Յարոմիր Յագր (չեխ.՝ Jaromír Jágr, փետրվարի 15, 1972(1972-02-15)[1][2][3][…], Կլադնո, Central Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][1][5][…]), աչքի ընկնող[6][7] չեխ հոկեյիստ։ Խաղում է աջ հարձակվողի դիրքում։ ՀԱԼ-ի պատմության Կանոնավոր մրցաշրջաններում հավաքած միավորներով զբաղեցնում է չորրորդ տեղը[8], իսկ Ստենլիի գավաթի փլեյ-օֆֆերում հավաքած միավորներով՝ հինգերորդը[9]։ ՀԱԼ-ի Կանոնավոր առաջնություններում խփած գոլերով հինգերորդն է, և այդ առումով ՀԱԼ-ի ներկա հոկեյիստների շրջանում ամենարդյունավետն է, իսկ եվրոպացի հոկեյիստների՝ ՀԱԼ-ի պատմության մեջ, համարվում է ամենարդյունավետը գոլերով, միավորներով և փոխանցումներով, ինչպես Կանոնավոր մրցաշրջաններում[10], այնպես էլ փլեյ-օֆֆերում[11]։ Յագրը ՀԱԼ-ում համարվում է լավագույն եվրոպացի հոկեյիստներից մեկը և մեկը՝ ամբողջ ժամանակների մեծագույն հոկեյիստներից։

Յագրը 2014 թվականի հունվարին «Նյու Ջերսի Դևիլսի» կազմում
Ծնվել է15 փետրվարի, 1972 (43 տարեկան)
Կլադնո, Չեխոսլովակիա
Բնագիր անունՅարոմիր Յագր
ՄականունՅարդո
ԱզգությունՉեխոսլովակիա Չեխոսլովակիա,
Չեխիա Չեխիա
Հասակ191
Քաշ110
ԴիրքԱջ հարձակվող
ԼիգաՉՀԼ,
ՀԱԼ,
ԵՀԼ,
Ալպենլիգա,
Սերիա Ա,
2-րդ Բունդեսլիգա,
ՌՀԱ,
ՄՀԼ
ԱկումբԱմերիկայի Միացյալ ՆահանգներՖլորիդա Պանտերզ
Նախկին ակումբներՉեխիաԿլադնո
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊիտսբուրգ Փինգուինս,
ԻտալիաԲոլցանո,
ԳերմանիաSchalker Haie 87,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն Կապիտոլս,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Ռենջերս,
ՌուսաստանԱվանգարդ,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Ֆլայերս,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Սթարզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Բրուինզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Դևիլս
Ազգային հավաքականՉեխոսլովակիաՉեխոսլովակիա,
ՉեխիաՉեխիա
NHL դրաֆթ1990 / 5-րդ ընտր.
Դրաֆթի ակումբՊիտսբուրգ Փինգուինս
Ակտիվ շրջան1988-ներկա
Նշմարելի ակումբ(ներ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖլորիդա Պանտերզ

Ներկայումս հանդես է գալիս ՀԱԼ-ի «Ֆլորիդա Պանտերզ» ակումբում։ ՀԱԼ-ի ներկա խաղացողների մեջ տարիքով համարվում է ամենամեծը և լիգայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է։

Կարիերա խմբագրել

Յարոմիրն առաջին անգամ մականը ձեռքն է վերցրել 1976 թվականին, երբ 4 տարեկան էր։ 17-ամյա Յագրը իր առաջին մրցաշրջանը անցկացրել է 1988 թվականին՝ «Կլադնո» ակումբում, 39 խաղում խփելով 8 գնդակ և կատարելով 10 փոխանցում։

ՀԱԼ խմբագրել

ՀԱԼ Դրաֆթ 1990 թվականի առաջին ռաունդում՝ «Պիտսբուրգ Փինգուինս» ակումբի կազմում, որի լիդերը համարվում է Մարիո Լեմիեն, ընտրվել է ընդհանուր 5-րդ համարը։ ՀԱԼ-ում խաղաց 1990-2008 թվականների ընթացքում։ Առաջին մրցաշրջանի արդյունքն էր՝ Կանոնավոր առաջնություն՝ 80 խաղ, 27 տափօղակ, 30 փոխանցում, փլեյ-օֆֆ՝ 24 խաղ, 30 տափօղակ, 10 փոխանցում։ Երկրորդի ցուցանիշը ավելի երևելի էր՝ Կանոնավոր առաջնություն՝ 70 խաղ, 32 տափօղակ, 37 փոխանցում, փլեյ-օֆֆ՝ 21 խաղ, 11 տափօղակ, 13 փոխանցում։

