Յոդաջրածին
քիմիական միացություն
Յոդաջրածին, HI, յոդի միացությունը ջրածնի հետ։ Անգույն, սուր հոտով, խեղդող գազ է, հեղուկանում է 35,9 °C-ում, պնդանում՝ —50,9 °C-ում։ Տաքացնելիս քայքայվում է՝ 2HI^H2 + I2, վերականգնիչ է։ Ջրում լավ է լուծվում, առաջացնելով ուժեղ, միահիմն յոդաջրածնական թթու, որն անգույն հեղուկ է, օդում լույսի տակ դանդաղ օքսիդանում է և դեղնում։ Օգտագործվում է յոդիդներ ստանալու համար։ Վաճառքի է հանվում յոդաջրածնի 45 տոկոսանոց ջրային լուծույթը (խտությունը՝ 1500 կգ/tl3)։ Յոդաջրածին ստանում են յոդի գոլորշիների և ջրածնի փոխազդեցությամբ (500 °C, կատալիզատոր՝ պլատինապատ ասբեստ)։
Յոդաջրածին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | HI |
Մոլային զանգված | 2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −50,8 °C °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 300 °C |
Եռման ջերմաստիճան | −35,36 °C °C |
Գոյացան էնթալպիա | 26,6 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
pKa | −11 |
Դասակարգում | |
CAS համար | 10034-85-2 |
PubChem | 24841 |
EINECS համար | 233-109-9 |
SMILES | I |
ЕС | 233-109-9 |
RTECS | MW3760000 |
ChEBI | 23224 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 IODO GROUP
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |