Յանա Ֆեթ
Յանա Ֆեթ (անգլ.՝ Jana Fett, jâna fêt, jǎː-[4][5][6], նոյեմբերի 2, 1996[1], Զագրեբ, Խորվաթիա[2]), խորվաթ թենիսիստուհի։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Բնակվելու վայր | Զագրեբ |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 1996[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա[2] |
Հասակ | 168 սանտիմետր[1] սմ |
Քաշ | 65 կիլոգրամ[3] կգ |
Խաղեր Հ/Պ | 324–228[1] |
Խաղեր Հ/Պ | 57–47[1] |
Կարիերա
խմբագրել2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեթը հասել է լավագույն արդյունքին առանձին մարզիկների աշխարհի վարկանշային աղյուսակում` գրավելով 97-րդ տեղը, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին լավագույն արդյունքն է գրանցել զույգերի վարկանշային աղյուսակում` գրավելով 357-րդ տեղը։ Ֆեթը մենակ հինգ և զույգով 4 անգամ արժանացել է տիտղոսների Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանանց մրցաշարերի շարքում։
Պատանիների շարքում Ֆեթի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 12-րդ տեղը, որին նա հասել է 2014 թվականի փետրվարի 24-ին։ 2014 թվականին Ավստրալիայում անցկացվող աղջիկների առաձնին բաց առաջնությունում Ֆեթն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում խաղալով Ելիզավետա Կուլիչկովայի հետ։
Ֆեթն իր խոշորագույն տիտղոսին արժանացել է 2015 թվականի Dunlop World Challenge պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթել է Լուկսիկա Կումկհումին[7]։
2017 թվականի Հոբարտի միջազգային մրցաշարում Յանա Ֆեթն առաջին անգամ մասնակցել է Կանանց թենիսի ֆեդերացիայի (WTA) մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է բելգիացի Էլիզա Մերտենսին, ով դարձել է չեմպիոն։ Նույն տարում նա երկրորդ անգամ հասել է WTA կիսաեզրափակիչ՝ Ճապոնիայի կանանց բաց առաջնությունում, կրկին հաղթահարել որակավորման փուլը և առաջին անգամ հաղթել թոփ-20-ի մարզիկի՝ Քրիստինա Մլադենովիչին։ Կիսաեզրափակչում նա պարտվել է ճապոնացի Միյու Կատոյին։ Այդ հաջողությունից հետո նա կատարել է իր նորամուտը թոփ-100-ում։
2018 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Յանա Ֆեթը երկրորդ փուլում պարտվել է ապագա չեմպիոնին՝ դանիացի Քերոլայն Վոզնյացկուն, թեև նա զիջում էր երրորդ սեթում 1-5 հաշվով (Ֆեթի և Վոզնյացկու ընդհանուր հաշիվը երկրորդ փուլում՝ 6-3, 2-6, 5-7)[8]։
Ելույթներ մրցաշարերում
խմբագրելITF մրցաշարերի եզրափակիչներ առանձին
խմբագրելԼեգենդ |
---|
100.000 USD (0) |
75.000 USD (1–0) |
50.000 USD (0) |
25.000 USD (1–0) |
15.000 USD (1–1) |
10.000 USD (2–1) |
Եզրափակիչներ ըստ ծածկույթի |
---|
Հարդ (3–1) |
Գետին (1–1) |
Խոտ (0–0) |
Գորգ (1–0) |
Հաղթանակներ (5)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Հակառակորդ եզրափակչում | Հաշիվ |
1. | 25 օգոստոսի, 2014 թվական | Օստրավա, Չեխիա | Գետին | Լենկա Կունչիկովա | 6–4, 6–3 |
2. | 22 դեկտեմբերի, 2014 թվական | Ստամբուլ, Թուրքիա | Հարդ (i) | Օլգա Յանչուկ | 6–2, 6–4 |
3. | 6 ապրիլի, 2015 թվական | Դիժոն, Ֆրանսիա | Հարդ (i) | Մարիաննա Զակարլյուկ | 6–3, 6–4 |
