Յասումասա Կանադա (ճապ․՝ 金田 康正, 1949[1][2], Հիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա - փետրվարի 11, 2020(2020-02-11)), ճապոնացի մաթեմատիկոս[3][4]։

Յասումասա Կանադա
ճապ.՝ 金田康正
Ծնվել է1949[1][2]
Հիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահացել էփետրվարի 11, 2020(2020-02-11)
բնական մահով
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան, Օսակայի համալսարան և Նագոյայի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա և ինֆորմատիկա
Ալմա մատերՏոկիոյի համալսարան և Տոհոկուի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Պարգևներ
The Order of the Sacred Treasure, Gold Rays with Neck Ribbon
Կայքsuper-computing.org

Յասումասա Կանադան գիտական շրջանակներում հայտնի է դարձել պի թվի հաշվարկման (ստորակետից հետո ընկած նիշերի) իր աշխատանքներով։ 1997 թվականին դարձել է Տոկիոյի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր։

π թվի հաշվարկում խմբագրել

Մինչ օրս Յասումասա Կանադային է պատկանում պի թվի արժեքի հաշվարկման ռեկորդը։ Այսպես, Hitachi SR 8000/MPP գերհամակարգիչը ստորակետից հետո հաշվարկել է 1,2411 տրիլիոն նիշ։ Համակարգչային հաշվարկի արագությունը վայրկյանում 2 տրիլիոն գործողություն է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 1 տերաբայթ[5]։ Այդ հաշվարկները տեղի են ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 6-ին և տևել են ավելի քան 400 ժամ[6]։ Հաշվարկները կատարվել են Մաչինի բանաձևերով, սակայն օգտագործվել են նաև այլ ալգորիթմներ՝ Բրենտ-Սալամինի, Բորվեյնների և այլն[5]։ 1995 թվականին ստեղծվել է Բեյլի-Բորվեյն-Պլաուֆի հատուկ բանաձևը[5]։

 

Նախկինում՝ 1981 թվականին, Յասումասան հաշվարկել է պիի արժեքի երկու միլիոն նիշ ստորակետից հետո[7]։ 1995 թվականին հայտնի էր 6 միլիարդ նիշ[5]։ 1997 թվականին նա կարողացել է հաշվել 51 539 600 000 նիշ ստորակետից հետո[8], իսկ 1999 թվականին՝ 206 158 430 000 նիշ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://onlinebooks.library.upenn.edu/webbin/gutbook/author?name=Kanada%2C%20Yasumasa%2C%201949-
  2. 2,0 2,1 http://id.loc.gov/authorities/nr91037941
  3. Аурика Луковкина Новейший словарь кроссвордиста. — 2018.
  4. Виталий Земляк Самая полная энциклопедия кроссвордиста. — Litres, 2017. — С. 539. — ISBN 5457389618
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Сергей Шумихин, Александра Шумихина Число Пи. История длиною в 4000 лет / под ред. В. Обручева; худ. ред. А. Дурасов. — Москва: Эксмо, 2011. — С. 57. — 197 с. — ISBN 5457404196
  6. Наталья Ольшевская Большая книга нумерологии.
  7. Саймон Сингх Симпсоны и их математические секреты. — Москва: Манн, Иванов и Фербер, 2016. — С. 163. — 268 с.
  8. Наука и жизнь, выпуск 9-12 / Всесоюзное общество "Знание.". — Правда, 1997. — С. 23.