Յասին Ադլի (ֆր.՝ Yacine Adli, հուլիսի 29, 2000(2000-07-29)[1][2], Վիտրի սյուր Սեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորդոյի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Յասին Ադլի
Yacine Adli
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Yacine Zinedine Adli
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 2000(2000-07-29)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Վիտրի սյուր Սեն
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվողական կիսապատպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Բորդո
Համար 19
Պատանեկան կարիերա
2006-2013 Ֆրանսիա Վիլեժյու
2013-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 9 (3)
2018-2019 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 1 (0)
2019-ներկա Ֆրանսիա Բորդո 8 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 10 (4)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 16 (6)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 7 (3)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 11 (2)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

Ադլին Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի հոկտեմբերին նա The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ փոխարինելով Քրիստոֆեր Նկունկուին Կանի դեմ խաղում[7]։ Իր առաջին մրցաշրջանում Ադլին ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[8][9]՝ ճանաչվելով ակումբի ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ[10][11]։ Իր պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆրանսիացին կնքեց հուլիսի 2-ին[12][13]։ Պարի Սեն-Ժերմենի առաջին թիմի կազմում Ադլին անցկացրեց ընդամենը 1 հանդիպում։

Բորդո խմբագրել

2019 թվականի հունվարի 31-ին Ադլին 4.5 տարվա պայմանագիր կնքեց Բորդոյի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 5.5 միլիոն եվրո[17][18][19]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 17-ին՝ փոխարինման մտնելով Թուլուզի դեմ խաղում[20]։ Առաջին հանդիպումը Բորդոյի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 12-ին՝ Լիլի դեմ խաղում[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ադլին ծնվել է Ֆրանսիայում և ունի ալժիրական արմատներ[22][23]։ Այնուամենայնիվ, նա ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[24][25]։ 2017 թվականին Ադլին Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի[26] և աշխարհի առաջնություններին[27][28], սակայն երկու մրցաշարից էլ Ֆրանսիան դուրս մնաց՝ փլեյ-օֆֆում պարտվելով Իսպանիային[29][30]։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 հանդիպումներում[31], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[32][33]։ 2019 թվականին Ադլին մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[34][35]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-3 հաշվով պարտվելով Միացյալ Նահանգներին[36][37]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2017–18 Լիգա 1 1 0 0 0 0 0 0 0 1 0
Բորդո 2018–19 7 0 0 0 0 0 7 0
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 0 0 8 0
Կարիերայի ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական խմբագրել

  • ՊՍԺ-ի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - Y. Adli - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Yacine Adli is France's answer to Ryan Sessegnon.. and he can leave PSG for £250k». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  5. Polden, Jake (2018 թ․ հունիսի 6). «Everything you need to know about Emery's first Arsenal signing». irishmirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  6. sport, Guardian. «Next Generation 2017: 60 of the best young talents in world football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  7. «SM Caen - Paris Saint-Germain, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  8. «PSG destroy Monaco 7-1 to win Ligue 1 title but Unai Emery still set to leave». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  10. 10,0 10,1 «yacine adli titi d'or | Les Titis du PSG». www.lestitisdupsg.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Reasons why Arsenal want to sign 'intelligent and creative' teenage prodigy». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  12. «Yacine Adli signs first professional contract». EN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  13. «Arsenal stunned as transfer target makes u-turn». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Yacine Adli signs for Bordeaux!». Girondins.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Yacine Adli joins Girondins de Bordeaux». EN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «PSG youngster Adli joins Bordeaux». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «PSG youngster Adli joins Bordeaux». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «Yacine Adli leaves PSG for Bordeaux». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Bordeaux to sign Yacine Adli from PSG for €5.5m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «FC Girondins Bordeaux - FC Toulouse, Feb 17, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. «LOSC Lille - FC Girondins Bordeaux, May 12, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  22. «Yacine Adli : La pépite franco-algérienne affole l'Europe». Africa Top Sports (ֆրանսերեն). 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  23. «Who is Yacine Adli, how old is imminent Arsenal signing and where does he play». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Scouting report: Everything you need to know about Arsenal target Yacine Adli». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Five things to know about Arsenal target Adli». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  26. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  27. «FIFA U-17 World Cup 2017: France announce squad for their U-17 World Cup campaign». 2017 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  28. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  29. «Spain U17 - France U17, May 12, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
  30. «France U17 - Spain U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  31. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. UEFA.com. «Under-19 - Italy-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  34. «Diaby gets U20 World Cup call». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  35. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players» (PDF). tournament.fifadata.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  36. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  37. FIFA.com. «USA edge France in baking Bydgoszcz thriller». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  38. «Yacine Adli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել