Յարոսլավ։ Հազար տարի առաջ

«Յարոսլավ։ Հազար տարի առաջ» (ռուս.՝ «Ярослав. Тысячу лет назад»), 2010 թվականի ռուսական լիամետրաժ գեղարվեստական արկածային ֆիլմ, որը պատմում է Ռոստովի իշխանությունում Յարոսլավ Իմաստունի իշխանության և Յարոսլավլ քաղաքի հիմնադրման մասին։ Ստեղծվել է Յարոսլավլի 1000-ամյակին նախապատրաստվելու շրջանակներում։

Յարոսլավ։ Հազար տարի առաջ
ռուս.՝ Ярослав. Тысячу лет назад
Երկիր Ռուսաստան
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 14, 2010[1] և ապրիլի 12, 2011[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորDmitriy Korobkin?
ԴերակատարներAlexander Ivashkevich?
ՕպերատորDmitriy Korobkin?
ԵրաժշտությունAndrey Komissarov?
Պատմվածքի վայրՅարոսլավլ և Ռոստով
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է իշխան Յարոսլավի պայքարը ստրկավաճառների դեմ, նրա ու «արջերի» ցեղի առաջնորդի դստեր՝ Ռայդայի սիրո պատմությունը, ցեղերի համախմբումը Ռոստովի շուրջ և քրիստոնեության տարածումը, Յարոսլավլի հիմնադրումը «արջերի» ցեղի կռատան տեղում։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Իվաշկևիչ  — Յարոսլավ Իմաստուն (հնչյունավորել է Դենիս Բեսպալին)
  • Սվետլանա Չույկինա — Ռայդա
  • Ալեքսեյ Կրավչենկո — Խարալդ
  • Վիկտոր Վերժբիցկի — Սվյատոզար
  • Վալերի Զոլոտուխին — Չուրիլա
  • Պավել Խրուլյյով — Վենդ
  • Ելենա Պլակսինա — Ժելանա
  • Ֆեոդոր Շուվալով — Իլյուշա
  • Բորիս Տոկարև — Մելեյ
  • Վլադիմիր Անտոնիկ – Վիշատա
  • Յուրի Վակսման – Բուդի
  • Կոնստանտին Միլովանով – Բուդիմիր
  • Սերգեյ Գենկին – Գորազդ
  • Գեորգի Նազարենկո – հայր Ֆեոդոր
  • Ռոման Կուրցին – ռազմիկ
  • Ալեքսանդր Գիզգիզով – Ալդան, ավազակների խմբավորման ղեկավար
  • Անորա Խալմատովա – Տունա, Ալդանի կին
  • Ալեքսեյ Դմիտրիև – Կիրդ
  • Դմիտրի Ուրոսով – 1-ին զինվոր
  • Դենիս Յասիկ – 2-րդ զինվոր
  • Սերգեյ Գուրև – Միկուլա
  • Վլադիմիր Տերեշչենկո – Կորիլո
  • Կիրիլ Բոլտաև – Նևզոր
  • Կիրիլ Բիրկին – Ռադիմ
  • Յարոսլավ Ուզենյուկ – Վյաչկո
  • Վլադիմիր Բադով – Կրիվ
  • Դանիիլա Կալուցկիխ – գերի
  • Վլադիմիր Շիբանկով – կախարդ
  • Եվգենի Բոգորոդսկի – ավագ վարյագ
  • Անդրեյ Զոլոտուխին – Ալդանի 1-ին օգնական
  • Դենիս Գրիգորենկո – Ալդանի 2-րդ օգնական
  • Աննա Լիտկենս – Աննա, Յարոսլավի կինը
  • Նատալյա Վախրուկովա – ստրկուհի
  • Էլինա Կոզլովա – քաղաքացի
  • Անտոն Սմեկալկին – դահիճ
  • Նիկիտա Կուզնեցով – դահճի օգնական
  • Վադիմ Բյրկին – Խազար
  • Մարինա Կարաբանովա – պառավ
  • Ալեքսանդր Գրուզդև – հեղինակի տեքստը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարինա Կոշկինա՝ Դմիտրի Կորոբկինի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կորոբկին
  • Պատմական խորհրդատու՝ Սերգեյ Կաինով
  • Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Կորոբկին
  • Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Կոմիսարով, Գլեբ Մատվեյչուկ
  • Բեմադրող նկարիչ՝ Մարիա Տուրսկայա
  • Պրոդյուսերներ՝ Վադիմ Բիրկին, Օլեգ Սուրկով

Ստեղծման պատմություն խմբագրել

Յարոսլավլի 1000-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու պլանի մեջ է մտել իշխան Յարոսլավ Իմաստունի մասին ֆիլմի նկարահանումը։ 2008 թվականին Ռոսկուլտուրան անցկացրել է մրցույթ, որում հաղթել է «Աննա Դոմենի։ Ոճի գործակալություն» («Анна Домени. Агентство стиля») ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է «պրոդակտ- փլեյսմենթ»-ում՝ թաքնված գովազդի տեղադրում ֆիլմերում։ «Աննա Դոմենի»-ի հետ, որի համար սա ֆիլմի նկարահանման առաջին ինքնուրույն նախագծերից մեկն էր, կնքվել է պետական ֆինանսական աջակցության 1 մլն դոլարի պետական պայմանագիր։ Մնացած 4 մլն դոլարը ընկերության սեփական միջոցներն են և մասնավոր ներդրումները։ Ի սկզբանե նախատեսվում էր ծախսել 10-12 մլն դոլար, սակայն ֆիլմի բյուջեն հաջողվել է կրճատել տնտեսական ճգնաժամի շնորհիվ, որը թույլ է տվել նվազեցնել ծառայությունների արժեքը, վարձավճարները և վճարումները մասնագետներին և դերասաններին[3][4][5]։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2009 թվականին Յարոսլավլի մարզի Տուտաևսկի շրջանում, որտեղ 6 ամսվա ընթացքում փայտե քաղաք է կառուցվել։ Դարաշրջանի վերարտադրման համար օգտագործվել են Յարոսլավլի և Ռոստովի արգելոց-թանգարանների արխիվները, որպես խորհրդականներ ներգրավվել են պատմաբաններ[5][6]։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են եղել Տուտաևի բնակիչները, ինչպես նաեւ տեղի թատրոնների դերասանները։

Ֆիլմի համար նկարահանվել է հայտնի հեղինակ-կատարող Սերգեյ Տրոֆիմովի «Царство Божие» երգի տեսահոլովակը, որը դարձել է ֆիլմի հիմնական երաժշտական մոտիվը[7]։

Ֆիլմի ռուսական պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ին[8]։ Նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել Յարոսլավլում հոկտեմբերի 2-ին (առաջին երկու սեանսներից ստացված հասույթն ուղղվելու է վթարից տուժած Յարոսլավլի բնակիչ աշակերտուհու բուժմանը)[9], ինչպես նաև հոկտեմբերի 5-ին՝ Բալթիական նավատորմի «Յարոսլավ Իմաստուն» պահակային նավի վրա[10]։

Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Online-Filmdatenbank (գերմ.)
  3. Съемка исторического художественного игрового фильма Արխիվացված 2010-06-29 Wayback Machine. Официальный сайт города Ярославля
  4. Кино про Ярославль Արխիվացված 2012-12-18 Wayback Machine. НТМ. 06 июня 2007.
  5. 5,0 5,1 «Кризис помог: В россии снимается исторический блокбастер «Ярослав»». Официальный сайт Константина Цзю. Компания «Анна Домени». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Ярославом Мудрым стал эстонец! Արխիվացված 2010-04-14 Wayback Machine // Родной город. — № 37. — 16/09/2009.
  7. Теперь Трофим ещё и актер! Արխիվացված 2016-03-06 Wayback Machine. muz.ru. 15.09.2010.
  8. «Ярослав. Тысячу лет назад (2010). Фильм. Ру». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  9. Исторический блокбастер об основателе Ярославля выходит в прокат. Комсомольская правда. 30.09.2010.
  10. Моряки Балтфлота увидят новый исторический фильм про Ярослава Мудрого раньше российского проката Արխիվացված 2010-10-06 Wayback Machine. klops.ru

Արտաքին հղումներ խմբագրել