Բացել գլխավոր ցանկը

Յան Զոմեր (գերմ.՝ Yann Sommer, դեկտեմբերի 17, 1988(1988-12-17)[2], Morges), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ:

Football pictogram.svg
Յան Զոմեր[1]
AUT vs. SUI 2015-11-17 (142).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1988 (30 տարեկան)
Ծննդավայր Մորժ, Շվեյցարիա
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 1
Պատանեկան կարիերա
1996—1997 Շվեյցարիա Հերիլբերգ
1997—2003 Շվեյցարիա Կոնկորդիա
2003—2005 Շվեյցարիա Բազել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2014 Շվեյցարիա Բազել 105 (-97)
2005—2007 Շվեյցարիա Բազել II 36 (-?)
2007—2008  Շվեյցարիա Վադուց 17 (-32)
2009—2010  Շվեյցարիա Գրասհոպեր 33 (-36)
2014—ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 66 (-76)
Ազգային հավաքական
2003—2004 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-16) 6 (0)
2003—2005 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-17) 10 (0)
2005—2007 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-19) 18 (0)
2007—2011 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-21) 31 (0)
2011—ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 21 (-17)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 20, 2016

Բովանդակություն

ԿարիերաԽմբագրել

ՇվեյցարիայումԽմբագրել

Յան Զոմերը իր կարիերան սկսել է տեղական «Հերլիբերգ» ֆուտբոլային դպրոցում, հետո տեղափոխվել է Բազելի երկրորդ թիմ՝ «Կոնկորդիա»: 2003 թվականին պատանուն հրավիրել են «Բազել»՝ դիտումների, իսկ հետո նա դարձել է ակումբի սանը: 2005 թվականին ակումբի հետ կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը, բայց առաջին երկու տարին անցկացրեց երիտասարդական թիմում:

2007 թվականին նա իր պայմանագիրը երկրաձգեց մինչև 2011 թվականի ամռանը, և միանգամից մեկտարյա վարձակալության հանձնվեց «Վադուց» ակումբին, որտեղ դարձավ հիմնական դարպասապահ և ձեռք բերեց առաջին խաղային փորձը: Նույն մրցաշրջանում «Վադուցը» վերադարձավ Շվեյցարիայի Սուպերլիգա և վարձակալության ժամկետը երկարաձգվեց: 2008 թվականի հուլիսի 20-ին Յանը «Լյուցերնի» դեմ խաղում դեբյուտն անցկացրեց Շվեյցարիայի առաջնությունում՝ անցկացնելով ամբողջ խաղը և 27-րդ րոպեին ընդունելով[3]:

2009 թվականին վերադարձավ «Բազել», քանի որ թիմի հիմնական դարպասապահ Ֆրանկո Կոստանցոն ստացել էր վնասվածք: 2009-2010 մրցաշրջանի ավարտին ակումբում խաղալով 5 խաղ, վարձակալության հանձնվեց «Գրասսպոհեր» ակումբում, որտեղ Յանը նորից հիմնական դարպասապահ էր: Վերադառնալով վարձակալությունից, նա երկար ժամանակ նստեց պահեստայինների նստարանին, բայց երբ 2011 թվականին Կոստանցոն լքեց ակումբը, «Բաբբի» այդ ժամանակվա մարզիչ Տորստեն Ֆինկը դարպասները վստահեց Զոմերին: Դրանից հետո նա միշտ հայտնվեց «Բազելի» դարպասի մոտ, իսկ որոշ ժամանակ անց նրան հրավիրեցին հավաքական: 2011-2012 մրցաշրջանում նա առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում:

«Բորուսիա»Խմբագրել

2014 թվականի մարտի 10-ին Մյոնխենգլանդբախի «Բորուսիայի» պաշտոնական կայքում պաշտոնապես հայտարարվեց, որ Տեր Շտեգենը հեռանում է ակումբից, իսկ նրա փոխարեն գալիս է Յան Զոմերը[4]:

  Նա լավ դարպասապահ է, ով 25 տարեկանում արդեն ունի միջազգային փորձ:
- Մաքս Էբերլ[5]
 


Պայմանագիրը կնքվեց 5 տարով: Որոշ տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմեց 6 միլիոն եվրո[6]: Այլ աղբյուրներով՝ 8-9 միլիոն եվրո[7]:

