Յացեկ Մալչևսկի
Յացեկ Մալչևսկի (անգլ.՝ Jacek Malczewski, հուլիսի 15, 1854[1][2], Ռադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1929[1][3][4][…], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ նկարիչ, մոդեռնիզմի ու սիմվոլիզմի գեղանկարչության ներկայացուցիչ։
Յացեկ Մալչևսկի լեհ.՝ Jacek Malczewski | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1854[1][2] |
Ծննդավայր | Ռադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1929[1][3][4][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարչության ուսուցիչ, համալսարանի դասախոս և հասարակական գործիչ |
Ոճ | սիմվոլիզմ[5][6] |
Թեմաներ | գեղանկարչություն և կրթություն |
Ուշագրավ աշխատանքներ | Polish Hamlet. Portrait of Aleksander Wielopolski? |
Ուսուցիչ | Յան Մատեյկո և Feliks Szynalewski? |
Ներշնչվել է | Յան Մատեյկո[7] և Արթուր Գրոտգեր[8] |
Պարգևներ | |
Պաշտոն | ռեկտոր |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Հայր | Julian Malczewski? |
Ամուսին | Maria Gralewska? |
Համատեղ ապրող | Maria Bal? |
Զավակներ | Rafał Malczewski? |
Jacek Malczewski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅացեկ Մալչևսկին ծնվել է աղքատ ընտանիքում, ստացել տնային կրթություն։ 1867 թվականին մեկնել է հորեղբոր կալվածք, որտեղ ապրել է մի քանի տարի։ 1871 թվականին տեղափոխվել է Կրակով, որտեղ սովորել է գիմնազիայում և հաճախել տեղի Գեղարվեստի դպրոց (հետագայում` Կրակովի գեղարվեստի ակադեմիա)։ Մալչևսկուն դասավանդել է նկարիչ Յան Մատեյկոն, ով համոզել է տաղանդավոր պատանուն հաճախել գեղանկարչության կուրսերի, որի շարունակությունը դարձել է ուսումնառությունը Փարիզի Գեղարվեստի դպրոցում։ Հայրենիք վերադառնալուց հետո Յացեկ Մալչևսկին դարձել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դասավանդել այնտեղ (1896-1900, 1912-1921)։ Նկարիչը շատ է ճանապարհորդել։ Նա եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Թուրքիայում։ 1897 թվականին մտել է նկարիչների Կրակովյան միության մեջ։
Մահացել է 1929 թվականի հոկտեմբերի 8-ին, թաղվել է Սուրբ Ստանիսլավի եկեղեցու գերեզմանոցում։
Ստեղծագործություն
խմբագրելՄալչևսկու ստեղծագործականկյանքի սկզբնական շրջանում գերիշխել են բնանկարները, դիմանկարները, պատմական թեմաներով նկարները ռոմանտիզմի ոճով` հիմնականում մուգ գույներով կատարված։ Նա եղել է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի արվեստի ազդեցության տակ։ 1890 թվականին հետաքրքրվել է սիմվոլիզմով, նրա ներկապնակի գույները պայծառացել են, դարձել ավելի կենդանի[9]։ Մալչևսկու պատմական աշխատանքները հայրենիքի ողբերգական ճակատագրի մասին են, սակայն նկարիչը դիմել է նաև ինքնակենսագրական ու սիմվոլիկ թեմաների։ Վարպետը ինքնադիմանկարներ է նկարել տարբեր կերպարանքներով (նկարիչ, ասպետ և այլն)։ Լինելով Լեհաստանի մեծ հայրենասեր` նա իր «Լեհական Համլետ» կտավում (1903) այլաբանական ձևով ներկայացրել է օտարերկրացիների կողմից հայրենիքի ազատագրման գաղափարը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սատանայական շրջան
-
Ադամ Ասնիկի դիմանկարը մուսայի հետ
-
Մեդուզա
-
Քրիստոսը Էմաուսում
-
Լյուդվիգ Զելենսկու դիմանկարը
-
Ստանիսլավ Վիտկևիչի դիմանկարը
-
Լեհական Հեկտոր
-
Լեհական Համլետ. Ալեքսանդր Վելյոպոլսկու դիմանկարը
-
Ուսանողների աքսորը
-
Մելանխոլիա
-
Ճրագայույց Սիբիրում
-
Լանկորոնսկիների դիմանկար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jacek Malczewski (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Skalska-Miecik L. Malczewski, Jacek // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T053486
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ https://abirpothi.com/remembering-jacek-malczewski-the-father-of-polish-symbolism/#:~:text=He%20was%20greatly%20influenced%20by,Italy%2C%20Greece%2C%20and%20Turkey.
- ↑ https://abirpothi.com/remembering-jacek-malczewski-the-father-of-polish-symbolism/#
- ↑ Символизм в польской живописи. Поиски Яцека Мальчевского
Գրականություն
խմբագրել- Беляева Е.В. Символизм в творчестве польского художника Яцека Мальчевского (1854-1929) //Вестник Череповецкого государственного университета. 2013. Т. 1. № 2 (47). С. 127-130.
- Добровольский, Т. История польской живописи. Издательство: "Ossolineum". - М., 1975.По именному указателю.
- Michael Gibson «Symbolismus», Köln 2006 ISBN 3-8228-5029-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յացեկ Մալչևսկի» հոդվածին։ |