Յարցևի տուն (Յալթա)
Յարցևի տուն (ռուս.՝ Дом Ярцева), եռահարկ տուն Ղրիմի Յալթա քաղաքի Վոյկովի փողոց, 9 հասցեով։ Կառուցվել է 1890-ական թվականների վերջին։ Պատմության հուշարձան է[2]։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Հասցե | Ялта, ул. Войкова, 9, литер "А" |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելԵռահարկ տունը պատկանել է ռուս բնանկարիչ Գրիգորի Ֆեոդորովիչ Յարցևին (1858-1918)։ Այն կառուցվել է 1890-ական թվականների վերջին՝ հենց Յարցևի նախագծով (այդ տարիներին Յալթայի գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Կրասնովի մանակցությամբ)[2]։
Այստեղ Յարցևին հյուրընկալվել է Մաքսիմ Գորկին, հաճախ եղել են Անտոն Չեխովը, Լեոնիդ Անդրեևը, Իվան Բունինը, Մարիա Երմոլովան և այլք[2]։
Մաքսիմ Գորկին 1899-1900 թվականներին ապրել է տան կողաշենքերից մեկում։ Մյուսում, որը դուրս է գալիս փողոց, եղել է բժիշկ Լեոնիդ Սրեդինի բնակարանը։ Հիվանդության պատճառով նա Մոսկվայից տեղափոխվել էր Յալթա։ Նրա բնակարանն այդ օրերին յուրատեսակ գրական սրահ էր և Յալթայի առաջադեմ մտավորականության կենտրոնը։ Երեկոյան «Սրեդինի պատշգամբ» էին գալիս գրողներ, բժիշկներ, նկարիչներ, ուսուցիչներ, դերասաններ։ Այստեղ եղել են Գորկին, Չեխովը, Մամին-Սիբիրյակը, Կուպրինը, Տելեշովը, Շալյապինը, Երմոլովան, նկարիչներ Վասնեցովը, Նեստերովը, Մյասոեդովը[3]։ Այդ է հավաստում նաև տան պատին փակցված հուշատախտակը։
Ընթերցելով Չեխովի և Գորկու նամակները Սրեդինին՝ կարելի է համոզվել, որ համեստ վիրաբույժ Սրեդինը մեծ ավանդ է ունեցել երկու մեծ գրողների միջև բարեկամության հաստատման գործում[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 «Дом художника Г. Ф. Ярцева (Ялта)». Վերցված է 2019 Հունվար 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Дом Ярцева — ул. Войкова, 9». Վերցված է 2019 Հունվար 20-ին.