Յըլդըրըմ Աքբուլթի

թուրք քաղաքական գործիչ

Յըլդըրըմ Աքբուլթի (թուրք.՝ Yıldırım Akbulut, նոյեմբերի 15, 1935(1935-11-15), Երզնկա, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ, 1989 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1991 թվականի հունիսի 23-ը՝ Թուրքիայի Հանրապետության վարչապետ[1]:

Յըլդըրըմ Աքբուլթի
թուրք.՝ Yıldırım Akbulut
Yildirim Akbulut (1988).jpg
Յըլդըրըմ Աքբուլթին 1988 թվականին
Դրոշ
Թուրքիայի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1935(1935-11-15) (84 տարեկան)
Ծննդավայր Երզնկա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ

Ռումինիայի Աստշի շքանշան

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության անդամ:

ԿենսագրությունԽմբագրել

Յըլդըրըմ Աքբուլթին ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 15-ին Երզնկա քաղաքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Ընտրվել է որպես խորհրդարանի անդամ՝ Էրզինջանի մարզից: Տուրգուտ Օզալի կառավարման տարիներին եղել է երկրի ներքին գործերի նախարարը (1984-87): 1987-1989 թվականներին եղել է Թուրքիայի գերագույն ազգային ժողովի սպիկերը:

Տուրգուտ Օզալի նախագահ ընտրվելուց հետո Յըլդըրըմ Աքբուլթին 1989 թվականին դարձել է Թուրքիայի նոր վարչապետը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը:

1991 թվականին կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մեսութ Յըլմազը, այն բանից հետո, երբ Աքբուլթին հրաժարական է տվել հօգուտ Յըլմազի: 1999-2000 թվականներին ևս եղել է ԹԳԱԺ-ի սպիկերը:

2000 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում: Առաջին փուլում նա հավաքել է 10 % ձայն, իսկ երկրորդում՝ 16 %:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Յըլդըրըմ Աքբուլթիի կենսագրությունը»։ www.biyografi.info։ Վերցված է 2016-08-29