Յան Կշեպտովսկի

լեհ բանաստեղծ

Յան Կշեպտովսկի կամ Սաբալիկ Սաբալա (լեհ.՝ Jan Krzeptowski, Sabała, Sabalik, հունվարի 26, 1809(1809-01-26)[1], Kościelisko, Տատրա կոմսություն, Լեհաստան - դեկտեմբերի 8, 1894(1894-12-08)[1], Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ գրող, գուրալական ժողովրդական երգիչ, պատմող և երաժիշտ։ «Կշեպտովսկի» ազգանունը վերցրել է հասուն տարիքում։ Յանը, ինչպես այդ ժամանակվա բազմաթիվ գուրալներ, ապրել է Սաբալիկ Սաբալա մականունով, գուրալական Գոնսենիցա տոհմից է[2]։

Յան Կշեպտովսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1809(1809-01-26)[1]
ԾննդավայրKościelisko, Տատրա կոմսություն, Լեհաստան
Մահացել էդեկտեմբերի 8, 1894(1894-12-08)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԶակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանPęksowy Brzyzek National Cemetery in Zakopane
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ և երաժիշտ
 Jan Krzeptowski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յան Կշեպտովսկին ծնվել է 1809 թվականի հունվարի 26-ին Կոսցելիսկո գյուղում։ Երիտասարդ տարիքում Յանն զբաղվել է որսագողությամբ։ Մասնակցել է Խոխոլովյան ապստամբությանը, ինչի համար ձերբակալվել է ավստրիական դատարանի կողմից և որոշ ժամանակ բանտարկվել։ Թողնելով որսորդական մտքերը՝ Յանն սկսել է զբաղվել երաժշտական գործունեությամբ և զբոսաշրջիկներին ուղեկցել Տատրաներում։ Ուղեկցել է Տիտուս Խալուբինսկուն գավառագիտական ուսումնասիրությունների ժամանակ, նկարիչ Ստանիսլավ Վիտկևիչին օգնել է լեռներում կատարած ճանապարհորդության ժամանակ։ Ստանիսլավ Վիտկևիչն իր ստեղծագործություններում Յան Կշեպտովսկուն անվանել է «Տատրայի Հոմերոս»։

Յան Կշեպտովսկին կյանքի վերջին տարիներն անցկացրել է Զակոպանեում՝ Վանդա Լիլպոպովայի պանսիոնատում։ Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 8-ին և թաղվել է Զակոպանեի ծառայողների գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Յան Կշեպտովսկին գրել է գուրալական հեքիաթներ, առակներ և երգեր, որոնք մասսայականացրել են Ստանիսլավ Վիտկևիչը և Հենրիկ Սենկևիչը։ Յան Կշեպտովսկու որոշ ստեղծագործություններ տպագրվել են առանձին գրքերով․

  • Bajki według opowiadań Jana Sabały Krzeptowskiego z Kościeliska, Bronisław Dembowski, 1892․
  • Sabała. Portret, życiorys, bajki, powiastki, piosnki, melodie, Andrzej Stopka Nazimek, 1897.

Հիշատակ

խմբագրել
  • 1903 թվականին Խալուբինսկի ու Զամոյսկի փողոցների հատման կետում տեղադրվել է Յան Կշեպտովսկու և Տիտուս Խալուբինսկու արձանը։
  • Յան Կշեպտովսկին հիշատակվել է Հենրիկ Սենկևիչի (Sabałowa bajka), Ստանիսլավ Վիտկևիչի (Na przełęczy), Կազիմեժ Պշերվա-Տետմայերի (Legenda Tatr), Վլադիսլավ Օրկանի (Przez co Sabała omijał jarmark w Kieżmarku) և Յալյու Կուրեկի (Księga Tatr) ստեղծագործություններում։
  • Յան Կշեպտովսկու անունով են կոչվում փողոցներ Զակոպանեում, Բիդգոշում, Կրակովում, Լոձում և Ելենյա-Գուրայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. Radwańska-Paryska, Zofia; Paryski, Witold H. (2004). Wielka encyklopedia tatrzańska (Polish). Poronin: Wydawn. Górskie. ISBN 8371040091. OCLC 35208429.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

խմբագրել
  • Maciej Pinkwart: Zakopane w 3 dni. Warszawa: Sport i turystyka — MUZA SA, 2004. ISBN 83-7319-579-3.
  • Wiesław A. Wójcik: Sabała. Zakopane: Wydawnictwo Tatrzańskiego Parku Narodowego, Wyd. I, 2009. ISBN 978-83-61788-01-0.
  • Zofia Radwańska-Paryska, Witold Henryk Paryski: Wielka Encyklopedia Tatrzańska. Poronin: Wydawnictwo Górskie, 2004. ISBN 83-7104-009-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կշեպտովսկի» հոդվածին։