Յանիս Չակստե (լատիշ․՝ Jānis Čakste, սեպտեմբերի 14, 1859(1859-09-14)[1][2][3], Viesturi Parish, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[4] - մարտի 14, 1927(1927-03-14)[5][1][2][…], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[5]), լատվիացի հասարակական ու քաղաքական գործիչ, Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ։

Յանիս Չակստե
 
Կուսակցություն՝ Կադետներ
Կրթություն՝ Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1886) և Academia Petrina?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 14, 1859(1859-09-14)[1][2][3]
Ծննդավայր Viesturi Parish, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանի օր մարտի 14, 1927(1927-03-14)[5][1][2][…] (67 տարեկան)
Վախճանի վայր Ռիգա, Լատվիական Հանրապետություն[5]
Թաղված Անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Լատվիա
Զավակներ Mintauts Čakste? և Konstantīns Čakste?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ազատության խաչ Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[6] և Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Կենսագրություն խմբագրել

 
Յանիս Չակստե, 1906

Յանիս Չակստեն ծնվել է Կուռլանդի նահանգի Դոբլեն բնակավայրում։ Հայրը եղել է Կիրշյանիս Չակստեն (1827-1864), մայրը՝ Կարոլինա-Մաթիլդան (1835—?):

1882 թվականին ավարտել է Միտավի գերմանական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, որտեղ հիմնադրել է Լատիշ ուսանողների մոսկովյան ընկերությունը։ 1886 թվականին համալսարանն ավարտելուց հետո Կուռլանդի նահանգում դատախազության քարտուղար է աշխատել։

1888 թվականից դատական հավատարմակալի տեղակալ է աշխատել, իսկ 1897 թվականից` երդվյալ ատենակալ[7]։ Հրատարակել (մինչև 1914) ու խմբագրել է (մինչև 1906) «Հայրենիք» (լատիշ․՝ Tēvija) շաբաթաթերթը։ 1895 թվականին Միտավում (այժմ՝ Ելգավա) կազմակերպել ու ֆինանսավորել է Երգի համընդհանուր փառատոնը՝ ծախսելով մոտավորապես 4.000 ռուբլի ոսկով։ Գլխավորել է Միտավի լատիշական համայնքը[8]։

1905 թվականի հեղափոխության ժամանակ հանդես է եկել Լատվիայի ինքնավարության ծրագրով։ 1906 թվականին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր։ Դումայում հարել է կադետների կուսակցությանը։ Դումայի ցրումից հետո ստորագրել է Վիբորգի կոչը, որի համար 1908 թվականին երեք ամսով բանտարկվել է Միտավի բանտում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նշանակվել է Միտավի կոմիտեի Կարմիր խաչի ներկայացուցիչ։

1915 թվականի գարնանը տեղափոխվել է Տարտու։ Ակտիվ աշխատել է Լատվիայի փախստականների օգնության լատիշական կենտրոնական կոմիտեում։ 1916 թվականի դեկտեմբերին գործուղման է մեկնել ԱՄՆ, սակայն Ստոկհոլմում իմացել է Ռուսաստանի հեղափոխության մասին և վերադարձել։ Լատվիայի անկախության անհրաժեշտության մասին գրքույկ է հրատարակել։ 1917 թվականին Կուռլանդի նահանգի ժամանակավոր կառավարության կոմիսարն է եղել։ 1917 թվականի հոկտեմբերի 13-ին մասնակցել է Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդին, աշխատել արտաքին գործերի բաժնում։

Չակստեն Լատվիա է վերադարձել 1918 թվականի նոյեմբերի 11-ին և նոյեմբերի 17-ին իմացել է, որ ընտրվել է Լատվիայի ազգային խորհդրի նախագահ։

1919 թվականի հունվարին որպես լատվիական պատվիրակության ղեկավար մեկնել է Լոնդոն ու մասնակցել Փարիզի խաղաղության վեհաժողովին։ 1920 թվականի մայիսի 1-ին բացել է սահմանադիր հավաքը, մասնակցել նրա նախագահի ընտրություններին և ստացել 83 ձայն, մինչդեռ Յան Ռայնիսը ստացել էր ընդամենը 48 ձայն։

1922 թվականի նոյեմբերի 14-ին Սեյմը Չակստեին՝ որպես միակ թեկնածուի, ընտրել է Լատվիայի նախագահ (կողմ՝ 92, ձեռնպահ՝ 6): 1925 թվականի նոյեմբերի 6-ին նա վերընտրվել է։

Նախագահության ընթացքում ընդունվել է 402 օրենք։ Նրանց թվում հարկ է նշել կրթության մասին օրենքը, որով տեղական ինքնակառավարման մարմիններին պարտադրվում էր ազգային փոքրամասնությունների համար բացել այնքան դպրոց, որքան որ անհրաժեշտ է։ Նրա կառավարման ժամանակ ներման է արժանացել 549 մարդ։

1919 թվականի նոյեմբերի 14-ից դարձել է Լատվիայի համալսարանի դոցենտ, 1924 թվականի սեպտեմբերի 28-ին ստացել է իրավաբանության դոկտորի կոչում։ 1921 թվականից դասախոսություններ է կարդացել։

Մահացել է 1927 թվականի մարտի 27-ին, թաղված է Ռիգայի Անտառային գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

 
Լատվիայի նամականիշ՝ նվիրված Յանիս Չակստեին 1998, 10 սանտիմ
(Սկոտի հավաքածու 476), Միխելի հավաքածու 489)
  • Կինա — Յուստինե Չակստե, ծնունդով՝ Վեսերե (Justīne Vesere, 1870—1954)
    • Որդի — Վիսվալդիս Չակստե (1891—1915)
    • Որդի — Մինտաուտս Պաուլիս Միկելիս Չակստե (Mintauts Paulis Miķelis Čakste, 1898—1967)
    • Որդի — Ռինգոլդս Չակստե (Ringolds Čakste, 1898—1967)
    • Որդի — Կոնստանդին Չակստե (Konstantīns Čakste, 1901—1945)
    • Դուստր — Ալդոնա Պաուլա Կարոլինա, ամունական ազգանունը՝ Տեպֆերե (Aldona Paula Karolīna Tepfere, 1903—1954)
    • Դուստր — Մայգա, ամուսնական ազգանունը՝ Շիրոնս (Maiga Šīrons, 1904—1984)
    • Դուստր — Դայլա Չակստե (Daila Čakste, ? — ?)
    • Դուստր — Յանինա Չակստե (Janīna Čakste, ? — ?)
    • Որդի — Գեդիմինս Չակստե (Ģedimins Čakste, ? — ?)

Հիշատակ խմբագրել

  • 2003 թվականին Ելգավայում տեղադրվել է հուշարձան, իսկ Ռիգայում Չակստեի անունով անվանակոչվել է փողոց։
  • Չակստեի անունով է կոչվում Լիեպայայի հրապարակներից մեկը[9]։

Պարգևներ խմբագրել

Չակստեն ստացել է հետևյալ պարգևները.

  • Երեք աստղի շքանշան
  • Սպիտակ վարդի շքանշան
  • Լատվիայի վերածննդի 1-ին աստիճանի շքանշան
  • Լեոպոլդ I-ի մեծ խաչի ասպետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119378841 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Чаксте Янис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
  7. Список присяжных поверенных округа Санкт-Петербургской судебной палаты и их помощников к 31 января 1914 г. Санкт-Петербург, 1914. — С.32.
  8. «Археологические общества прибалтийского края». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «Площадь Яниса Чаксте». Бюро туристической информации Лиепайского региона (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Государственная дума Российской империи, 1906—1917 : Энциклопедия. Москва : Российская политическая энциклопедия, 2008. С. 670. — ISBN 978-5-8243-1031-3.
  • Императорский Московский университет: 1755-1917 : энциклопедический словарь / А. Ю. Андреев, Д. А. Цыганков. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 810—811. — 894 с. — 2 000 экз. — ISBN 978-5-8243-1429-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Չակստե» հոդվածին։