4. | 2 նոյեմբերի, 2015 թվական | Լաֆբորո, Մեծ Բրիտանիա | Հարդ (i) | Քրիստիանա Ֆեռանդո | 6–2, 6–1 |
5. | 29 նոյեմբերի, 2015 թվական | Տոյոտա, Ճապոնիա | Գորգ (i) | Լուկսիկա Կումկհում | 6–4, 4–6, 6–4 |
Պարտություններ (2)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Հակառակորդ եզրափակչում | Հաշիվ |
1. | 8 սեպտեմբերի, 2014 թվական | Բոլ, Խորվաթիա | Գետին | Իվա Մեկովեց | 4–6, 1–6 |
2. | 26 հոկտեմբերի, 2015 թվական | Ստամբուլ, Թուրքիա | Հարդ (i) | Իվանա Յորովիչ | 3–6, 5–7 |
ITF մրցաշարերի կիսաեզրափակիչներ զույգով
խմբագրելԼեգենդ |
---|
100.000 USD (0) |
75.000 USD (0) |
50.000 USD (0) |
25.000 USD (1–1) |
15.000 USD (0) |
10.000 USD (3–2) |
Եզրափակիչներ ըստ ծածկույթի |
---|
Հարդ (2–2) |
Գետին (1–1) |
Խոտ (0–0) |
Գորգ (1–0) |
Հաղթանակներ (4)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Հակառակորդներ եզրափակչում | Հաշիվ |
1. | 31 մարտի, 2014 թվական | Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս | Հարդ | Ալեքսանդրա Կորաշվիլի | Օլա Աբու Զեքրի Մայար Շերիֆ |
6–4, 7–5 |
2. | 18 օգոստոսի, 2014 թվական | Վինկովցի, Խորվաթիա | Գետին | Ադրիանա Լեկայ | Լիլլա Բարցո Ագնեշ Բուկտա |
6–3, 7–5 |
3. | 22 դեկտեմբերի, 2014 թվական | Ստամբուլ, Թուրքիա | Հարդ (i) | Ադրիանա Լեկայ | Այլա Ակսու Իպեկ Սոյլու |
6–3, 6–4 |
4. | 23 հոկտեմբերի, 2016 թվական | Համամացու, Ճապոնիա | Գորգ | Այակա Օկունո | Հսյու Ցզեյույ Յուստինա Յեգյոլկա |
4–6, 7–6(7–5), [12–10] |
Պարտություններ (3)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Հակառակորդներ եզրափակչում | Հաշիվ |
1. | 14 ապրիլի, 2013 թվական | Բոլ, Խորվաթիա | Գետին | Բեռնարդա Պերա | Բարբորա Կրեյչիկովա Պոլինա Լեյկինա |
3–6, 3–6 |
2. | 16 մարտի, 2015 թվական | Օսլո, Նորվեգիա | Հարդ (i) | Ադրիանա Լեկայ | Յուստինա Յեգյոլկա Եվա Վականնո |
1–6, 1–6 |
3. | 31 հոկտեմբերի, 2015 թվական | Ստամբուլ, Թուրքիա | Հարդ (i) | Քրիստինա Դինու | Բաշակ Էրայդին Պոլինա Լեյկինա |
5–7, 7–6(7–2), [5–10] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
- ↑ 2,0 2,1 2,2 ITF կայքէջ
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20170114204018if_/http://www.wtatennis.com/players/player/21894
- ↑ «Ȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jána (Jȁna)»
- ↑ «Jȁna». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Jȁna (Jána)»
- ↑ «fȅt (I)». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. «Fȅtt»
- ↑ Fishpool N. (2015 թ․ դեկտեմբերի 7). «Spotlight On… Jana Fett — November 2015» (անգլերեն). ITF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Возняцки победила Фетт во втором круге Australian Open, уступая в третьем сете 1:5» (անգլերեն). Р-Спорт. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Յանա Ֆեթի էջը Կանանց թենիսի ֆեդերացիայի կայքում
- Յանա Ֆեթի էջը Արխիվացված 2018-04-17 Wayback Machine Թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Ֆեթ» հոդվածին։ |