Դրանից հետո Յագրը «Փինգվինզի» կազմում չնվաճեց ոչ մի տիտղոս, բայց դրա փոխարեն 5 անգամ դարձավ ՀԱԼ-ի առաջնության լավագույն ռմբարկու՝ «Արտ Ռոս Տրոֆի»-ն նրան հանձնել են 1995, 1998-2001 թվականներին։ Նա դարձավ առաջին եվրոպացին, ով ստացավ այդ մրցանակը։

2001 թվականի ամռանը նրան փոխարինում են Վաշինգտոնի հոկեյիստներ Քրիս Բիչով, Միխալ Սիվիկով, Ռոս Լուպաչոկով, և նա հայտնվում է պահեստայինների նստարանին։ Թերթերից մեկը նրա փոխարինումը լուսաբանել էր այս կերպ՝ «Յագրին փոխել են 3 պարկ տափօղակի հետ»։ Հետագայում պարզվեց, որ թերթը հեռու չէր ճշմարտությունից։

2001 թվականի հուլիսի 11-ին տեղափոխվեց «Վաշինգտոն Կապիտոլս»։ 2004 թվականի հունվարի 23-ին տեղափոխվեց «Նյու Յորք Ռենջերս»։ Նյու Յորք Ռենջերսի կազմում արժանացավ բազում մրցանակների՝ 5 անգամ Արտ Ռոս Տրոֆիի, 3 անգամ Լեստեր Պիրսոն Էվորդի և մեկ անգամ Հարտ Տրոֆիի։

Սուպերլիգա և ՄՀԼ խմբագրել

 
Յարոմիր Յագրը Ավանգարդի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան

ՀԱԼ 2014/05 լոկաուտի ժամանակ խաղացել է ռուսական Սուպերլիգայում՝ Օմսկի Ավանգարդի կազմում։ Հունվարին ակումբի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը, Կարպատի դեմ խաղի ավելացված ժամանակում խփելով «ոսկե» գոլը[12]։

2008 թվականի հուլիսի 14-ին «ճուռակներ»ի հետ «2+1» համակարգով կնքեց լիարժեք պայմանագիր։ 2009 և 2010 թվականներին դարձավ ակումբի լավագույն սնայպերն ու լավագույն ռմբարկուն, 2011 թվականին զիջելով այդ տիտղոսը Ռոման Չերվենկային[13][14]։ 2011 թվականի հունվարի 28-ին «Բարիս»ի հետ խաղում Յագրը «Ավանգարդ»-ի կազմում հավաքեց 200 և 201 միավոր։ Այդ ժամանակ Յարոմիրը անցկացրել էր 205 խաղ, նետել 88 տափօղակ (երկու հեթ-թրիկ) և կատարել 113 փոխանցում[15]։

«Ավանգարդի» կազմում անցկացրած բոլոր չորս մրցաշրջանների ընթացքում Յագրը նետեց 93 տափօղակ և «Բարձր դիվիզիոնում Ավանգարդի լավագույն սնայպերներ»-ի ցուցակում զբաղեցրեց հինգերորդ տեղը[16]։

