Կոբուչիզավա աստղադիտարան (ճապ.՝ こぶちざわ展望台, աստղադիտարանի կոդը` — «386»), աստղադիտարան Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայի Հոկուտո քաղաքի մոտ, Տոկիոյից 150 կմ հեռավորության վրա[2]: Աստղադիտարանը գտնվում է Յացուգատակե լեռնային զանգվածում:

Կոբուչիզավա աստղադիտարան
こぶちざわ展望台
Աստղադիտարանի կոդ386
ԵրկիրՃապոնիա
ՏարածքաշրջանՅամանասիի պրեֆեկտուրա
ՎայրՀոկուտո
[1]

Այս աստղադիտարանում են աշխատել հայտնի աստերոիդների հայտնաբերողներ Յոշիո Կուշիդան, Մասարու Ինոուեն և Օսամու Մուրամացուն:

Աստերոիդների հիմնական գոտու (4033) Յացուգատակե աստերոիդը, որը հայտնաբերվել էր այս աստղադիտարանում 1986 թվականին, անվանվել է աստղադիտարանի գտնվելու լեռների անունով[2][3]:

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանը նշվում է որպես Yatsugatake-Kobuchizawa կամ Kobuchizawa մակնշմամբ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աստղադիտարանի մասին ընդհանուր տվյալներ observatory-guide.org կայքում
  2. 2,0 2,1 Schmadel Lutz D. (2007)։ «(4033) Yatsugatake»։ Dictionary of Minor Planet Names – (4033) Yatsugatake։ Springer Berlin Heidelberg։ էջ 344։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_4016 
  3. «MPC/MPO/MPS Archive»։ Minor Planet Center։ Վերցված է ապրիլի 29, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը