Յոհան Նեպոմուկ Հումել
Յոհան Նեպոմուկ Հումել (գերմ.՝ Johann Nepomuk Hummel, նոյեմբերի 14, 1778[1][2][3][…], Բրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][2][3] - հոկտեմբերի 17, 1837[1][5][6][…], Վայմար, Գերմանական միություն[7][3])՝ ավստրիացի երգահան և վիրտուոզ-դաշնակահար։
Յոհան Նեպոմուկ Հումել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1778[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1837[1][5][6][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Վայմար, Գերմանական միություն[7][3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, կոնցերտմայստեր և երաժշտության ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | court chapel master? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Յոհան Նեպոմուկ Հումելը ծնվել է 1778 թվականի նոյեմբերի 14-ին Պրեսբուրգում (ներկայիս Բրատիսլավա)։ Արդեն 3 տարեկանում նրա մոտ բացահայտվել էին երաժշտական ընդունակություններ, իսկ 5 տարեկանում հորից նվեր էր ստացել իր առաջին փոքրիկ դաշնամուրը, որը պահել էր մինչև կյանքի վերջը։ Ամուսնացած էր օպերային երգչուհի և Բեթհովենի ընկերուհի Էլիզաբեթ Ռյոկելի հետ։ Հավանաբեր, Բեթհովենը հենց նրան էր ձոնել «Էլիզի մոտ» պիեսը[9]։
1786-1788 թվականներին նա սովորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Անտոնիո Սալերի մոտ[10]։
1793 թվականից մինչև 1816 թվականը ապրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կոնտրապունկտի (ձայնակարգություն) դասեր է վերցրել Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգի մոտ, ով Բեթհովենի ուսուցիչներից մեկն էր։ Երգեցողություն սովորում է Անտոնիո Սալիերի մոտ։
1795 թվականին Յոհան Նեպամուկը աշակերտել է Յոզեֆ Հայդնի մոտ, որտեղ նա ծանոթացել է երգեհոնի հետ։ Հայդնը նրան է նվիրել Լյա բեմոլ սոնատը, որը Հումելը կատարել է փայլուն կերպով։
1820 թվականին դաշնամուրի դասեր է տվել Հուլիուս Բենեդիկտին, ում Վիկտորյա թագուհին իր տաղանդի համար հետագայում շնորհել է ազնվականի տիտղոս [11]։
Մահվանից առաջ զբաղվել է Բեթհովենի լարային քառյակների փոխակերպմամբ դաշնամուրի համար, բայց մտահղացումը այդպես էլ ավարտին չի հասցրել։ Ընկերություն է արել Բեթհովենի և Շուբերտի հետ։ Շուբերտը նրան է նվիրել մի շարք ստեղծագործություններ։ Հումելի աշակերտներից են Ֆելիքս Մենդելսոնը և Ֆրանց Շոբերլեխները [12]։
Արվեստ խմբագրել
Յ. Ն. Հումելը ներկայացնում է անցումը կլասիցիզմից դեպի ռոմանտիզմ։ Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի դաշնամուրային երաժշտությունը, որն առանձնանում է վարպետությամբ, գերզգայունությամբ, ռոմանտիկությամբ ու նրբագեղ մեղեդիներով։ Նրա դաշնամուրային պիես նոկտյուրն «Ընկերության հիշողությունը» 1854 թվականին գործիքավորվել է ռուս երգահան Մ. Ի. Գլինկայի կողմից։
Ստեղծագործություն խմբագրել
Ունեցել է ընդհանուր առմամբ 125 ստեղծագործություններ։
- 9 օպերա
- 5 բալետ
- 3 պատարագ
- 7 դաշնամուրային համերգ նվագախմբի հետ
- 7 դաշնամուրային տրիո
- դաշնամուրային քառյակ սոլ մաժոր
- 2 դաշնամուրային կվինտետ (հնգանվագ)
- դաշնամուրային սեպտետ (յոթնանվագություն) դո մաժոր "Militär-septet"
- 9 սոնատ դաշնամուրի համար
- 8 սոնատ դաշնամուրի և ջութակի համար
- մեծաթիվ պիեսներ դաշնամուրի, այդ թվում 11 սոնատ, ռոնդո, ֆանտազիա, էտյուդ և այլն։
- համերգ ֆագոտի և նվագախմբի հետ ֆա մաժոր
- փողային համերգ նվագախմբի հետ մի բեմոլ մաժոր
- համերգ մանդալինի և նվագախմբի հետ սոլ մաժոր
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- 1822 թվականին Հումելը համերգ է ունեցել Ռուսաստանում
- Որոշ ստեղծագործություներում Հումելն օգտագործել է ռուսական ժողովրդական երգերի մեղեդիներ՝ « Ռուսական երգերի թեմաներով վարիացիաներ», «Բազմահնչյուն ռուսական ժողովրդական երգեր» քառյակի, երգչախմբի և նվագախմբի համար։
Գրականություն խմբագրել
- Соловьёв, Николай Феопемптович (1890–1907)։ «Гуммель, Иоганн-Непомук»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Hummel, Johann Nepomuk (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 9. — S. 419.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 7,2 Гуммель Иоганн Непомук // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www2.culture.gouv.fr/LH/LH090/PG/FRDAFAN83_OL1326064v001.htm
- ↑ Michael Lorenz: Die enttarnte Elise
- ↑ Соловьёв Н. Ф., (1890–1907)։ «Гуммель, Иоганн-Непомук»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ «Бенедикт, сэр Юлиус»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Шоберлехнер»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907