Վերադարձ ՀԱԼ խմբագրել

 
Յարոմիր Յագրը Ֆիլադելֆիա Ֆլայերսի կազմում 2011 թվականին

«Ավանգարդի» հետ կնքած պայմանագրի ավարտից հետո՝ 2011 թվականին Յագրը երկար դադար վերցրեց կարիերայի շարունակման որոնումների համար։ Թեև Յագրին առաջարկում էին շարունակել կարիերան Օմսկում, լուրեր էին պտտվում խաղացողի՝ ՀԱԼ վերադառնալու ցանկության մասին։ Խաղացողով հետաքրքրվում էր «հարազատ» ակումբը՝ «Պիտսբուրգ Փինգուինսը», մրցաշրջանում առաջարկելով 2 մլն դոլար։ Շատերի համար անսպասելի, 2011 թվականի հուլիսի 1-ին Յագրը պայմանագիր կնքեց Փենսիլվանիայի մեկ այլ ակումբի հետ, «պինգվինների» ընդհանուր հակառակորդ՝ «Ֆիլադելֆիա Ֆլայերսի»։ Այդ ակումբում հինգ մրցաշրջան էր անցկացրել Յագրի գործակալը՝ պաշտպան Պետր Սվաբոդան[17]։ Պայմանագրի գինը կազմեց 3,3 միլիոն դոլար, ժամկետը՝ մեկ մրցաշրջան[18]։ ՄՀԼ-ն Յարոմիրին նոր ակումբում հաջողություններ մաղթեց և շնորհակալություն հայտնեց «հրաշալի խաղի ու երեք տարում՝ որը նա ացնկացրել էր «Ավանգարդում», ՄՀԼ-ում հոկեյի քարոզչության համար»[19]. Սեզոնամեջին Յագրը «Դալաս Սթարզ» ակումբի հետ մեկտարյա պայմանագիր կնքեց։ 2013 թվականի մարտի 30-ին Յագրը տվեց 1000-րդ գոլային փոխանցումը ՀԱԼ-ում։ «Դալասը» հաղթեց «Մինեսոտույին» 5։3 հաշվով՝ մեծամասնությամբ Ջեյմի Բենի նետած տափօղակների օգնությամբ[20]։ Սակայն Յագրը «Դալասում» երկար չմնաց։ Ապրիլի 2-ին, «Սուրբ Ջորջի տոն[փա՞ստ]»ի նախօրյակին նա տեղափոխվեց «Բոստոն Բրուինս»՝ հոկեյիստներ Լեյնա Մակդերմիդի և Քոդի Պեյնի փոխարեն, ինչպես նաև իրավունք ձեռք բերեց 2013 դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրել այլ թիմ (կամ էլ առաջին, եթե «Բոստոնը» կհասնի 2013 թվականի Ստենլիի գավաթի կիսաեզրափակիչ)[21]։ Հետաքրքիր է, որ և՛ Մակդերմիդը, և՛ Յագրը (Պեյնը դեռ դեբյուտային խաղը չի անցկացրել ՀԱԼ-ում) իրենց նոր ակումբներում հենց դեբյուտային խաղում գոլ խփեցին։ Ճիշտ է, Յագրի գոլը «Նյու Ջերսիի» դեմ խաղում համարվեց հաղթական[22], իսկ Մակդերմիդի գոլը միայն թեթևակի քաղցրացրեց «Դալասի» պարտությունը «Անահայմ Դաքսից»[23].

2013 թվականի հուլիսին Յարոմիր Յագրը կնքեց մեկտարյա պայմանագիր «Նյու Ջերսի Դևիլս»ի հետ[24].

«Նյու Ջերսիի» կազմում խաղալով, Յագրը շարունակեց իր բարձրացումը ՀԱԼ-ի պատմության ամենաարդյունավետ հոկեյիստների ցուցակում։ 2013 թվականի դեկտեմբերի 19-ին նա անցավ Հորդի Խոուի հաղթական գոլերի ռեկորդը՝ «Օտտավա Սենատորզի» դարպասը նետած տափօղակը Յարոմիրի կարիերայում դարձավ 122-րդ հաղթականը[25]։ Բացի այդ, Յագրը շրջանցեց Ստիվ Այզերմանին և ՀԱԼ-ի լավագույն սնայպերների ցուցակում դուրս եկավ 8-րդ տեղ[26]։ 2014 թվականի հունվարի 8-ին, «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում տալով արդյունավետ փոխանցում, Յագրը հավաքած միավորների քանակով հավասարվեց Մարիո Լեմիեյն[27]։ Հունվարի 14-ին «Մոնրեալ Կանադիենս»ի դեմ խաղում Յագրը նետեց իր 695-րդ տափօղակը և սնայպերների շրջանում դուրս եկավ 7-րդ տեղ, շրջանցելով Մեսիե Մարկին[28]։ Հունվարի 26-ին «Նյու Յորք Ռենջերս»ի դեմ խաղում Յագրը տվեց երկու գոլային փոխանցում և ՀԱԼ-ի պատմության լավագույն ասիստենտների ցուցակում դուրս եկավ տասներորդ տեղ, շրջանցելով Մարիո Լեմիեին[29].

