Յըլդըզ զբոսայգի

պատմական զբոսայգի Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում

Յըլդըզ զբոսայգի (թուրքերեն՝ Yıldız Parkı), պատմական զբոսայգի Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։ Ստամբուլի ամենախոշոր զբոսայգիներից մեկն է։ Գտնվում է Յըլդըզ թաղամասում՝ Յըլդըզ և Չըրաղան պալատների միջև։

Յըլդըզ զբոսայգի
թուրքերեն՝ Yıldız Parkı
Տեսակպուրակ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲեշիքթաշ և Ստամբուլի մարզ
Մակերես287.000
Յըլդըզ զբոսայգիը գտնվում է Թուրքիաում
Յըլդըզ զբոսայգի

Պատմություն խմբագրել

Յըլդըզ զբոսայգին երբեք չի եղել Յըլդըզ պալատի մի մասը։ Այն նախատեսված է եղել միայն կառավարող դինաստիայի սուլթանների զբոսանքի համար։

Բյուզանդիայի ժամանակ զբոսայգու տարածքում եղել է անտառ։ Սուլեյման I-ի կառավարման ժամանակ, անտառը հայտարավել է որպես սուլթանների անձնական որսավայր։ Հաջորդ դարերի ընթացքում, զբոսայգին օգտագործվել է որպես երկու պալատները իրար կապող պուրակ։ Տեղանքը ակտիվորեն զարգացել է Յըլդըզ պալատի (թուրքերեն՝ Yıldız Kasrı) շինարարության հետ մեկտեղ։ Վերջինս կառուցվել է 19-րդ դարում սուլթան Սելիմ III-ի հրամանով։

Պալատի մոտ կառուցվել է զբոսայգի (0,10 կմ2), որը շրջափակված է եղել բարձր պարիսպներով, որոնք առանձնացվել են պուրակից սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ։ Այգում կառուցվել են նաև արհեստական լճակ, տաղավարներ, ամառային տնակներ և ճենապակու գործարան։

Ներկայումս Յըլդըզ զբոսայգին պալատական զբոսայգի է, որտեղ կուլտիվացվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններից բերված ծաղիկներ, բույսեր և ծառեր։ Զբոսայգին իր ժամանակակից տեսքը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում։ Զբոսայգուց տեսարան է բացվում դեպի Բոսֆորի նեղուցը։ Զբոսայգին ստամբուլաբնակների սիրելի զբոսավայրերից մեկն է։ «Չադիր» և «Մալթական կրպակ» տաղավարներում գործում են սրճարաններ։

Զբոսայգին բաղկացած է երկու հատվածներից։ Այգու ներքին հատվածը բաց է հասարակության համար և ներառում է Շալեն, Չադիրը և Մալթական կրպակը, ինչպես նաև ճենապակու մանուֆակտուրան։ Զբոսայգում աճում են մագնոլիա, դափնի, ցերցիս եվրոպական, լայմ և ձիակասկ։ Բացի այդ, այգում աճում են նաև կաղնի, կիպարիս, սոճի, կենի, մայրի և հացենի։ Այստեղ գործում են արհեստական երկու պուրակներ։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յըլդըզ զբոսայգի» հոդվածին։