին խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 2-1 հաշվով[24]։

2011 թվականի օգոստոսի 28-ին Ջուրուն մասնակցեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ ամբողջ հանդիպմանը, սակայն այս խաղում Արսենալը պարտվեց 8-2 հաշվով՝ կրելով 115 տարվա մեջ իր ամենամեծ հաշվով պարտությունը[25][26]։ 2012 թվականի հունվարի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Ֆուլհեմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[27]։ Փետրվարին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2015 թվականը[28][29][30]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով շվեյցարացին անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քովենթրի Սիթիի դեմ խաղում[31]։ Արսենալի առաջին թիմի կազմում Ջուրուն անցկացրեց 144 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2013 թվականի հունվարի 3-ին շվեյցարացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Հանովերին[32][33][34]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց հունվարի 18-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[35]։ Վարձավճարի ընթացքում Ջուրուն անցկացրեց 16 հանդիպում[36]։

Համբուրգ խմբագրել

2013 թվականի հուլիսի 1-ին Ջուրուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Համբուրգ[37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 31-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[40]։ 2014 թվականի ապրիլին Համբուրգը հայտարարեց Ջուրուի լրիվ տրանսֆերը ձեռք բերելու մասին[41]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Հանովերի դեմ խաղում[42]։ 2015 թվականի ապրիլի 11-ին շվեյցարացին հեռացվեց խաղադաշտից Վոլֆսբուրգի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 88-րդ րոպեին[43]։

2015-16 մրցաշրջանում Ջուրուն դարձավ Համբուրգի հիմնական ավագը։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց 2015 թվականի օգոստոսի 22-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Դեկտեմբերի 5-ին շվեյցարացին գոլ խփեց Մայնցի դեմ հանդիպման 90-րդ րոպեին, սակայն Համբուրգը պարտվեց 3-1 հաշվով[45]։ 2016 թվականի մարտի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Շալկե 04-ի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 45-րդ րոպեին[46]։ Համբուրգի կազմում Ջուրուն անցկացրեց 104 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Անթալյասպոր խմբագրել

2017 թվականի օգոստոսի 7-ին Ջուրուն անվճար տրանսֆերով տեղափոխվեց թուրքական Անթալյասպոր՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր[47][48]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ենի Մալաթյասպորի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Սիվասսպորի դեմ խաղում[50]։ Անթալյասպորի կազմում Ջուրուն անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51]։

ՍՊԱԼ խմբագրել

2018 թվականի հուլիսի 21-ին Ջուրուն 1 տարվա պայմանագիր կնքեց ՍՊԱԼ-ի հետ[52][53][54]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[55]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ջուրուն ներկայացրել է Շվեյցարիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Շվեյցարիայի ազգային հավաքականում նշեց 2006 թվականի մարտի 1-ին՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ խաղում[56]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 31-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[57]։ 2006 թվականի հունիսին Ջուրուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[58][59]՝ փոխարինման դուրս գալով 3 խաղերում[60], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ուկրաինային[61][62]։

Իր առաջին գոլը Շվեյցարիայի հավաքականի կազմում Ջուրուն խփեց 2007 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[63]։ 2008 թվականին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[64][65], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[66]։ 2014 թվականին Ջուրուն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[67][68][69]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ հավաքականի բոլոր խաղերում[70], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Արգենտինային[71][72]։