2014 թվականի մարտի 1-ին «Նյու Յորք Այլենդերս»ի դեմ խաղում Յագրը նետեց իր 700-րդ տափօղակը։ Լիգայի պատմության մեջ նա դարձավ 7-րդ խաղացողը, ով հասավ այդ նշագծին։ Մինչ այդ դա հաջողվել էր Ուեյն Գրետցկուն, Հորդի Խոուին, Ֆիլ Էսպոզիտոյին, Բրետ Հալին, Մարսել Դիոնին և Մայկ Հարտներին[30].

2015 թվականի փետրվարի 26-ին 43-ամյա հոկեյիստը տեղափոխվեց «Ֆլորիդա Պանտերզ»[31]։ Մարտի 1-ին՝ «Ֆլորիդայում» երկրորդ խաղի ժամանակ Յագրը խփեց գոլ, որը դարձավ 717-րդ կարիերայում։ Արդյունքում հավասարվեց Էսպոզիտոյին և ՀԱԼ-ի լավագույն սնայպերների ցուցակում զբաղեցրեց 5-րդ տեղը[32]։ Մարտի 19-ին «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» դեմ խաղում Յագրը խփեց 718-րդ գոլը և դուրս եկավ մաքուր 5-րդ տեղ[33]։ Ապրիլի 2-ին՝ «Կարոլինայի» դեմ խաղում Յարոմիրը հավաքեց 2 (1+1) միավոր, կարիերայում հասնելով 1798 (721+1077) միավորի, և լավագույն ռմբարկուների ցուցակում սկսեց իր թիմակից Ռոն Ֆրենսիսի հետ բաժանել չորրորդ տեղը[34]։ Ապրիլի 9-ին, «Բոստոն Բրուինզի» դեմ խաղում Յագրը կատարեց 2 արդյունավետ փոխանցում և ռմբարկուների ցուցակում 1800 միավորով դուրս եկավ մաքուր չորրորդ տեղ։ Բացի այդ, գոլային փոխանցումների քանակով նա հասավ Ադամ Օուտսին և լիգայի պատմության լավագույն ասիսենտների ցուցակում սկսեց բաժանել 6-րդ տեղը[35]։ 2014-2015 մրցաշրջանի արդյունքներով պարզ դարձավ, որ Յագրը հաջողությամբ է տեղավորվել «Ֆլորիդայում»։ Առաջին օղակում խաղալով երիտասարդներ Ջոնաթան Յուբերտոյի և Ալեքսանդր Բարկովի հետ, նա մրցաշրջանի 20 խաղում հավաքեց 18 միավոր («Նյու Ջերսի»ի կազմում մեկ մրցաշրջանի 57 խաղում հավաքել էր 29 միավորով)։ 2015 թվականի ապրիլի 12-ին Յարոմիրը ակումբի հետ կնքեց նոր՝ մեկտարյա պայմանագիր[36]։

Ձեռքբերումներ խմբագրել

 
Յարոմիր Յագրը երկրպագուների հետ՝ 2005 թվականի աշխարհի առաջնությունից հետո
 
Յարոմիր Յագրը երկրպագուների հետ՝ 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո
 
Այցելություն Ռուսաստան-Չեխիա հանդիպմանը Սպարտակի գավաթի շրջանակներում

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Կանոնավոր առաջնություն Պլեյ-օֆֆ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խ. Գ. Փ. Մ. Տուգ. Խ. Գ. Փ. Մ. Տուգ.
1988-89 Կլադնո ՉՀԼ 29 3 3 6 4 10 5 7 12 0
1989-90 Կլադնո ՉՀԼ 42 22 28 50 9 8 2 10
1990-91 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 80 27 30 57 42 24 3 10 13 6
1991-92 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 70 32 37 69 34 21 11 13 24 6
1992-93 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 81 34 60 94 61 12 5 4 9 23
1993-94 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 80 32 67 99 61 6 2 4 6 16
1994-95 Կլադնո ԵՀԼ 11 8 14 22 10
Բոլցանո Ալպենլիգա 5 8 8 16 4
Բոլցանո Սերիա Ա 1 0 0 0 0
Շալկեր Հայե 2-րդ Բունդեսլիգա 1 1 10 11 0
Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 48 32 38 70 37 12 10 5 15 6
1995-96 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 82 62 87 149 96 18 11 12 23 18
1996-97 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 63 47 48 95 40 5 4 4 8 4
1997-98 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 77 35 67 102 64 6 4 5 9 2
1998-99 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 81 44 83 127 66 9 5 7 12 16
1999-00 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 63 42 54 96 50 11 8 8 16 6
2000-01 Պիտսբուրգ Փինգուինս ՀԱԼ 81 52 69 121 42 16 2 10 12 18
2001-02 Վաշինգտոն Քեփիթալս ՀԱԼ 69 31 48 79 30
2002-03 Վաշինգտոն Քեփիթալս ՀԱԼ 75 36 41 77 38 6 2 5 7 2
2003-04 Վաշինգտոն Քեփիթալս ՀԱԼ 46 16 29 45 26
Նյու Յորք Ռենջերս ՀԱԼ 31 15 14 29 12
2004-05 Կլադնո ԵԼՀ 17 11 17 28 16
2004-05 Ավանգարդ Օմսկ ՌՀԱ 32 16 22 38 63 11 4 10 14 22
2005-06 Նյու Յորք Ռենջերս ՀԱԼ 82 54 69 123 72 3 0 1 1 2
2006-07 Նյու Յորք Ռենջերս ՀԱԼ 82 30 66 96 78 10 5 6 11 12
2007-08 Նյու Յորք Ռենջերս ՀԱԼ 82 25 46 71 58 10 5 10 15 12
2008-09 Ավանգարդ Օմսկ ՄՀԼ 55 25 28 53 62 9 4 5 9 4
2009-10 Ավանգարդ Օմսկ ՄՀԼ 51 22 20 42 50 3 1 1 2 0
2010-11 Ավանգարդ Օմսկ ՄՀԼ 49 19 31 50 48 14 2 7 9 8
2011-12 Ֆիլադելֆիա Ֆլայերս ՄՀԼ 73 19 35 54 30 11 1 7 8 2
2012-13 Կլադնո ԵՀԼ 34 24 33 57 28
2012-13 Դալաս Սթարզ ՀԱԼ 34 14 12 26 20
2012-13 Բոստոն Բրուինս ՀԱԼ 11 2 7 9 2 22 0 10 10 8
2013-14 Նյու Ջերսի Դևիլս ՀԱԼ 82 24 43 67 46
2014-15 Նյու Ջերսի Դևիլս ՀԱԼ 57 11 18 29 42
2014-15 Ֆլորիդա Պանտերզ ՀԱԼ 20 6 12 18 6
Ամբողջը Չեխիայում (ՉՀԼ, ԵՀԼ) 131 68 95 163 58 19 13 9 22 0
Ամբողջը ՀԱԼ-ում 1550 722 1080 1802 1053 202 78 121 199 159
Ամբողջը ՌՀԱ/ՄՀԼ-ում 187 82 102 184 223 37 11 23 41 34

Միջազգային մրցույթներ խմբագրել

Տարի Թիմ Առաջնություն Տեղ Խ. Գ. Փ. Մ. Տուգ.
1990 Չեխոսլովակիա ԱԱ
 
10 3 2 5 2
1991 Չեխոսլովակիա ԿԳ 6 5 1 0 1 0
1994 Չեխիա ԱԱ 7 3 0 2 2 2
1996 Չեխիա ԱԳ 8 3 1 0 1 2
1998 Չեխիա ՕԽ
 
6 1 4 5 2
2002 Չեխիա ՕԽ 7 4 2 3 5 4
2002 Չեխիա ԱԱ 5 7 4 4 8 2
2004 Չեխիա ԱԱ 5 7 5 4 9 6
2004 Չեխիա ԱԳ
 
5 1 1 2 2
2005 Չեխիա ԱԱ
 
8 2 7 9 2
2006 Չեխիա ՕԽ
 
8 2 5 7 6
2009 Չեխիա ԱԱ 6 7 3 6 9 6
2010 Չեխիա ՕԽ 7 5 2 1 3 6
2010 Չեխիա ԱԱ
 
9 3 4 7 12
2011 Չեխիա ԱԱ
 
8 5 3 8 4
2014 Չեխիա ՕԽ 6 5 2 1 3 2
2014 Չեխիա ԱԱ 4 10 4 4 8 14
2015 Չեխիա ԱԱ 4 8 6 3 9 8
Ամբողջը 145 47 55 102 68

№ 68 խմբագրել

Յագրը բացասաբար է վերաբերվում կոմունիստներին, որոնց գործողությունները 1968 թվականին բերել են Պրահայի գարնան ճնշմանը։ ՎՊԿզորքերի ներխուժումից Չեխոսլովակիա տուժել են նրա հարազատները։ Հատկապես այդ իրադարձությունների համար նա կրում է 68 համարով մարզաշապիկը։

ՀԱԼ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Յագր ասել է. «68 համարի շապիկը ես չեմ կրում նրա համար, որ վատ եմ վերաբերվում ռուսներին։ Ո՛չ, ես վերցրել եմ 68-րդ համարը կոմունիստներին չսիրելու պատճառով։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Մոտավորապես նույնն է՝ ինձ խնդրել էին վերցնել 45-րդ համարը։ Բոլորը մտածում էին, որ դա գերմանացիներին չհարգելու նշան է, որվքեր սկսել էին Երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց դա ընդամենը իմ բողոքն է նացիստներին։ Ես վերցրել եմ 68-րդ համարը հանուն պապիս»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nhl/player/_/id/405/jaromir-jagr
  2. Augustyn A. Encyclopædia Britannica
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 http://espn.go.com/nhl/player/gamelog/_/id/405/jaromir-jagr
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nhl/player/photos/_/id/405/jaromir-jagr
  6. Алексей Ъ-Доспехов. (2009 թ․ մարտի 2). «"Авангард" пропустил хозяев вперед». Газета "Коммерсантъ". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Яромир Ягр». Официальный сайт Чешской Республики. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  8. Статистика всех игроков НХЛ в регулярных сезонах
  9. Статистика всех игроков НХЛ в плей-офф
  10. Статистика действующих игроков НХЛ в регулярных сезонах
  11. Статистика действующих игроков НХЛ в плей-офф
  12. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Хоккейный клуб «Авангард». 60 хоккейных лет. Справочник. Омск, 2010. С.125-127
  14. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «ХК Авангард — Новости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Jaromir Jagr returns to the NHL, signs one-year deal with new-look Flyers»(չաշխատող հղում). The Washington Post. 2011-07-01
  18. Ъ-Новости — Ягр подписал контракт с «Филадельфией»
  19. Континентальная Хоккейная Лига — Ягр покинул КХЛ
  20. NHL.com — The National Hockey League
  21. «Яромир Ягр стал игроком «Бостона»». Евроспорт. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  22. «Шайба Ягра принесла "Бостону" победу над "Нью-Джерси" (ВИДЕО)». Спорт-Экспресс. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  23. «Итоги игрового дня НХЛ». Спорт-Экспресс. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  24. «НХЛ. Ягр подписал однолетний контракт с «Нью-Джерси» - Хоккей - Sports.ru». // sports.ru. 22 июля 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  25. «Ягр установил рекорд НХЛ по количеству победных голов за карьеру». Чемпионат.com. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. «НХЛ. Ягр обошел Айзермана и вышел на 8-е место в списке лучших снайперов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 19 декабря 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  27. «НХЛ. Ягр догнал Лемье по количеству очков в лиге - Хоккей - Sports.ru». // sports.ru. 8 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  28. «НХЛ. Ягр обошел Мессье и вышел на 7-е место в списке лучших снайперов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 15 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  29. «НХЛ. Ягр вышел на чистое десятое место в списке лучших ассистентов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 26 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  30. НХЛ. Ягр стал 7-м игроком в истории лиги, забросившим 700 шайб — Хоккей — Sports.ru
  31. Нью-Джерси обменял Ягра во Флориду
  32. Ягр догнал Эспозито по заброшенным шайбам — NHL.com/ru — Новости
  33. Ягр стал 5-м в списке лучших снайперов НХЛ — NHL.com/ru — Новости
  34. НХЛ. Ягр набрал 1798-е очко в карьере и разделил с Фрэнсисом 4-е место в списке лучших бомбардиров в истории лиги — Хоккей — Sports.ru
  35. Яромир Ягр набрал 1800-е очко в регулярных чемпионатах НХЛ — Чемпионат.com
  36. Ягр остается во «Флориде» ещё на год — NHL.com/ru — Новости
  37. «Jsem pravoslavný křesťan, přiznal Jágr» (Czech). 2010 թ․ հունիսի 4. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. Яромира Ягра женят на украинке
  39. «Яромир Ягр получил медаль «За заслуги»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  40. Jágr dal ODS 5,6 milionu korun. Volby stranu stály přes půl miliardy, iDNES.cz, 31 марта 2011 (չեխ.)

Արտաքին հղումներ խմբագրել