Յանեզ Յանշա (սլովեն.՝ Janez Janša, սեպտեմբերի 17, 1958(1958-09-17)[1][2][3], Grosuplje, Սլովենիա), սլովենացի պետական և քաղաքական գործիչ, Սլովենիայի վարչապետը 2004 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 7-ը, 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի փետրվարի 27-ը և 2020 թվականի մարտի 3-ից, Սլովենիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ 1993 թվականից։ Սլովենիայի Ազգային ժողովի պատգամավոր 1990 թվականի ապրիլի 8-ից։

Յանեզ Յանշա
 
Կուսակցություն՝ Slovenian Democratic Party?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1958(1958-09-17)[1][2][3] (65 տարեկան)
Ծննդավայր Grosuplje, Սլովենիա
Քաղաքացիություն  Սլովենիա և  ՀՍՖՀ
Ամուսին Urška Bačovnik Janša?
 
Կայք՝ sds.si/o-stranki/predsednik-janez-jansa
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն և վաղ գործունեություն խմբագրել

1982 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1980-ական թվականներին՝ Հարավսլավիայի կոմունիստների միության երիտասարդական թևի ակտիվիստ։ Բարեփոխիչ և անջատողական համոզմունքների համար հեռացվել է կուսակցությունից, 1988-1990 թվականներին հրապարակումների համար եղել է անազատության մեջ, որոնք իբր պարունակել են ռազմական գաղտնիքներ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Անկախ Սլովենիայի կառավարությունում 1990-1994 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1993 թվականից Սլովենիայի դեմոկրատական կուսակցության նախագահն է։ 2000 թվականին կարճ ժամանակով վերադարձել է կառավարություն։

2004 թվականի նոյեմբերի 9-ին դարձել Է Սլովենիայի վարչապետ։

2012 թվականի փետրվարի 10-ին երկրորդ անգամ դարձավ երկրի վարչապետ։ 2013 թվականի փետրվարի 27-ին Յանշայի կաբինետը պաշտոնանկ էր արվել կոռուպցիոն սկանդալի պատճառով[4]։

2018 թվականի հունիսի 3-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա ՍԴՀԿ-ն հաղթանակ է տարել և անցել Սլովենիայի ազգային ժողով[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Вести.Ru: Кабинет министров Словении отправлен в отставку
  5. Korrespondent.net. «На выборах в Словении победила оппозиция» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել