Բացել գլխավոր ցանկը

Յակոպո Պերի (իտալ.՝ Jacopo Peri, մականունը՝ Երկարամազ (իտալ.՝ Zazzerino) (1561 թ. օգոստոսի 20 - 1633 թ. օգոստոսի 12), իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Օպերայի՝ իբրև նոր ժանրի, և գործիքային նվագակցությամբ մոնոդիայի՝ իբրև նոր ոճի հիմնադիրներից։ Փիլիսոփաների և բանաստեղծների խմբակի՝ «Ֆլորենտական կամերատի» մասնակից։ 1592 թ.-ին Յակոպո Կորսիի հետ գրել է պատմականորեն առաջին «Դափնե» օպերայի երաժշտությունը (բանաստեղծ Օ. Ռինուչչինիի տեքստով, բեմադրվել է 1597 - 1598 թթ., Ֆլորենցիա, Պերիի գրած երաժշտական հատվածները չեն պահպանվել)։

Յակոպո Պերի
Jacopo Peri 1.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJacopo Peri
Ծնվել էօգոստոսի 20, 1561[1]
ենթադր. Հռոմ, Պապական մարզ[2][3]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Մահացել էօգոստոսի 12, 1633(1633-08-12)[1][4][5][6][7] (71 տարեկանում)
Ֆլորանս, Իտալիա[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունopera composer, երգեհոնահար, օպերային երգիչ և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներերգեհոն և վոկալ
Jacopo Peri Վիքիպահեստում

Նրա «Էվրիդիկե» օպերան (1600 թ.) վաղ շրջանի պահպանված օպերաների ակնառու նմուշներից է։ Պերին կատարել է Օրփեոսի դերերգը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։