Սիգետի Յոժեֆ (Ժոզեֆ) (Szigeti József, սեպտեմբերի 5, 1892(1892-09-05)[4][5][6][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - փետրվարի 20, 1973(1973-02-20)[2] կամ փետրվարի 19, 1973(1973-02-19)[3], Լյուցերն, Շվեյցարիա[2]), հունգարացի ջութակահար։

Յոժեֆ Սիգետի
Szigeti József
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհունգ.՝ Szigeti József
Ծնվել էսեպտեմբերի 5 1892
Բուդապեշտ
ԵրկիրԱվստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Մահացել էՓետրվարի 19 1973
Լյուցերն
ԳերեզմանCemetery of Clarens[1]
Ժանրերդասական երաժշտություն
ՄասնագիտությունՋութակահար
ԳործիքներՋութակ
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
 Joseph Szigeti Վիքիպահեստում

Բուդապեշտում աշակերտել է Ե․ Ռուբայիին։ 13 տարեկան հասակում առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ԽՍՀՄ-ում՝ մի քանի անգամ, առաջինը՝ 1924), 1917 - 1924 թվականներին ղեկավարել է ժնևի կոնսերվատորիայի վարպետության դասարանները։ 1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Համաշխարհային հռչակ է վայելել։ Մեկնաբանության խորությամբ աչքի են ընկել Յո․ Ս․ Բախի, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Յո․ Բրամսի, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների (Ս․ Ս․ Պրոկոֆևի, Բ․ Բարտոկի, Ա․ Կազելլայի և այլոց) գործերի Սիգետիի կատարումները։ Հեղինակ է ջութակի համար կատարված փոխադրումների։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոժեֆ Սիգետի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։