Յոախիմ Շուբարտ (գերմ.՝ Joachim Schubart, օգոստոսի 5, 1928(1928-08-05), Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի աստղագետ, աշխատել է Զոնենբերգի աստղադիտարանում։

Յոախիմ Շուբարտ
Joachim Schubart
Ծնվել էօգոստոսի 5, 1928(1928-08-05) (95 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Կյանք խմբագրել

Յոախիմ Շուբարտ սովորել է աստղագիտություն Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և Բաբելսբերգի աստղադիտարանում։ 1952 թվականին նրա ավարտական աշխատությունը կոչվում էր Ռեֆրակցիա և միջին օրական շերմաստիճանի տատանում (Refraktion und mittlerer täglicher Temperaturgang) աշխատությունը[1]։

1955 թվականին Երեք մարմնի խնդրի պարբերական լուծումների հետազոտություններ (Untersuchungen über periodische Lösungen im Dreikörperproblem)[2] թեզիսի պաշտպանության արդյունքում Շուբարտը ստացավ դոկտորական կոչում։ Դրանից հետո նա աշխատել է Զոնենբերգի աստղադիտարանում, իսկ 1961 թվականից Աստղագիտական հաշվողական ինստիտուտում Հայդելբերգում։

Աշխատանք խմբագրել

Շուբարտը հիմնականում զբաղվում էր Երկնային մեխանիկայի հատուկ խնդիրներով։ Մասնավորապես նա հետազոտել է Հիլդայի ընտանիքի աստերոիդների Յուպիտերի հետ 2/3 ռեզոնանսը[3]։ Շուբարտը հաշվարկել է Երկրի ճշգրիտ զանգվածը, ինչպես նաև առաջին անգամ (1) Սերեսի և (2) Պալասի զանգվածները։ Նրա հետագա հետազոտությունները կապված են Երկրին մոտեցող աստերոիդներին՝ (1627) Իվար, (1221) Ամուր և (69230) Հերմես։ Շուբարտի կանխատեսումների հիման վրա հնարավոր դարձավ հայտնաբերել հարյուր տարի առաջ կորսված Թեմպլ-Թատլի գիսաստղը, որը հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուր։ 1993 թվականին Շուբարտը թոշակի անցավ։ Նրան համարում են լավագույն եվրոպական Երկնային մեխանիկայի գծով մասնագետը։

1960 թվականին, Զոնենբերգում Շուբարտը հայտնաբերել է (2000) Հերշել աստերոիդը, և 1961 թվականին Տաուտենբերգում (4724) Բրոկենը համատեղ Ս. Հոֆմեյստերի հետ[4]։

1973 թվականին Պաուլ Վիլդի կողմից Բեռնում հայտնաբերված (1911) Շուբարտ աստերոիդը անվանվել է նրա պատվին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diplomarbeit von J. Schubart (գերմ.)
  2. Dissertation von J. Schubart
  3. Untersuchungen zur Hilda-Gruppe
  4. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. IAU. «1911 Շուբարտ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել