Յոել Ֆինոլ

վենեսուելացի բռնցքամարտիկ

Յոել Սեգունդո Ֆինոլ Ռիվաս (իսպ.՝ Yoel Segundo Finol Rivas, սեպտեմբերի 21, 1996 թ., Մերիդա, Վենեսուելա), վենեսուելացի բռնցքամարտիկ: 2016 թ. Ամառային օլիմպիական խաղերում կարողացել է նվաճել բրոնզե մեդալ:

Յոել Ֆինոլ Boxing pictogram.svg
Yoel Finol Rivas 2015.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունՅոել Սեգունդո Ֆինոլ Ռիվաս
ՔաղաքացիությունՎենեսուելա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 21, 1996(1996-09-21) (24 տարեկան)
ԾննդավայրՄերիդա, Վենեսուելա
Քաշային կարգառաջին թեթևագույն (մինչև 49 կգ), թեթևագույն (մինչև 52 կգ) ,
Հասակ168 սմ
ՄարզիչԻդոլ Ալֆրեդո Գոնսալես
World Series Boxing
Մարտերի թիվ10
Հաղթանակների թիվ6
Պարտությունների թիվ4

Սիրողական կարիերաԽմբագրել

2012 թ. Ֆինոլը Վենեսուելայի երիատասարդական մրցաշարի մինչև 40 կգ քաշային կարգում դարձել է հաղթող[1]:

Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2015Խմբագրել

Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը: Հանդես է եկել առաջին թեթևագույն քաշային կարգում (մինչև 49 կգ): 2015 թ. հունվարի 17-ին պարտվել է ղազախ մարզիկ Մարդան Բերիկբաևին[2]: 2015 թ. հունվարի 30-ին կարողացել է հաղթել ամերիկացի մարզիկ Նիկո Էռնանդեսին[3]: 2015 թ. փետրվարի 14-ին հաղթել է արգենտինացի մարզիկ Քրիստիան Ռոդեին[4]: 2015 թ. փետրվարի 28-ին հաղթել է լեհ մարզիկ Դավիդ Յագոձինսկուն[5]: 2015 թ. մարտի 28-ին հաղթել է պուերտոռիկացի մարզիկ Էնթոնի Չակոնին[6]: 2015 թ. ապրիլի 18-ին պարտվել է իռլանդացի մարզիկ Փեդդի Բարնսին[7]:

Պանամերիկյան խաղեր 2015Խմբագրել

Այս մրցաշարում հանդես է եկել առաջին թեթևագույն քաշային կարգում (մինչև 49 կգ): 1/8 եզրափակչում կարողացել է հաղթել կանադացի մարզիկ Տոնդոյին: 1/4 եզրափակչում հաղթել է կոլումբացի մարզիկ Յուբերխեն Մարտինեսին: Կիսաեզրափակչում պարտվել է կուբացի մարզիկ Խոանիս Արխիլագոսին[8]:

Աշխարհի առաջնություն 2015Խմբագրել

Այս առաջնությունում հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ): 1/16 եզրափակչում կարողացել է հաղթել թուրքմեն մարզիկ Զարիպ Ջումաևին: 1/ր եզրափակչում պարտվել է կոլումբացի մարզիկ Սեյբեր Ավիլային[9]:

Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2016Խմբագրել

Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը: Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ): 2016 թ. հունվարի 29-ին պարտվել է արգենտինացի մարզիկ Քրիստիան Ռոդեին[10]: 2016 թ. ապրիլի 23-ին պարտվել է ղազախ մարզիկ Ազամատ Իսակուլովին[11]:

Ամառային օլիմպիական խաղեր 2016Խմբագրել

Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ): 1/16 եզրափակչում կարողացել է հաղթել դոմինիկացի մարզիկ Լեոնել դե լոս Սանտոսին[12]: 1/8 եզրափակչում հաղթել է բրիտանացի մարզիկ Մուհամմադ Ալիին[13]: 1/4 եզրափակչում հաղթել է ալժիրցի մարզիկ Մոհամեդ Ֆլիսսիին[14]: Կիսաեզրափակչում պարտվել է ուզբեկ մարզիկ Շահոբիդդին Զոիրովին[15]:

Բռնցքամարտի համաշխարհային սերիա 2017Խմբագրել

Այս մրցաշարում ներկայացրել է «Caciques de Venezuela» (Վենեսուելա) թիմը: Հանդես է եկել թեթևագույն քաշային կարգում (մինչև 52 կգ): 2017 թ. մարտի 17-ին կարողացել է հաղթել կուբացի մարզիկ Յոսվանի Վեյտիային[16]: 2017 թ. ապրիլի 21-ին հաղթել է արգենտինացի մարզիկ Ֆերնանդո Մարտինեսին[17]:

ԸնտանիքԽմբագրել

Քրոջ ամուսինը վենեսուելացի պրոֆեսսիոնալ բռնցքամարտիկ Էդվին Վալերոն է, ով աշխարհի չեմպիոն է երկրորդ կիսաթեթև (WBA, 2006-2008) և թեթև (WBC, 2009-2010) քաշային կարգերում: Հենց Վալերոն է սեր և հետաքրքրություն մտցրել Ֆինոլի մեջ բռնցքամարտի հանդեպ: 2010 թ. ապրիլի 18-ին Վալերոն, ով տառապում էր ալկոհոլից և թմրանյութերից ունեցած կախվածությունից, ձերբակալվում է իր կնոջը սպանելու մեղադրանքով[18][19][20][21] և խոստովամեց իր մեղքը[22][23]: Մի քանի ժամ անց բռնցքամարտիկը բանտախցում կախվեց[24][25][26]: 2016 թ. օլիմպիական խաղերի մրցելույթների ժամանակ Յոելն ասել է, որ ներել է Վալերոյին.

Ես ներել եմ նրան: Չնայած այն փաստին, որ նա սպանել է քրոջս, այնուամենայնիվ ես ներում եմ նրան: Սկզբում ես չէի կարողանում ընդունել կատարվածը, բայց հետո ես կարողացա իմ մեջ հավատ գտնել դեպի Աստված և սովորեցի ներել մարդկանց: Նա ինձ սովորեցրել է կատարել հարվածներ: Նա ինձ համար փողոցային կռիվներ էր սարքում, որպեսզի ինձ տղամարդ դարձնի: Նա ցանկանում էր, որ ես դառնամ աշխարհի չեմպիոն: Թմրանյութերը ամբողջովին փոխեցին նրան: Նա վատ մարդ չէր: Իմ ճանապարհը շատ երկար ու դժվար էր, բայց ես կարողացել եմ կատարել առաջին քայլը: Աստված ինձնից տարավ քրոջս և Էդվինին, բայց փոխարենը տվեց ինչ որ բան. նա ինձ դարձրեց ավելի լավը:
Յոել Ֆինոլը քրոջ և Վալերոյի մահվան մասին[27]

ՆվաճումներԽմբագրել

ՍիրողականԽմբագրել

  • 2012   Վենեսուելայի երիատասարդական մրցաշարի հաղթող մինչև 40 կգ քաշային կարգում:
  • 2015   Պանամերիկյան խաղերի բրոնզե մեդալակիր առաջին թեթևագույն (մինչև 49 կգ) քաշային կարգում:
  • 2016   Oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թեթևագույն (մինչև 52 կգ) քաշային կարգում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Venezuelan Junior National Championships 2012» 
  2. «World Series of Boxing - 1st Round» 
  3. «World Series of Boxing - 3rd Round» 
  4. «World Series of Boxing - 5th Round» 
  5. «World Series of Boxing - 7th Round» 
  6. «World Series of Boxing - 11th Round» 
  7. «World Series of Boxing - 13th Round» 
  8. «17.Panamerican Games 2015» 
  9. «18.World Championships 2015» 
  10. «World Series of Boxing - 3rd Round» 
  11. «World Series of Boxing - quarterfinals» 
  12. «FINOL Yoel Segundo - DE LOS SANTOS NUNEZ Leonel» 
  13. «ALI Muhammad - FINOL Yoel Segundo» 
  14. «FINOL Yoel Segundo - FLISSI Mohamed» 
  15. «ZOIROV Shakhobidin - FINOL Yoel Segundo» 
  16. «World Series of Boxing 2017 - 4th Round» 
  17. «World Series of Boxing 2017 - 6th Round» 
  18. «Ex-lightweight champ Valero arrested» 
  19. «Экс-чемпион мира по боксу заподозрен в убийстве жены» 
  20. «Эдвин Валеро арестован по обвинению в убийстве жены» 
  21. «Кадр дня: арест Эдвина Валеро» 
  22. «Police: Valero admitted guilt» 
  23. «Валеро сам сообщил о том, что убил свою жену» 
  24. «Police say Valero hanged himself in cell» 
  25. «Эдвин Валеро покончил жизнь самоубийством» 
  26. «Эдвин Валеро покончил с собой в тюрьме» 
  27. «Венесуэльский олимпиец Йоэль Финоль: Я простил Эдвина Валеро за то, что он сделал» 

ՀղումներԽմբագրել