Բացել գլխավոր ցանկը

Յայա Սանոգո (ֆր.՝ Yaya Sanogo, հունվար 27, 1993), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Անգլիական Արսենալի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Football pictogram.svg
Յայա Սանոգո
ֆր.՝ Yaya Sanogo
Yaya Sanogo.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յայա Սանոգո
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1993 (26 տարեկան)
Ծննդավայր Մասսի, Ֆրանսիա
Հասակ 191 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Կրիստալ Պալաս
Համար 9
Պատանեկան կարիերա
2000–2002 Ֆրանսիա Պանտեն
2002–2003 Ֆրանսիա Օբոնն
2003–2005 Ֆրանսիա Մոնրուժ
2005–2006 Ֆրանսիա Լե Յուլի
2006–2010 Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010–2013 Ֆրանսիա Օսեր 21(10)
2009-2012   Ֆրանսիա Օսեր II 31 (15)
2013-մ.հ Անգլիա Արսենալ 11 (0)
2015-մ.հ Անգլիա Կրիստալ Պալաս 0(0)
Ազգային հավաքական
2008–2009 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ16) 18 (18)
2009–2010 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ17) 16 (9)
2010–2011 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ19) 9 (2)
2011-մ.հ Ֆրանսիա Ֆրանսիա (Մ21) 8 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվար 13, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբեր 18, 2014

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Սանոգոն փոքր տարիքում հանդիսացել է «Քլեիրֆոնտեյնի» սան, որից հետո տեղափոխվել է Փարիզ՝ «Լես Ուլիս» ակումբ։ 13 տարեկանում նա, տեղափոխվելով «Օսեր» ակումբ, խաղացել է Ֆրանսիայի փոքր տարիքայինների առաջնությունում։ Այդ մրցաշրջանում նա, խաղալով 14 խաղ, դարձավ 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղաց նաև «Օսերի» Մ-16 տարեկանների թիմում, որից հետո նա առաջարկ ստացավ Պրեմիեր Լիգայի երկու թիմերից՝ «Արսենալից» և «Տոտտենհեմից»։ Նա ընտրեց «Արսենալը» և կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 3 տարով։

«Օսեր»Խմբագրել

13 տարեկանում Սանոգոն տեղափոխվեց «Օսերի» ակադեմիա և խաղալով ակումբի բոլոր տարիքային խմբերում՝ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Սանոգոն իր նորամուտը նշեց 2010 թվականի հունվարի 26-ին՝ իր ծնունդից մեկ օր առաջ, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում՝ մրցելով «Սեդանա» ակումբի դեմ։ Նա այդ խաղում փոխարինման մտավ 108-րդ րոպեին 19 համարի մարզաշապիկով։ «Օսերը» 11 մետրանոցների շնորհիվ հաղթեց մրցակցին։

2010 թվականի մայիսի 5-ին նա իր դեբյուտը նշեց Ֆրանսիայի առաջնությունում, սակայն որտեղ պարտվեցին «Լիոն» ակումբին 2-1 հաշվով։ Սանոգոն իր առաջին գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 6-ին «Թուլուզի» դեմ խաղում։ Նա, 2013 թվականի փետրվարի 1-ին իր կարիերայում առաջին անգամ խփելով 4 գոլ, դարձավ պոկերի հեղինակ «Լեվալյայի» դեմ խաղում, իսկ հաջորդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Տուր» ակումբի դեմ։ Այսպիսով, նա 2 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ։

«Արսենալ»Խմբագրել

2013 թվականի հուլիսի 1-ին Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքի միջոցով հայտնեց Սանոգոյին ձեռք բերելու մասին։ Հուլիսի 5-ին «Արսենալը» Թվիթերում հայտարարեց, որ Սանոգոն ակումբում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Այդ համարը պատկանում էր Ֆրանսիս Կոսելնիին, ով վարձավճարով տեղափոխվել էր «Ֆրայբուրգ»։

Օգոստոսի 24-ին իր դերբյուտային խաղը անցկացրեց «Արսենալի» կազմում, մրցելով Լոնդոնյան «Ֆուլհեմիի» դեմ։ Նա այդ խաղում խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին Լուկաս Պոդոլսկու փոխարեն։ Այդ խաղում զինագործները հաղթեցին 3-1 հաշվով։

Սանոգոն մեջքի վնասվածք ստացավ Ֆրանսիայի Մ21 հետ հավաքի ժամանակ և այդ մրցաշրջանում այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ «Արսենալի» կազմում։ Սակայն նա առաջադրվեց «Ոսկե երիտասարդ 2013»-ին, որտեղ լրագրողների կողմից ընտրվում էր տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։

2014 թվականի փետրվարի 16-ին նա առաջին անգամ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» կազմում։ Այդ խաղում «Արսենալը» Անգլիայի գավաթի շրջանակներում մրցում էր «Լիվերպուլի» դեմ։ Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 2-1 հաշվով, և ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Սանոգոյի խաղաը գնահատեց հիանալի։ Փետրվարի 20-ին նա առաջին խաղը անցկացրեց Չեմպիոնների Լիգայում՝ մրցելով Մյունխենի «Բավարիայի» դեմ։

Ապրիլի 20-ին 120 րոպե անցկացրեց Ուեմբլի մարզադաշտում Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում՝ մրցելով «Ուիգան Ատլետիկի» դեմ։ Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 11 մետրանոցների շնորհիվ։

Մայիսի 17-ին Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալը» հաղթեց «Հալլ Սիթիին» և դարձավ չեմպիոն։

2014–15 մրցաշրջանում Սանոգոն 4 գոլ խփեց «Արսենալի» կազմում, որտեղ ակումբը 5-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» Էմիրեյթս գավաթի շրջանակներում 2014 թվականի օգոստոսի 2-ին։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Կարիերայի վիճակագրություն
Մրցաշրջան Ակումբ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ուրիշ Ընդհանուր
Դիվիզիոն խաղեր Գոլեր խաղեր Գոլեր խաղեր Գոլեր խաղեր Գոլեր խաղեր Գոլեր խաղեր Գոլեր
Օսեր Բ 2009–10[1] CFA 17 9 17 9
2010–11[1] CFA 8 3 8 3
2011–12[1] CFA 3 3 3 3
2012–13[1] CFA 3 0 3 0
Ընդհանուր 31 15 31 15
Օսեր 2009–10[2] Լիգա 1 1 0 1 0 2 0
2010–11[2] Լիգա 1 0 0 0 0 0 0 0 0
2011–12[2] Լիգա 1 7 1 2 0 9 1
2012–13[2] Լիգա 2 13 10 0 0 13 10
Ընդհանուր!21 11 3 0 0 0 24 11
Արսենալ 2013–14[2] Պրեմիեր Լիգա (Անգլիա) 8 0 4 0 0 0 2 0 14 0
2014–15[2] Պրեմիեր Լիգա (Անգլիա) 3 0 0 0 0 1 1 1 0 5 1
Ընդհանուր կարիերայում 61 26 7 0 0 0 3 1 1 0 74 27

ՁեռքբերումներԽմբագրել

Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքական

  • Աշխարհի չեմպիոն 2013

Արսենալ

  • Անգլիայի գավաթակիր 2013/14
  • Անգլիայի սուպերգավաթակիր 2014

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Yaya Sanogo» (French)։ Foot National։ Վերցված է ապրիլի 13, 2014 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Y. Sanogo»։ Soccerway։ Վերցված է օգոստոսի 5, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել