Յան Ֆեյտ (հոլ.՝ Jan Fyt, մարտի 15, 1611(1611-03-15)[1][2][3], Անտվերպեն, Իսպանական Նիդերլանդներ - սեպտեմբերի 11, 1661(1661-09-11)[4][1][5][…], Անտվերպեն, Իսպանական Նիդերլանդներ), ֆլամանդացի նկարիչ։ Սովորել է Ֆրանս Սնայդերսի մոտ։ 1631 թվականի և 1641 թվականի միջև ճամփորդել է (մասնավորապես եղել է Փարիզում և Հռոմում)։ Հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ և կենդանիների պատկերներով նկարներ, իսկ մարդկանց կերպարները նկարել են Էրազմ Կվելլինուսը և ուրիշ նկարիչներ։

Յան Ֆեյտ
հոլ.՝ Jan Fyt
Ի ծնեJan Fyt
Ծնվել էմարտի 15, 1611(1611-03-15)[1][2][3]
ԾննդավայրԱնտվերպեն, Իսպանական Նիդերլանդներ
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1661(1661-09-11)[4][1][5][…] (50 տարեկան)
Մահվան վայրԱնտվերպեն, Իսպանական Նիդերլանդներ
ԱզգությունՖլամանդացիներ
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ
ՈճՖլամանդական բարոկկո նկարչություն
Ժանրնատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներStill Life with Dead Birds, Cage and Net?, Still life with dead game birds? և Արծիվները ժայռերում
ԱշակերտներPieter Boel?
Անդամակցություն«Չվող թռչուններ» միություն և Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
Jan Fyt Վիքիպահեստում

Ֆեյտի գործերն աչքի են ընկնում կոմպոզիցիայի դեկորատիվ էֆեկտիվությամբ, թռչունների փետուրների, կենդանիների բրդի, պտուղների մակերեսի և այլն նուրբ գեղանկարչական արտաբերմամբ, արծաթավուն կոլորիտի նրբագեղությամբ։

Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան) են գտնվում նրա «Որսորդություն» և «Շունն ու որսը» աշխատանքները։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Либман Д․ С․, Картины Яна Фейта и мастеров его круга в ГМИИ им․ А․ С․ Пушкина в сб․։
  • Сообщения Государственного Музея изобразительных искусств им․ А․ С․ Пушкина, в․ 5, М․, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։