Յանհուանի գեղարվեստական թանգարան

Յանհուան (չինարեն ավանդ. 炎黃藝術館, հեշտ. 炎黄艺术馆 , պինին: Yánhuáng Yìshù Guǎn), գեղարվեստական թանգարան, որը բացվել է 1991 թվականի սեպտեմբերի 28-ին Պեկինում։

Յանհուանի գեղարվեստական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
Հիմնադրվել է1991
Կայքyham.net
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մասին

խմբագրել

Յանհուան թանգարանը Չինաստանում եղել է առաջին խոշոր թանգարանը, որը բաց է մասնավոր միջոցների համար[1]։ Թանգարանի հիմնադրման նախաձեռնողն եղել է հայտնի ժամանակակից չինացի նկարիչ Հուան Չժոուն, որը բացառապես միջոցներ հավաքելու համար 1988 թվականին հիմնադրել է Հուան Չժոույի Գեղարվեստական ֆոնդը[2]։

Թանգարանի բացվել է 1991 թվականի սեպտեմբերի 28-ին։ Թանգարանի հիմնական հավաքածուն նախասկզբնապես դարձել է Հուան Չժոույի անձնական հավաքածուն, որի մեջ մտնում էին` դասական չինացի նկարիչների և գեղագիրների գեղարվեստական և գեղագրական աշխատանքները։

Թանգարանում աշխատում են ցուցասրահներ, ինչպես մշտական ցուցադրանմուշների, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Արվեստի ստեղծագործությունների մշակման համար կա հատուկ առանձնասենյակներ։

Թանգարանի աշխատելու ժամանակ, այնտեղ անց է կացվել այնպիսի ցուցահանդեսներ, ինչպիսիք են «Թայվանի նեղուցի երկու ափերի հայտնի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», «Լի Կեժանի ստեղծագործությունների ցուցահանդես», «Յանչժոու քաղաքից ութ տարօրինակ տաղանդավոր նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», «Ռեպինի և այդ ժամանակվա ուրիշ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», «Աոմինը Հայրենիքի գիրկը վերադառնալու առթիվ գեղագրական և գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդես», «Ձինդեչժեն գավառում գտնված Յուան և Մին դինաստիայի պալատի ճենապակու ցուցահանդես», «Վեն Իդոյի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել