Յոհան Էլերտ Բոդե

գերմանացի աստղագետ

Յոհան Էլերտ Բոդե (գերմ.՝ Johann Elert Bode, հունվարի 19, 1747(1747-01-19)[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - նոյեմբերի 23, 1826(1826-11-23)[6][1][2][…] կամ դեկտեմբերի 23, 1826(1826-12-23)[5], Բեռլին, Գերմանական միություն[4][5]), գերմանացի աստղագետ։

Յոհան Էլերտ Բոդե
գերմ.՝ Johann Elert Bode
Ծնվել էհունվարի 19, 1747(1747-01-19)[1][2][3][…]
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5]
Մահացել էնոյեմբերի 23, 1826(1826-11-23)[6][1][2][…] (79 տարեկան) կամ դեկտեմբերի 23, 1826(1826-12-23)[5] (79 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[4][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Կրակովի գիտական ​​ընկերություն[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6][7]
Գիտական ղեկավարJohann Georg Büsch?[8]
Եղել է գիտական ղեկավարՅոհան Ֆրիդրիխ Փֆաֆֆ[9] և Johann Georg von Soldner?[10]
Պարգևներ
 Johann Elert Bode Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոդեն ծնվել է 1747 թվականի հունվարի 19-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ 1772 թվականից Լամբերտի հրավերով աշխատել է Բեռլինի աստղադիտարանում՝ 1786 - 1825 թվականներին տնօրենի պաշտոնում։ Հայտնաբերել է մի քանի գիսաստղեր։ 1772 թվականին ուրվագծել է մոլորակների հեռավորությունները հիմք ընդունելով ավելի վաղ Յ. Դ. Տիցիուսի (Տիցիուս - Բոդեյի օրենք) կողմից կատարած ուսումնասիրությունների և օրենքների վրա։ Դրա էությունն այն է, որ մոլորակների հեռավորությունը Արեգակից դասավորված են երկրաչափական պրոգրեսիայով։ 1776 թվականին շարունակում է Արեգակից դասավորության տեսակետը, մոտ նրան, որը 1795 թվականին զարգացրել է Հերշելը։

Բոդեն առաջարկել է Ուրան մոլորակի անուն։ Հիմնել է մեծ և հայտնի «Բեռլինյան աստղագիտական տարեգիրքը» («Berliner astronomisches Jahrbuch») (1774, լույս է տեսել 1776 թվականից մինչև 1959 թվականը), 51 տարիների ընթացքում եղել է տարեգրքի համահեղինակ և հրատարակող։ Մեծ տարածում ուներ նրա «Représentation des astres» (1782) աշխատությունը, որը իր 34 ոչ մեծ էջերի վրա ընդգրկում էր անզեն աչքով տեսանելի ողջ աստղերը, աստղադիտակով ուսումնասիրված գլխավոր աստղերը, տեղեկատուներ և առանձին համաստեղությունների դիցաբանական բացատրություններ։

Նրա առանձին ստեղծագործություններից պետք է նշել

  • «Entwurf der astronomischen Wissenschaft» (2 խմբ.,1825)
  • «Allgemeine Betrachtungen über das Weltgebäude» (3 խմբ. 1834)
  • Ինչպես նաև հանրամատչելի աստղագիտության դասագիրք — «Anleitung zur Kenntniss des gestirnten Himmels» (11 խմբ. 1858):

1789 թվականին նա դարձել է Լոնդոնի թագավորական միության պատվավոր անդամ։

Յոհան Բոդեի պատվին են կոչվել.

  • Գալակտիկա M81, հայտնաբերված Բոդեի կողմից 1774 թվականին
  • Բոդեի երկնաքար (998), հայտնաբերված 1923 թվականին
  • Լուսնի խառնարան

Գրականություն խմբագրել

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Боде, Иоганн Элерт». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)