Յոդ, դեղամիջոց է։ Յոդի անբավարարության դեպքում այն կարող է կիրառվել բերանացի կամ միջմկանային ներարկման եղանակով[1]։ Որպես հականեխիչ՝ այն կիրառվում է թաց վերքերի կամ վիրահատական միջամտությունից առաջ մաշկի ախտահանման նպատակով[2]։

Յոդոֆլեքս, Յոդոսորբ
Monograph
Monograph
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Տեղային, բերանացի, միջմկանային

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են մաշկի գրգռումը և գունազրկումը[2]։ Բերանացի ընդունման կամ ներարկման դեպքում կողմնակի ազդեցություններն են՝ ալերգիկ ռեակցիաները, խպիպը և վահանագեղձի դիսֆունկցիան[3]։ Հղիության ընթացքում յոդի օգտագործումը խորհուրդ է տրվում իրականացնել այն տարածաշրջաններում, որտեղ դիտվում է յոդի անբավարարություն, այլ դեպքերում կիրառումը խորհուրդ չի տրվում[2][3]։ Յոդը օրգանիզմի կարևորագույն միկրոէլեմենտներից է[3]։

1811 թվականին Բերնար Կուրտուան կարողացավ յոդ անջատել ծովային ջրիմուռներից, իսկ 1820 թվականին Ժան Ֆրանսուա Կոիդետը յոդի օգտագործումը կապեց խպիպի չափերի հետ[4]։ Ի սկզբանե այն օգտագործվում էր որպես հակաինֆեկցիոն և խպիպի բուժման միջոց[5][6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում՝ որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոց[7]։ Կերակրի յոդով աղը, որը հայտնի է որպես յոդացված աղ, հասանելի է շուրջ 110 երկրներում[8]։ Այն տարածաշրջաններում, որտեղ սննդի մեջ յոդի պարունակությունը ցածր է, յոդի մեկանգամյա կիրառման դեղաչափը արժե 0․32 դոլար[9][10]։

Միացություններ խմբագրել

Յոդ պարունակող մի շարք միացություններ օգտագործվում նաև բժշկական տեսանկյունից[11]։

  • Կալիումի յոդիդ (հավելում)
  • Լյուգոլի լուծույթ (հավելում և հականեխիչ)
  • Պովիդոն յոդ
  • Յոդհեքսոլ
  • Ամիդոտրիզադ (կոնտրաստային նյութ)
  • Մեգլումին յոտրոքսատ (կոնտրաստային նյութ)
  • Ռադիոակտիվ յոդ
  • Յոդի լուծույթ
  • Այսպես կոչված «նորածին յոդ»
  • Յոդպանոիկ թթու (կոնտրաստային նյութ)
  • Ամիոդարոն (կոնտրաստային նյութ կամ էլ 30 % կոնտրաստային նյութից)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 499. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Iodine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 499. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. Leung, AM; Braverman, LE; Pearce, EN (2012 թ․ նոյեմբերի 13). «History of U.S. iodine fortification and supplementation». Nutrients. 4 (11): 1740–6. doi:10.3390/nu4111740. PMC 3509517. PMID 23201844. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Preedy, Victor R.; Burrow, Gerard N.; Watson, Ronald Ross (2009). Comprehensive Handbook of Iodine: Nutritional, Biochemical, Pathological and Therapeutic Aspects (անգլերեն). Academic Press. էջ 135. ISBN 9780080920863. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  6. Sneader, Walter (2005). Drug Discovery: A History (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780471899792. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Watson, Ronald Ross; Gerald, Joe K.; Preedy, Victor R. (2010). Nutrients, Dietary Supplements, and Nutriceuticals: Cost Analysis Versus Clinical Benefits (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 37. ISBN 9781607613084. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  9. Rosso, Joy Miller Del; Marek, Tonia (1996). Class Action: Improving School Performance in the Developing World Through Better Health and Nutrition (անգլերեն). World Bank Publications. էջ 21. ISBN 9780821336724. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  10. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 499. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  11. The selection and use of essential medicines: Twentieth report of the WHO Expert Committee 2015 (including 19th WHO Model List of Essential Medicines and 5th WHO Model List of Essential Medicines for Children) (PDF). WHO. 2015. էջեր many. ISBN 9789240694941. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.