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Ջուրուն գոլ խփեց Սան Մարինոյի դեմ խաղում՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը և օգնելով Շվեյցարիային հաղթել 7-0 հաշվով[73][74]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75][76][77]՝ անցկացնելով 4 հանդիպում[78], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին[79][80]։ 2018 թվականի հունիսի 4-ին Ջուրուն ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[81][82][83]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[84], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից[85][86]՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[87][88]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 2004–05 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 3 0 3 0
2005–06 7 0 2 0 0 0 3 0 12 0
2006–07 21 0 1 0 5 0 3 0 30 0
2007–08 2 0 0 0 0 0 1 0 3 0
2008–09 15 0 4 0 8 0 2 0 29 0
2009–10 1 0 0 0 0 0 0 0 1 0
2010–11 22 1 3 0 6 0 6 0 37 1
2011–12 18 0 1 0 6 0 2 0 27 0
2012–13 0 0 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 86 1 11 0 25 0 22 0 144 1
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2007–08 Պրեմիեր Լիգա 13 0 0 0 0 0 0 0 13 0
Հանովեր (վարձավճար) 2012–13 Բունդեսլիգա 14 0 0 0 2 0 0 0 16 0
Համբուրգ 2013–14 24 0 2 0 26 0
2014–15 34 0 2 0 36 0
2015–16 26 2 0 0 26 2
2016–17 14 0 2 0 16 0
Ընդհանուր 98 2 6 0 0 0 0 0 104 2
Անթալյասպոր 2017–18 Սուպեր Լիգ 18 1 0 0 18 1
ՍՊԱԼ 2018–19 Սերիա A 2 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 231 4 17 0 27 0 22 0 297 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2006 8 0
2007 8 1
2008 6 0
2009 2 0
2010 1 0
2011 5 0
2012 8 0
2013 4 0
2014 10 0
2015 7 1
2016 7 0
2017 6 0
2018 3 0
Ընդհանուր 75 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 11, 2007 Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա   Ճապոնիա 3–3 3–4 Ընկերական խաղ
2. Հոկտեմբերի 9, 2015 ԱՖԳ Արենա, Սանկտ Գալեն, Շվեյցարիա   Սան Մարինո 4–0 7–0 Եվրո 2016 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Switzerland - J. Djourou - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Manchester City - Arsenal FC, Oct 26, 2004 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Arsenal FC - Everton FC, Nov 9, 2004 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Arsenal FC - Middlesbrough FC, Jan 14, 2006 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Aug 8, 2006 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Djourou completes Birmingham move» (բրիտանական անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Loan deal for Johan as Djourou becomes a Blue». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Birmingham sign Djourou on loan». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Chelsea FC - Birmingham City, Aug 12, 2007 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Chelsea 3-2 Birmingham» (բրիտանական անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2007/2008 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. «Wenger explains Djourou’s Birmingham recall | News Archive | News | Arsenal.com». 2011 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. «Johan Djourou signs new long-term contract | News Archive | News | Arsenal.com». 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. staff, Telegraph (2008 թ․ սեպտեմբերի 22). «Johan Djourou signs new Arsenal deal» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. «Djourou agrees new Arsenal deal». Metro (բրիտանական անգլերեն). 2008 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. «Djourou ruled out for 'six to eight months' | News Archive | News | Arsenal.com». 2009 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. «Arsenal defender Johan Djourou out for six months». the Guardian (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  21. «Arsenal FC - Fulham FC, May 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. «Arsenal FC - Shakhtar Donetsk, Oct 19, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  23. «Newcastle United - Arsenal FC, Feb 5, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  24. «Arsenal FC - Birmingham City, Feb 27, 2011 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  25. «Manchester United - Arsenal FC, Aug 28, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  26. «Man Utd 8-2 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  27. «Fulham FC - Arsenal FC, Jan 2, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  28. «Arsenal's Johan Djourou signs new contract extension until 2015 – report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. «Djourou admits he is in love with Arsenal after penning new deal until 2015». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  30. «Johan Djourou signs new Arsenal deal». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  31. «Arsenal FC - Coventry City, Sep 26, 2012 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  32. «Hannover sign Djourou on loan | Hannover 96 - bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  33. uefa.com (2013 թ․ հունվարի 5). «UEFA Europa League - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  34. Press, The Associated. «Bundesliga side Hannover signs Switzerland defender Johan Djourou on loan from Arsenal». Times Colonist. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  35. «FC Schalke 04 - Hannover 96, Jan 18, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  36. «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  37. «Arsenal defender Johan Djourou joins Hamburg on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  38. «Hamburg confirm signing of Arsenal defender Johan Djourou on». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  39. «Djourou makes Hamburg switch». BelfastTelegraph.co.uk (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  40. «Hamburger SV - Eintracht Braunschweig, Aug 31, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  41. «Transfer news: Johan Djourou completes permanent move to Hamburg from Arsenal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  42. «Hannover 96 - Hamburger SV, Sep 14, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  43. «Hamburger SV - VfL Wolfsburg, Apr 11, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  44. «Hamburger SV - VfB Stuttgart, Aug 22, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  45. «Hamburger SV - 1.FSV Mainz 05, Dec 5, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  46. «FC Schalke 04 - Hamburger SV, Mar 2, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  47. «Ex-Arsenal defender Johan Djourou completes free transfer to Antalyaspor». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  48. «Johan Djourou Signs With Turkish Side Antalyaspor - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  49. «Yeni Malatyaspor - Antalyaspor, Aug 26, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  50. «Sivasspor - Antalyaspor, Sep 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  51. «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  52. «Official: SPAL snap up Djourou | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  53. «Johan Djourou signs for SPAL - Daily Cannon». Daily Cannon (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  54. «Djourou Signs For Italian Side SPAL | Busy Buddies». www.busybuddiesng.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  55. «Torino FC - SPAL 2013, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  56. «Scotland - Switzerland, Mar 1, 2006 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  57. «Switzerland - Italy, May 31, 2006 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  58. «Switzerland - Squad World Cup 2006 Germany». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  59. «FIFA World Cup of Football : Switzerland Players - Squad 2006». www.syvum.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  60. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Teams - Togo - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  61. «Switzerland - Ukraine, Jun 26, 2006 - World Cup 2006 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  62. FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Switzerland-Ukraine - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  63. «Switzerland - Japan, Sep 10, 2007 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  64. «Switzerland squad for Euro 2008». the Guardian (անգլերեն). 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  65. «Switzerland Euro 08 Squad | Swiss Euro 2008 Squad». Sportslens.com (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  66. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Switzerland – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  67. «Switzerland squad for 2014 World Cup: the 23 chosen by Ottmar Hitzfeld». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  68. Richards, Alex (2014 թ․ մայիսի 13). «Switzerland's 23-man World Cup squad features no Premier League players but Fulham's Pajtim Kasami is on standby». mirror. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  69. «Switzerland announce 23-man squad for FIFA World Cup» (անգլերեն). 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  70. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Switzerland - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  71. «Argentina - Switzerland, Jul 1, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  72. FIFA.com. «Last-gasp Di Maria saves Argentina, sinks Swiss». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  73. «Switzerland - San Marino, Oct 9, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  74. «Switzerland 7 - 0 San Marino | Football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  75. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 18). «Switzerland Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  76. «Inler left out of Switzerland Euro 2016 squad». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  77. «Three teenagers in final Switzerland squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  78. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Switzerland – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  79. «Switzerland - Poland, Jun 25, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  80. uefa.com (2016 թ․ հունիսի 25). «Poland edge past Switzerland on penalties». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  81. «2018 World Cup: Switzerland name Granit Xhaka and Xherdan Shaqiri in squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  82. «Switzerland include Arsenal and Stoke City stars in 23-man World Cup squad». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  83. «Switzerland World Cup 2018 squad: Xherdan Shaqiri and Granit Xhaka named in final group by boss Mladen Krstajic». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  84. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Johan DJOUROU - Johan Djourou - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  85. FIFA.com. «Swedes squeeze into the last eight». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  86. Hytner, David (2018 թ․ հուլիսի 3). «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  87. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  88. Glendenning, Barry (2018 թ․ հուլիսի 3). «Sweden 1-0 Switzerland: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  89. 89,0 89,1 «Johan Djourou». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  90. «Federer crowned top sportsman for third time». SWI swissinfo.ch (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ջուրու» հոդվածին։