Յան Կոստրա (կեղծանունը՝ Յան Մեդնիկ, Քրիստիան Բենկո չեխ․՝ Ján Kostra, դեկտեմբերի 4, 1910(1910-12-04)[1], Turčianska Štiavnička, Մարտին, Ժիլինայի շրջան - նոյեմբերի 5, 1975(1975-11-05)[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), չեխ բանաստեղծ, նկարիչ, էսսեիստ, թարգմանիչ։ Ստեղծագործություններ է գրել նաև մանուկների ու երիտասարդների համար։

Յան Կոստրա
Ծնվել էդեկտեմբերի 4, 1910(1910-12-04)[1]
ԾննդավայրTurčianska Štiavnička, Մարտին, Ժիլինայի շրջան
Վախճանվել էնոյեմբերի 5, 1975(1975-11-05)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Մասնագիտությունգրող, նկարիչ, բանաստեղծ, խմբագիր և թարգմանիչ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներ
Յան Կոստրա Վիքիքաղվածքում
 Ján Kostra Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յան Կոստրան ծնվել է 1910 թվականին Ժիլինի երկրամասի Շտայավնիչկա գյուղում, անվագործի ընտանիքում։ Ավարտել է Ժիլինի ռեալական ուսումնարանը, սովորել է Պրահայի Կարլի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում, 1930-1933 թվականներին՝ Չեխիայի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1934 թվականին ուսումը կիսատ է թողել։ Աշխատել է բանվորական թատրոնում, 1933 թվականին մասնակցել է Մոսկվայի թատերական փառատոնին։ Զինվորական ծառայությունից հետո բնակվել է Բրատիսլավայում, աշխատել է որպես գրագիր, թերթերի խմբագիր, 1938-1942 թվականներին որպես խմբագիր աշխատել է Սլովակիայի ռադիոյում։ Գրական գործունեությունն սկսել է 1956 թվականից։

Իր ստեղծագործություններում Կոստրան պատկերել է Չեխոսլովակիայի այդ տարիների մռայլ իրականությունը՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկություն։ Առաջին ժողովածուն՝ «Բույնը», լույս է տեսել 1937 թվականին։ Կոստրայի 1930-1940-ական թվականների լիրիկական բանաստեղծություններում արտացոլված է բանաստեղծի դժգոհությունը բուրժուական իրականությունից, շփոթվածությունն այդ իրականության առաջ և ձգտումը փախչելու նրանից դեպի մանկության լուսավոր հիշողություններ, հայրենի բնաշխարհ։ Ժողովրդա-դեմոկրատական կարգերի շրջանում ընդարձակվեց Կոստրայի բանաստեղծական ըմբռնման հորիզոնները։ Նրա բանաստեղծություններում ի հայտ եկավ նոր, ստեղծագործ կյանքի զարկերակը[2]։

 

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Իմ հարազատ», 1939
  • «Ժանիքները ցույց տվող ժամանակը», 1940
  • «Ամեն ինչ այսպես լավ է»
  • «Ճաքած ծաղկաման», 1942
  • «Ave, Eva», 1943
  • «Անհաղթահարելի թախիծներ», 1946
  • «Այս մայիսի համար», 1950
  • «Թխկու տերև», 1953
  • «Մասրենի և արևածաղիկ», 1958
  • «Ոտանավորը քո ստեղծագործությունն է», 1960

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Պետական մրցանակի դափնեկիր, 1951
  • II աստիճանի պետական մրցանակ, 1953
  • Կլեմենտ Գոտվալդի անվան գրական պետական մրցանակ, 1954
  • Չեխոսլովակիայի վաստակավոր նկարիչ, 1960
  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1969

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն