Յոժեֆ Դուդաշ (հունգ.՝ József Dudás, սեպտեմբերի 22, 1912(1912-09-22), Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա - հունվարի 19, 1957(1957-01-19) կամ հունվարի 16, 1957(1957-01-16)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի և ռումինացի արմատական քաղաքական գործիչ։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ նրա ղեկավարած խումբը կազմակերպել է պետանվտանգության աշխատակիցների սպանություններ ու զանգվածային կոտորածներ[2]։

Յոժեֆ Դուդաշ
հունգ.՝ József Dudás
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1912(1912-09-22)
ԾննդավայրՏըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա
Մահացել էհունվարի 19, 1957(1957-01-19) (44 տարեկան) կամ հունվարի 16, 1957(1957-01-16)[1] (44 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՆոր հասարակական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռումինիա և  Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունփականագործ, հեղափոխական, local politician և քաղաքական ակտիվիստ
Աշխատանքքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the legislative authority committee of Budapest?
ԿուսակցությունRomanian Socialist Party?, Անկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն և Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
 József Dudás Վիքիպահեստում
Դուդաշի մարտիկները Բուդապեշտի փողոցներում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիքում անդամակցել է այդ ժամանակ Ռումինիայի կազմում գտնվող Տրանսիլվանիայի ոչ օրինական կումունիստական կուսակցությանը։ 1933 թվականին ձերբակալվել է ռումինական իշխանությունների կողմից և դատապարտվել ինը տարվա ազատազրկման։ Երբ Վիեննայի երկրորդ արբիտրաժի արդյունքում Տրանսիլվանիան 1940 թվականին անցնում է Հունգարիայի տիրապետության տակ, Յոժեֆ Դուդաշն ազատվել է ու տեղափոխվել Բուդապեշտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ընդհատակյա կոմունիստական շարժման կապավորը։ Կոմունիստների հետ նրա կապի մասին հայտնի է դարձել Միկլոշ Հորթիի՝ հականացիստական տրամադրություններ ունեցող կողմնակիցներին, և Դուդաշն ընդգրկվել է Գեզա Լակատոշի պատվիրակության կազմում, որ Մոսկվայում բանակցություններ է վարել խաղաղության հաստատման համար։ Դուդաշը եղել է նաև Հունգարիայի ազգային ապստամբության Ազատագրական կոմիտեի հիմնադիր անդամներից մեկը[3]։

1945 թվականի վերջում Յոժեֆ Դուդաշը դարձել է Մանր սեփականտերերի անկախ կուսակցության անդամ և ընտրվել է Բուդապեշտի ղեկավարության անդամ։ Սակայն այն բանից հետո, երբ Հունգարիայի աշխատավորական կուսակցությունն իր ձեռքն է վերցրել երկրի իշխանությունը, Դուդաշը ձերբակալվել է և 1951 թվականին փոխանցվել Ռումինիայի իշխանությանը, որը ձերբակալել է նրան պատերազմի տարիներին սադրիչ գործողություններ իրականացնելու մեղադրանքով։ Ազատ է արձակվել 1954 թվականին և վերադարձել է Հունգարիա։ 1954-1956 թվականներին աշխատել է որպես սառնարանային տեխնիկայի մասնագետ։

1956 թվականի հոկտեմբերի 23-ին, երբ սկսել են բողոքի առաջին ցույցերը, որոնք հետագայում վերաճել է Հունգարական հեղափոխության, Յոժեֆ Դուդաշը եղել է այն հռետորների շարքում, ովքեր կոչ են արել տապալել կոմունիստական իշխանությունը։ Նա կազմակերպել է մոտ 400 մարտիկներից բաղկացած խմբավորումներ, որոնք հարձակվել են Հունգարիայի պետական բանկի վրա[2]՝ հափշտակելով շուրջ մեկ միլիոն ֆորինտ։ Այդ գումարը ծախսվել է նոր կողմնակիցների հավաքագրման վրա։ Յոժեֆ Դուդաշը նաև գլխավորել է Բուդապեշտի Երկրորդ շրջանի Ազգային կոմիտեն, որ հանդես է եկել 25 կետից բաղկացած ծրագրով՝ պահանջելով Հունգարիայում ներմուծել իսկապես բազմակուսակցական համակարգ և ապահովել քաղաքական չեզոքություն։ Յոժեֆ Դուդաշն սկսել է հրատարակել «Հունգարական անկախություն» (հունգ.՝ Magyar Függetlenség) թերթը, որի առաջին խորագրերից մեկը հետևյալն էր. «Մենք չենք ճանաչում ներկայիս իշխանությունը» (վարչապետ Իմրե Նադին)։ Թերթը տպագրվել է Հունգարիայի աշխատավորական կուսակցության գլխավոր օրգանի՝ «Ազատ ժողովուրդ» (Szabad Nép) թերթի կենտրոնական տպագրատանը, որը գրավվել էր Դուդաշի մարտիկների կողմից։

 

Շուտով Յոժեֆ Դուդաշը հեղափոխականների շրջանում ձեռք է բերել բացասական հեղինակություն, քանի որ սկսել է բանակցել խորհրդային զորքերի հետ՝ պնդելով, որ իրեն ճանաչեն Հունգարիայի ղեկավար Իմրե Նադի փոխարեն[3]։ Նրա խումբը իրականացրել է հունգարակա պետանվտանգության աշխատակիցների մասսայական սպանություններ առանց դատավարության։ Հաճախ պետանվտանգության աշխատակիցների՝ Դուդաշին չենթարկվող հեղափոխականների կողմից ձերբակալվելը եղել է Դուդաշի կողմնակիցներից նրանց պաշտպանելու միակ միջոցը։

Յոժեֆ Դուդաշը շարունակել է հրատարակել իր թերթը՝ նրա էջերում քննադատելով Իմրե Նադին, մինչև իր իսկ մարտիկների կողմից իշխանությունից հեռացվելը նոյեմբերի 3-ին։ Նույն օրը նա հանձնվում է կառավարական զորքերին։ Նոյեմբերի 4-ին նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

1956 թվականի նոյեմբերի 21-ին Յոժեֆ Դուդաշը Հունգարիայի խորհրդարանի տարածքում ձերբակալվել է խորհրդային զորքերի կողմից։ Նրան մեղադրել են հակախորհրդային դավադրության կազմակերպման մեջ ու դատապարտել են մահվան 1957 թվականի հունվարի 14-ին։ Մահապատիժն ի կատար է ածվել 1957 թվականի հունվարի 19-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 «ПОЛИТ.РУ \ АНАЛИТИКА \ Мифы о восстании». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 Sovetika.ru — сайт о советской эпохе: Венгрия, Белая книга, Иожеф Дудаш и его сообщники