Իեն Մակկելլեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սըր Իեն Մուրեյ Մակկելլեն (անգլ.՝ Sir Ian Murray McKellen; ծնվ. 25 մայիսի 1939, Բերնլի, Լանկաշիր կոմսություն, Անգլիա), բրիտանական կինոյի և թատրոնի դերասան, Լորանսի Օլիվյեի 6 մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ստացել է Թոնի, «Ոսկե գլոբուս», 2 Saturn -ի մրցանակ, 4 Դրամա Դեսկ մրցանակ և 2 Critic's Choice Movie Awards: Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր ֆիլմում դերերի համար, ինչպիսին էն ՝ Ռիչարդ III- (1995 թ.), Աստվածներ և դևեր (1998 թ.), Մագնետո ի դերով Իքս մարդիկ կինոշարանում, և Գենդալֆ - ի դերով Մատանիների տիրակալը - և Հոբիթ ֆիլմաշարներում։ . 1960-70-ականների ընթացքում նա խաղացել է Շեքսպիրի ցանկի գրեթե բոլոր պիեսներում։ Մակկելլենի առաջին մեծ դերն եր գլխավոր դերը Ռիչարդ III- (1995 թ.) ֆիլմում, և արդեն երեք տարի անց ստացել է առաջին անվանակարգը Աստվածներ և դևեր(1998) - ֆիլմում դերի համար ։ Երկրորդ անգամ դերասանն առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակին ՝ Գանգալֆի դերի համար Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն - ում ։
![]() անգլ.՝ Ian McKellen | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Հասակը | 180 սմ[1] | ||||
Ծնվել է | մայիսի 25, 1939 (83 տարեկան)[1] | ||||
Ծննդավայր | Լանկաշիր կոմսություն, Անգլիա, ![]() | ||||
Կրթություն | Սուրբ Եկատերինայի քոլեջ և Bolton School? | ||||
Քաղաքացիություն | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Կրոն | Աթեիստ | ||||
Մասնագիտություն | Դերասան, Սցենարիստ, Պրոդյուսեր[1] | ||||
Ակտիվ շրջան | 1960–այժմ[1] | ||||
Ժանրեր | Դրամա, Արկածային, Ֆենտեզի[1] | ||||
Ընտրանի | "Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն", "Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը", "Իքս մարդիկ" | ||||
Համատեղ ապրող(ներ) | Sean Mathias? | ||||
Պարգևներ և մրցանակներ | Լոուրենս Օլիվյեի պարգև(6 մրցանակ), The Order of the Companions of Honour | ||||
IMDb | ID 0005212 | ||||
ԿինոՊոիսկ | ID 8215 | ||||
Պաշտոնական կայք | |||||
|
Բրիտանիայի կայսրության շքանշանի Կոմանդոր (1979 թ)։ Պատվո փառքի շքանշանակիր (2008 թ.)
Վաղ կյանքԽմբագրել
Մակկելլենը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լանկաշիրում գտնվող Բերնլի քաղաքում, չնայած նա իր պատանության մեծ մասն անցկացրեց Ուիգանում։
1939-ի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ նրա ընտանիքը տեղափոխվեց Վիգան։ Նրանք այնտեղ էին ապրում, մինչև Իենի տասներկու ամյակը, որից հետո 1951-ին տեղափոխվեցին Բոլթոն ։ Պատերազը միջոցով ապրելու փորձը մանկությունում նրա վրա մեծ ազդեցություն թողեց, և նա հետագայում ասաց, որ «միայն խաղաղությունը վերսկսվելուց հետո ... ես դա գիտակցեցի»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, երբ լրագրողը նշեց, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բավականին հանգիստ է թվում, նա պատասխանեց . «Դե, թանկագինս, մի մոռացիր որ ես քնում էի պողպատե սալիկի տակ, երբ դեռ նույնիսկ չորս տարեկանս չէր լրացել» (նկատի ունենալով մետաղից սեղանը, որի տակ Մաքքելենը քնում էր Մեծ Բրիտանիայի հյուսիսում գերմանական ռմբակոծության ժամանակ։
Մակկելլենը Սովորել է Բոլթոնի տղաների համար նախատեսված դպրոցում, որտեղ մասնակցել է դպրոցական սիրողական թատրոնի բեմադրություններին, և մինչ այժմ աջակցում է այն՝ պարբերաբար շփվելով ուսանողների հետ։ Մակկելլենի դերասանական կարիերան սկսվեց Բոլթոնի Փոքր թատրոնում, որի հովանավորն է ներկայումս։ Նրա Վաղ հրապուրումը թատրոնի հանդեպ սկսվեց երբ ծնողների հետ այցելած Փիտեր Պեն ի ներկայացմանը Մանչեստր - ի Օպերայի տանը, երբ նա երեք տարեկան էր։
