Յոհաննեսբուրգի պլանետարիում

Յոհաննեսբուրգի պլանետարիում (Յոհաննեսբուրգի մոլորակադիտարան, անգլ.՝ Johannesburg Planetarium), առաջին լիաչափ պլանետարիումը Աֆրիկայում և երկրորդը Հարավային կիսագնդում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։ Բացվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին, պատկանում է Ուիտուոտերստրանդի համալսարանին։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Յոհաննեսբուրգում աստղադիտարանի շինարարության մասին հայտարարվեց 1956 թվականին քաղաքի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ։ Որոշվեց սկսել միջոցներ հավաքագրել արդեն կառուցված աստղադիտարանի համար Եվրոպայից պրոյեկտոր ձեռք բերելու համար։ Բանակցություններ սկսվեցին Համբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 1930 թվականին կառուցված պրոյեկտորի նախագծի ձեռքբերման վերաբերյալ։ Սակայն Համբուրգի իշխանությունները պայման առաջ քաշեցին, որ մինչև Աստղադիտարանի պրոյեկտորի Յոհաննեսբուրգ տեղափոխելն այն պետք է ամբողջությամբ արդիականացվի Օբերկոխենում գտնվող «Ցեյս» ընկերության գործարանում, որը մասնագիտացված է օպտիկայի արտադրության բնագավառում։ Համբուրգի աստղադիտարանի պրոյեկտորը անմիջապես ապամոնտաժվեց, փոխադրվեց Օբերկոհեն հիմնանորոգվեց և ամբողջությամբ արդիականացվեց։ Պրոյեկտորի նոր շենքի շինարարության առաջին նախագիծը կազմվել է 1958 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է 1959 թվականին։ Աստղադիտարանի բացումը կատարվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին[1]։ Երկար տարիներ աստղադիտարանը իրականացրել է երկնային մարմինների դիտարկումներ, կազմակերպել դասախոսություններ և սեմինարներ[2][3]։ Յոհաննեսբուրգի աստղադիտարանի գործունեության հիմնական ուղղություններից է համարվում տիեզերքի վերաբերյալ բնագիտական գիտելիքների տարածումը։ 2010 թվականին Յոհաննեսբուրգի աստղադիտարանը նշում էր իր հիսնամյակը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Planetarium History». www.planetarium.co.za. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. Reporter, Staff. «Bright light over Johannesburg: Meteor or prawns?». The M&G Online. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Parker, Faranaaz. «Sun halo piques South Africans' interest». The M&G Online. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Mohlala, Thabo. «Jo'burg planetarium celebrates». The M&G Online. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել