Յաֆֆայի ճակատամարտ (1192)

1192
(Վերահղված է Յաֆֆայի ճակատամարտից)

Յաֆֆայի ճակատամարտ, 1192 թվականին տեղի ունեցած ռազմական բախում։ Մարտի ժամանակ Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը հաղթում է Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինին և պահպանում քաղաքը խաչակիրների ձեռքում։ Մարտից հետո Ռիչարդ I Առյուծասիրտը հաշտության պայմանագիր է կնքում Սալահ ալ-Դինի հետ։

Յաֆֆայի ճակատամարտ
Թվական1192 թվականի Օգոստոսի սկիզբ
Մասն էԵրրորդ խաչակրաց արշավանք
ՎայրՅաֆֆա, Իսրայել
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Խաչակիրներ Այուբյաններ
Հրամանատարներ
Ռիչարդ I ԱռյուծասիրտՍալահ ալ-Դին
Կողմերի ուժեր
Յաֆֆայի կայազորը + Ռիչարդի զինվորները (մոտ 80 ասպետ), նաև տեգակիրներ (մի քանի հարյուրյակ)[1]7000 հետևակային և թեթև հեծելազոր
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Պատմություն խմբագրել

1191 թվականի սեպտեմբերի 10-ին Ռիչարդը պաշտպանեց Սալահ ալ-Դինի կողմից պաշարված Յաֆֆա քաղաքը։ Իմանալով քաղաքի պաշարման մասին, Ռիչարդը 80 ասպետների հետ նավերով մեկնեց Յաֆֆա, քաղաքի վրա տեսնելով մուսուլմանական դրոշ նա մտածեց, որ քաղաքը գրաված է։ Սակայն երբ արդեն ցանկանում էր հետ վերադառնալ, լողալով նրան մոտեցավ մի հոգևորական, ով տեղեկացրեց, որ քաղաքը դեռևս կանգուն է։ Ռիչարդը ասպետների հետ նետվեց ծովը և լողալով մոտեցավ Սալահ ալ-Դինի զորքերին և ջախջախեց 1000 հոգանոց զորքը, ազատեց քաղաքը պաշարումից, մտավ քաղաք և սկսեց ամրացնել ամրոցը։

Մարտ խմբագրել

Ռիչարդին մոտեցան օգնական ուժեր Հենրիխ Շանպայնցու գլխավորությամբ, վերջինս իր հետ բերել էր 50 ասպետ և 500 տեգակիր։ Սալահ ալ-Դինը որոշեց հարձակվել, Ռիչարդը հետախույզներից տեղեկացել էր սպասվող հարձակման մասին և դասավորել էր իր փոքրաթիվ զորքերը՝ ամեն ասպետի կողքին կանգնեցրել էր 2 տեգակրի։ Ռիչարդը ուներ չափազանց քիչ քանակությամբ հեծելազոր՝ մոտ մեկ տասնյակ, նա ղեկավարում էր իր զորքերին կանգնած։ Ճակատամարտի մասնակից Բեռնարդը հիշատակել է մի ուշագրավ դրվագ. «Սալահ ալ-Դինը տեսնելով, որ Ռիչարդը կանգնած է իր զորքերի մեջ բացականչում է, «Ինչպե՜ս, նման արքան կանգնած է իր մարդկանց մեջ, դա արքայավայել չէ» և Ռիչարդին ընծայում է մի արաբական ձի»։

Սալահ ալ-Դինի զորքերը տեսնելով խաչակիրների դասավորությունը չեն համարձակվում հարձակվել։ Հարձակվում է միայն մամլուքների ջոկատը, վերջիններս զոհվում են տեգակիրների արձակած բոլտերից։ Սալահ ալ-Դինը ստիպված նահանջում է։

Հետևանքներ խմբագրել

Յաֆֆայի ճակատամարտը Երրորդ խաչակրաց արշավանքի վերջին նշանակալից ճակատամարտն էր։ Մարտից հետո Ռիչարդ I Առյուծասիրտը սկսում է բանակցել Սալահ ալ-Դինի հետ։

Պայմանագիրը կնքվում է 1192 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այսպիսով Սալահ ալ-Դինի վերահսկողության տակ մնում է Երուսաղեմը, իսկ Երուսաղեմի թագավորությանը նեղ ցամաքային ճանապարհ Յաֆֆայից մինչև Տյուրոս։

Գրականություն խմբագրել

  • H. W. Koch: Illustrierte Geschichte der Kriegszüge im Mittelalter (1998), Bechtermünz Verlag, S. 60-61, ISBN 3-8289-0321-5.
  • J. F. Verbruggen: The Art of Warfare in Western Europe During the Middle Ages: From the Eighth Century to 1340. Boydell Press, 1997.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. J. F. Verbruggen : The Art of Warfare in Western Europe During the Middle Ages: From the Eighth Century to 1340