1958-ին Մակկելլենը 18 տարեկան հասակում, կրթաթոշակ ստացավ Քեմբրիջի Սենթ Քաթարինի քոլեջում, որտեղ ուսուցանում էր եր անգլերեն գրականություն։ Նա այդ ժամանակվանից դարձել է քոլեջի պատվավոր անդամ։ Քեմբրիջում գտնվելու ժամանակ Մակկելենը Marlowe Society- ի անդամ էր, որտեղ նա 3 տարվա ընթացքում հայտնվեց 23 պիեսում։ Այս ժամանակահատվածում Մակկելենը արդեն համագործակցում էր էր Փիթեր Հոլի, Ջոն Բարտոնի և Դադի Ռայլանդի հետ, նրանք բոլորն էլ հսկայական ազդեցություն ունեցան Մակկելլենի հետագա կարիերայում։
ԿարիերաԽմբագրել
Մակկելլենը սկսեց նկարահանվել ֆիլմերում 70-ականներից, բայց ամենամեծ համբավն ու ճանաչումը նրան բերեցին միայն 90-ականներին ՝նկարահանված Հոլիվուդյան բլոկբաստերում։ 1993-ին նա հայտնվեց «Lingering Music» հեռուստաֆիլմում, որի համար դերասանն առաջին անգամ առաջադրվեց Էմմիի ։ 1996-ին նա խաղացել է կայսր Նիկոլայ II- ի դերը «Ռասպուտին» ֆիլմում, որի համար նա արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակին։
Նա առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Աստվածներ և դևեր» ֆիլմի համար լավագույն դերասան անվանակարգում։
2000-ին դերասանը մարմնավորեց Մագնետոյի կերպարը Իքս մարդիկ ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանը համաձայնել է նկարահանվել Փիթեր Ջեքսոն -ի Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն ֆիլմում, որտեղ նա հայտնվեց Գանդալֆի կերպարում։ Այս Դերի համար դերասանը ստացավ Միացյալ Նահանգների դերասանների գիլդիայի մրցանակ, ինչպես նաև առաջադրվեց Օսկար ի և BAFTA - ին։
Մակկելլենը հետագայում խաղացել է Գանդալֆը - ին Մատանիների տիրակալը ֆիլմաշարի հետագա մասերում, ինչպես նաև նա այս դերը կատարել է Հոբբիթ ֆիլմաշարի երեք Ֆիլմերում ։
2013-ի նոյեմբերին Իեն Մակկելենը հայտնվեց Դոկտոր Ով- ի 50-ամյակին նվիրված սերիայում ։
2017-ին Մակկելլենը նկարահանվեց Բիլ Կոնդոն -ի «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմում որտեղ կատարեց Լյումերի դերը։ (Սա նշանավորեց Կոնդոն - ի և Մակկելենի միջև երրորդ համագործակցությունը ՝Աստվածներ և դևեր- ից և Պարոն Հոլմս հետո) ֆիլմում նաև նկարահանվել են Էմմա Ուոթոն ը և Դեն Սթիվենսը։ Նույն տարի Մակկելլենը հայտնվեց Ջո Ստեֆենսոն ի վավերագրական ֆիլմում ՝ McKellen: Playing the Part: Վավերագրական ֆիլմում ներկայացվում է Մակկելլենի կյանքը և դերասանական գործունեությունը։
2019-ին Մակկելենը նկարահանվեց Լավ Ստախոս - ֆիլմում Հելեն Միրեն ի հետ միասին։
Անձնական կյանքԽմբագրել
Մակկելլենը գեյ է։ 1988-ին նա առաջին անգամ բարձրաձայնեց այդ մասին BBC ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ։
1990 թվականը դարձավ առաջին բաց գեյերից մեկը, ում շնորհվել էր բրիտանիայի կայսրության Կոմանդոր կոչումը։
Նրա առաջին լուրջ հարաբերությունները սկսվեցին Բրայան Թեյլորի հետ, որը Բոլթոնում պատմության ուսուցիչն էր, նրանց հարաբերությունները սկսվեցին 1964 թվականին, որը տևեց ութ տարի և ավարտվեց 1972 թ։ Նրանք ապրում էին Լոնդոնում, որտեղ Մակկելլենը շարունակում էր կարիերան որպես դերասան։ 1978-ին նա Էդինբուրգի փառատոնում հանդիպեց իր երկրորդ զուգընկերոջը Շոն Մաթիասին, Այս հարաբերությունները շարունակվեցին մինչև 1988 թվականը։
Իենը 2014-ի հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակ գրելու նախաձեռնողներից մեկն էր որը կոչ էր անում վերացնել գեյ-քարոզչությունն արգելող օրենքը։
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
Սցենարիստ և պրոդյուսերԽմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1995 | Ռիչարդ III | Richard III |