Ամառային հավաքներից հետո պարզ դարձավ, որ Զոմերը անկասկած լինելու է առաջին համարը: Օգոստոսի 24-ին, Բունդեսլիգա 2014-2015-ի առաջին տուրում, «Շտուտգարտի» դեմ դեբյուտային խաղում նա խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, իսկ 51-րդ րոպեին ռումինացի կիսապաշտպան Ալեկսանդրու Մաքսիմը Զոմերի դարպասին ուղարկեց առաջին գոլը[3]:

Այդ մրցաշրջանում Զոմերը անցկացրեց բոլոր 34 խաղերը, առանց փոխարինման: Դա նպաստեց թիմի լավ խաղին: Նվաճելով բրոնզե մեդալներ, ակումբը առաջին անգամ վերջին 14 տարվա մեջ զբաղեցրեց մրցանակային տեղ, ինչը անգամ չէր հաջողվել Մարկո Ռոյսի և Տեր Շտեգենի գլախվորած անձնակզմին:

  Մենք խաղացինք լավ ֆուտբոլ և գտնվում էինք էիֆորիայի վիճակում: Երկրպագուները մեզ առաջ քշեցին և երրորդ տեղը ինչ-որ անհավատալի է:
- Յան Զոմեր[8]
 

2015-2016 մրցաշրջանը «Բորուսիան» սկսեց անհաջող: 5 պարտություն սկզբի 5 խաղում: Դրա պատճառով Լյուսեն Ֆավրեն ստիպված եղավ թողնել մարզչի պաշտոնը: Այդ խաղերում Յանը բաց թողեց 12 գոլ, ներառյալ ջախջախիչ պարտություններ «Բորուսիա Դորտմունդից» (0:4) և «Համբուրգից» (0:3):

2015 թվականի սեպտեմբերի 15-ին Յանը «Բորուսիայի» կազմում առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում: «Սևիլյայի» դեմ խաղը ավարտվեց Յանի ակումբի ջախջախիչ պարտությամբ՝ նորից 0:3[9].

ԽաղաոճԽմբագրել

Յանը դարպասում լավ է արձագանքում, համարձակ է խաղում տուգանային հրապարակում, չնայած, որ դարպասապահի համար այդքան մեծ հասակ չունի[10]:

Անձնական կյանքԽմբագրել

Ապրում է Մյոնխենգլադբախի վարձով տանը: Նախընտրում է ժամանակը անցկացնել տանը, ռեստորանում լինում է շաբաթեկան մեկ անգամ, վախենալով մարդկանց ամբոխներից, ովքեր նայում են իրեն և ինքնագրություն են պահանջում: Սիրում է պատրաստել[11]:

ՁեռքբերումներԽմբագրել

  «Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն՝ 2011, 2012, 2013
  • Շվեյցարիայի գավաթ՝ 2012

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «2014 FIFA World Cup Brazil: List of Players» (PDF)։ FIFA։ 11 June 2014։ էջ 30։ Վերցված է 21 December 2014 
  2. Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 «FC Luzern - FC Vaduz» (անգլերեն)։ Վերցված է 29 июня 2016 
  4. Borussia verpflichtet Yann Sommer
  5. «Yann Sommer löst ter Stegen ab» (գերմաներեն)։ tagesspiegel.de։ Վերցված է 2016-06-29 
  6. «Gladbach holt Sommer für ter Stegen» (գերմաներեն)։ Վերցված է 29 июня 2016 
  7. «Nachfolger für ter Stegen: Gladbach verpflichtet Schweizer Torhüter Sommer» (գերմաներեն)։ Վերցված է 29 июня 2016 
  8. «"Bringt nichts, große Töne zu spucken"» (գերմաներեն)։ sport1.de։ Վերցված է 2016-07-04 
  9. «Sevilla - Borussia Monchengladbach» (անգլերեն)։ Վերցված է 4 июля 2016 
  10. «Yann Sommer löst ter Stegen ab» (գերմաներեն)։ Վերցված է 29 июня 2016 
  11. «»Manche sagen: ›Du spinnst!‹«» (գերմաներեն)։ Վերցված է 4 июля 2016 

Արտաքին հղումներԽմբագրել